Jump to content

Մուլեն Ռուժ (ֆիլմ, 1952)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուլեն Ռուժ
անգլ.՝ Moulin Rouge
Երկիր Միացյալ Թագավորություն
ԱՄՆ
Ժանրդրամա[1][2], ռոմանտիկ ֆիլմ, կենսագրական ֆիլմ, երաժշտական ֆիլմ, վեպի էկրանավորում և զգեստավորված դրամա
ՀիմքQ21938070?
Թվականդեկտեմբերի 23, 1952 և հուլիսի 29, 1953[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Հյուսթոն[1][4][2]
ՊրոդյուսերՋոն և Ջեյմս Վուլֆեր
Սցենարի հեղինակՋոն Հյուսթոն, Էնթոնի Վեյլեր և Pierre La Mure?
ԴերակատարներԽոսե Ֆեռեր[4][5][2], Ժա Ժա Գաբոր[5], Colette Marchand?[5], Սյուզան Ֆլոն[5][2], Քրիստոֆեր Լի[5], Claude Nollier?[4][5][2], Դայան Սիլենտո[5], Էրիկ Պոլման[5], Fernand Fabre?[5], Ֆրենսիս դե Վուլֆ[5], Ֆրիդրիխ ֆոն Լեդեբուր[5], Georges Lannes?[5], Jean Claudio?[5], Ժան Օզեն[5], Jill Bennett?[5], Jim Gérald?[5], Katherine Kath?[4][5], Լի Մոնթեգյու[5], Mary Clare?[5], Փիթեր Քաշինգ[5], Robert Le Fort?[5], Թեոդոր Բիքել[6], Donovan Winter?[6], Ջիլ Բենեթ[6], Մայքլ Բալֆուր[6], Տուտե Լեմկով[6], Muriel Smith? և John van Dreelen?
ՕպերատորՕսվալդ Մորիս
ԵրաժշտությունԺորժ Օրիկ
ՄոնտաժՌալֆ Քեմփլեն
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրՓարիզ և Լոնդոն
ԿինոընկերությունՋոն և Ջեյմս Վուլֆեր
Տևողություն119 րոպե
Բյուջե1 500 000 $
 Moulin Rouge (1952 film) Վիքիպահեստում

«Մուլեն Ռուժ» (անգլ.՝ Moulin Rouge), երաժշտական ֆիլմ ռեժիսոր Ջոն Խյուստոնի սեփական սցենարով, հիմնված նույնանուն Պյերա Լա Մյուրա վեպի վրա (1950), նվիրված նկարիչ Անրի դը Տուլուզ-Լոտրեկի կենսագրությանը։ Ֆիլմը ստեղծվել է John Woolf and James Woolf of Romulus Films-ի կողմից և թողարկվել United Artists կինոստուդիայի կողմից։ Օպերատորը Օսվալդ Մորիսն է, կոմպոզիտորը՝ Ջորջ Օրիկը, նկարիչ-կարգավորողները և զգեստը պատրաստողները՝ Մարսել Վերտեն և Պոլ Շերիֆֆը, այս աշխատանքի համար «Օսկար» մրցանակի են արժանացել, ինչպես նաև մոդելավորող Էլզա Սկիապարելլին։ Ֆիլմում նկարահանվել է Խոսե Ֆերրերը (Տուլուզ-Լոտրեկը և նրա հայրը, կոմս Ալֆոնս դը Տուլուզ-Լոտրեկը), Ժա Ժա Գաբորը (Ժաննա Ավրիլ), Կատրին Կատը (Լա Գուլյու), ինչպես նաև Սյուզան Ֆլոնը, Էրիկ Պոլմանը, Կոլետ Մարշանը, Քրիստոֆեր Լին, Մայքլ Բելֆուր Փիթեր Քաշինգը, Թեոդոր Բիկելը և Մյուրիել Սմիթը։

