Էննի Բայդենս
Էննի Բայդենս անգլ.՝ Anne Buydens | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 23, 1919 |
Ծննդավայր | Հաննովեր, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն, Գերմանական ռայխ, Գերմանիա |
Մահացել է | ապրիլի 29, 2021[1] (102 տարեկան) |
Մահվան վայր | Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Գերեզման | Վեսթվուդի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, կինոդերասանուհի և դերասանուհի |
Ամուսին | Քըրք Դուգլաս[1] |
Անդամություն | International Best Dressed List? |
Երեխաներ | Էրիկ Դուգլաս և Peter Douglas? |
Կայք | douglashistory.co.uk/history/annedouglas.htm |
![]() |
Էննի Բայդենս (անգլ.՝ Anne Buydens, ապրիլի 23, 1919, Հաննովեր, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն, Գերմանական ռայխ, Գերմանիա - ապրիլի 29, 2021[1], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1], ծննդյամբ՝ Հեննելորե Մարքս), ամերիկուհի բարերար, պրոդյուսեր, որպես դերասանուհի հանդես է եկել որոշ ֆիլմերի դրվագներում, 1970 թվականից ընդգրկվել է միջազգայնի ամենաոճային հայտնիների ցուցակում[2][3], 1954 թվականից եղել է ամերիկացի հանրահայտ դերասան Քըրք Դուգլասի կինը, որի հետ ապրել է մինչև վերջինիս մահը՝ 2020 թվականի փետրվարի 5-ը, հանդիսանում է ամերիկացի դերասան և պրոդյուսեր Մայքլ Դուգլասի խորթ մայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բայդենսը ծնվել է Գերմանիայի Հաննովեր քաղաքում[4]։ Նա դեռահաս էր, երբ ընտանիքը գաղթեց Բելգիա, որտեղ էլ Բայդենսը ստացել է Բելգիայի քաղաքացիություն։ Մինչև Փարիզ տեղափոխվելը Բայդենսը սովորել է Բելգիայում և Շվեյցարիայում։ Նա աշխատել է որպես ռեժիսորի Ջոն Հյուսթոնի օգնական, «Մուլեն Ռուժ» ֆիլմում (1952)։

2019 թվականին տոնել է իր հարյուրամյակը։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1953 թվականին Փարիզում ֆիլմի նկարահանումների ժամանակ նա ծանոթացել է Քըրք Դուգլասի հետ։ 1954 թվականի մայիսի 29-ին Բայդենսն ամուսնացել է նրա հետ, որից Բայդենսը երկու որդի ունի` Պիտերը (ծնվել է 1955 թվականի նոյեմբերի 23-ին, Լոս-Անջելեսում) և Էրիկը (1958 թվականի հունիսի 21 - 2004 թվականի հուլիսի 6)[5]։
1959 թվականին ստացել է ԱՄՆ քաղաքացիություն[6]։
2004 թվականին Բայդենսը գիյուր է ներկայացրել և թարմացրել իր հարսանեկան ուխտը Դուգլասի հետ[7][8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.nieuwsblad.be/cnt/dmf20210430_94751269
- ↑ Staff (1970)։ «World's Best Dressed Women»։ The International Hall of Fame: Women։ Vanity Fair։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-12-ին։ Վերցված է 2012-07-26
- ↑ {{{заглавие}}}. — 2004. — ISBN 2 84323 513 8
- ↑ «The Centennial Couple — Kirk Douglas is 102 and his Wife Anne Just Turned 100!» by Nancy Bilyeau, The Vintage News, April 23, 2019
- ↑ Douglas Family։ «Douglas History»։ Douglas History։ Վերցված է 2011-05-10
- ↑ Birth name per naturalization petition (1959), ancestry.com; accessed 19 July 2016. (subscription required)
- ↑ «Hollywood gladiator Kirk Douglas has his eyes set on a third barmitzvah | The Jewish Chronicle»։ Thejc.com։ 2012-09-20։ Վերցված է 2016-07-19
- ↑ Jewish Community Centers and Federation of Tampa: «Jews in the News: Kirk Douglas, Natalie Portman and Max Cassella» by Nate Bloom. December 5, 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էննի Բայդենս (անգլ.) Internet Movie Database կայքում
|