1890 թվական, Փարիզ։ Հավաքվածների երեկոն լցնում է Մուլեն Ռուժը, երիտասարդ նկարիչ Անրի դը Տուլուզ-Լորտեկը` նստած սեղանի առաջ կոնյակ է խմում, նկարելով պարեկների էսքիզները սփռոցներին։ Հիմնադրամի սեփականատերը Տուլուզ-Լոտրեկին առաջարկում է մեկ ամսվա անվճար ըմպելիք, եթե նա իր համար պաստառ նկարի։ Իր բնակարանի ճանապարհին՝ Մոնմարտրում, Տուլուզ-Լորտեկը հիշում է իր տգեղության պատճառ դարձած իրադարձությունները․ երջանիկ մանկությունը փլուզվում է, երբ նա ընկնում է աստիճաններից և կոտրում ոտքերը, որոնք հետագայում սխալ են աճում։ Դա շտկելու փորձերը անհաջող էին, քանի որ նրա ծնողները զարմիկներ էին, և դա գենետիկական բարդությունների է հանգեցնում։ Նրա ոտքերը դադարում են աճել և Լոտրեկին ցավ են պատճառում, իսկ նրա հայրը տեղեկացնում է կնոջը, որ նրանք էլ երեխաներ չեն ունենա, որպեսզի չկրկնվի այն, ինչ պատահեց իրենց որդու հետ։ Երիտասարդ տարիներին Լոտրեկը առաջարկություն է անում մի երիտասարդ կնոջ, ում նա սիրում էր, բայց նա մերժում է ու ասում, որ ոչ մի կին նրան չի սիրի, և Անրին լքում է հարազատ տունը հուսահատությունից և ուղևորվում Փարիզ, որպեսզի սկսի նոր կյանք այնտեղ, որպես նկարիչ։

Վերադառնալով հիշողություններից, Լոտրեկը հանդիպում է երիտասարդ կնոջ՝ Մարի Շարլետին, ով խնդրում է փրկել իրեն ոստիկանական սերժանտ Պատոյից։ Անրին վախեցնում է ոստիկանին՝ ձևացնելով, թե Մարիի ուղեկիցն է, որից հետո նա պնդում է, որ քայլելու է նրա հետ՝ անվտանգության համար։ Նրանք մոտենում են տանը և այնտեղ շարունակում շփվել, Անրին թողնում է նրան մնալ։ Անրին նկարում է նրան և տալիս գումար զգեստի համար, իսկ նա խոստանում է վերադառնալ գիշերելու։ Անրին սպասում է նրա վերադարձին, բայց նա չի գալիս։ Մարին հայտնվում է առավոտյան, իսկ Անրին նրան ասում է, որ նա արագ հեռանա։ Հասկանալով, որ Անրին սիրում է իրեն, նա երդվում է մնալ և սիրել նրան, և նա թողնում է նրան մնալ։ Մի անգամ, ճաշի ժամանակ նա ասում է, որ չի կարող երբեք դառնալ իսկական կին և հեռանում է։ Առավոտյան Մարին խնդրում է իրեն կրկին հետ ընդունել, բայց Անրին հրաժարվում է։ Նա սկսում է խմել և չի դադարում՝ մինչև նրա տան տիրուհին դիմում է մորը, որը կոչ է անում պահպանել իր առողջությունը և գտնել Մարիին։

Անրին նրան փնտրում է աշխատավայրում և վերջապես իմանում է, որ նա ժամանակն անց է կացնում մի սրճարանում, որտեղ արբած պատմում է, որ մնացել է Անրիի հետ միայն փողերի՝ իր փեսացուի համար։ Երբ Մարին ասում է, որ իրեն զզվեցնում է իր հպումները, Անրին գնում է տուն և միացնում գազը։ Երբ նա նստած սպասում էր մահվան, հանկարծ ոգեշնչվում է և ավարտում Մուլեն Ռուժ պաստառը, ու անջատում լամպերի գազը։ Հաջորդ օրը նա տանում է պաստառը Մուլեն Ռուժ և ցույց է տալիս հաստատության սեփականատիրոջը, նա ասում է, որ ոճը սովորական չէ, բայց նա համաձայն է։ Անրին մի քանի օր է անցկացնում տպագրական արտադրամասում, որտեղ նա զբաղված էր պաստառի թանաքը խառնելով։ Փակցված պաստառները սենսացիա են դառնում, դրանք հակասական հայտարարություններ են հրահրում` զզվանքից մինչև հիացմունք։ Տասը տարվա ընթացքում Անրին նկարում է փայլուն նկարներ։ 1900 թվականին նա հայտնի էր, բայց դեռ սարսափելի միայնակ։ Մի անգամ նա հանդիպում է Միրիամ Խամին, կանգնած Սեն կամրջի վրա, և մտածելով, որ նա պատրաստվում է թռչել, նա կանգնում է, որպեսզի խոսի նրա հետ։ Նա մերժում է Անրիին, բանալին գցում գետը և հեռանում։ Մի քանի օր անց Անրին ուղեկցում է Ջեյնին, ճանապարհին նա հանդիպում է Միրիամին, ով Ջեյնի ընկերուհին էր։ Պարզվում է, որ Միրիամը Անրիի կտավների մեծ երկրպագու է, և նրանք սկսում են հանդիպել։ Վերջում նա պատմում է Անրիին, որ Սեն նետած բանալին հարուստ ամուսնացած տղամարդուց էր, ով խնդրել էր նրան լինել իր սիրուհին։ Չնայած Անրին շարունակում էր դատապարտել իրական սիրո հնարավորությունները, բայց նա սիրահարվում է Միրիամին։ Երբ նրանք փողոցում տեսնում են հարբած Լա Գուլյուին, որը պատմում է, որ նա ժամանակին աստղ է եղել, Անրին հասկանում է, որ քանի Մուլեն Ռուժը դարձել է հարգելի, նա այլևս չի կարող այնտեղ լինել ինչպես տանը։ Միրիամը ավելի ուշ տեղեկացնում է Անրիին, որ նրան կրկին առաջարկություն են արել։ Վստահ լինելով, որ նա սիրում է ավելի գեղեցիկ տղամարդկանց, Անրին վիրավորված շնորհավորում է նրան։ Նույնիսկ այն բանից հետո, երբ նա Անրիին հարցրեց, արդյոք նա սիրում է իրեն, Անրին մտածում է, որ նա միայն փորձում է խնայել իրեն և պնդում է, որ ոչ, չի սիրում։ Ավելի ուշ նա նամակ է ստանում, որը հաստատում է, որ Միրիամը սիրում է իրեն, նա չի կարողանում սպասել։ Միրիամն արդեն լքել էր, նա չկարողացավ գտնել նրան։ Մեկ շաբաթ անց, շարունակելով խմել, նա անընդհատ կարդում էր նրա նամակը։ Մի անգամ տեսուչ Պատոն օգնում է նրան տուն վերադառնալ, բայց զառանցանքների ծանր վիճակում նա տեսնում է խավարասերներ և` փորձելով նրանց դուրս հանել, նա ընկնում է աստիճաններից։ Մահվանից քիչ առաջ Անրիին բերում են իր ընտաեկան կալվածք։

Քահանայի կարդացած ծեսերից հետո կոմս Անրին արցունքոտ հայտարարում է, որ կլինի առաջինն, ում նկարները կցուցադրվեն Լուվրում իր կյանքի ընթացքում, և ներողություն է խնդրում։ Անրին պտտում է գլուխն ու տեսնում, որ իր Մուլեն Ռուժ նկարի հերոսները, նաև Ժաննա Ավրիլը, պարում են սենյակում՝ հրաժեշտ տալով իրեն։

  • Խոսե Ֆերեր - Անրի դե Թուլուզ-Լաոտրեկ և նրա հայրը ՝ կոմս Ալֆոնս դը Թուլուզ-Լոթրեկ
  • Ջա ջա Գաբոր - Ժաննա Ավրիլ
  • Քեթրին Քաթ - Լա Գուլու
  • Սյուզան Ֆլոն
  • Տաթի Լեմկով
  • Էրիկ Պոլման
  • Կոլետտ Մարշան — Մարի Շարլեթ
  • Քրիստոֆեր Լի - Ժորժ Սյորա
  • Մայքլ Բելֆուր
  • Փիթեր Կաշինգ
  • Թեոդոր Բիկել
  • Մյուրիել Սմիթ

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օպերատոր ՝ Օսվալդ Մորիս
  • Սցենարի հեղինակ ՝ Էնթոնի Ուեյլեր, Ջոն Խյուստոն
  • Պրոդյուսեր՝Ջոն Խյուստոն
  • Խմբագիր ՝ Ռալֆ Քեմպլեն
  • Կոմպոզիտոր ՝ Ժորժ Օրիկ
  • Նկարիչ ՝ Փոլ Շերիֆ, Մարսել Վերտե
  • Կոստյումերներ ՝ Մարսել Վերտե և Էլզա Սկիապարելլի (հանդերձանքները Ջա Ջա Գաբորի համար)
  • Ստեղծագործող ՝ Պիեռ Լա Մուր

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է «Շեպերտոն» ստուդիայում, նկարահանումներն անց են կացվել Շեպպերտոն քաղաքում (Սուրեյ, Մեծ Բրիտանիա), ինչպես նաև Լոնդոնում և Փարիզում։

Խոսե Ֆերերրը խաղացել է երկու դեր՝ Անրի դե Թուլուզ-Լոտրեկի և հայր նկարիչ, կոմս Ալֆոնս դե Թուլուզ-Լոտրեկի։ Նրա դերասանական գործը բարձր գնահատվեց։ Գլխավոր հերոսի վերածելու համար (նկարիչը ունեցել է ֆիզիկական թերություն․ կոտրվածքների արդյունք, դեռահաս տարիքում, նրա ոտքերը դադարել են աճել)։ Օգտագործվել են բարձրահարթակներ և խորություններ, նկարահանման հատուկ անկյուն, հատուկ դիմահարդարում և զգեստներ։ Ֆերերը օգտագործել էր ծնկների մի շարք հավաքածուներ, իսկ ոտքերը կապում էին ազդրին, ինչը նրան թույլ էր տալիս քայլել ծնկերի վրա՝ քայլքի ավելի հուսալի փոխանցման համար։

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոնկարը առաջադրվել էր յոթ անվանակարգերում, հաղթել դրանցից երկուսում․

  • Լավագույն ֆիլմ
  • Տղամարդու լավագույն դերակատար (Խոսե Ֆերերր)
  • Կանացի լավագույն դերակատարը երկրորդ պլանում (Կոլետտ Մարշան)
  • Լավագույն ռեժիսոր (Ջոն Խյուտսո)
  • Լավագույն մոնտաժ
  • Նկարչի լավագույն աշխատանքը (գունավոր ֆիլմեր) - հաղթել է
  • Հանդերձարարի լավագույն աշխատանք (գունավոր ֆիլմեր) - հաղթել է

Ֆիլմն առաջադրվել է երեք կարգի.

  • Լավագույն ֆիլմ
  • Լավագույն բրիտանական ֆիլմ
  • Առավել խոստումնալից նորեկ (Կոլետ Մարշան)

Ոսկե գլոբուս (1953)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը շահել է անվանակարգում.

  • Առավել խոստումնալից նորեկ կանանց մեջ (Կոլետ Մարշան)

Վենետիկի կինոփառատոն (1953)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը առաջադրվել է երկու անվանակարգում․ մեկում հաղթել է

  • Արծաթե առյուծ
  • Ոսկե առյուծ
  • Մուլեն Ռուժ (ֆիլմ, 1928)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուլեն Ռուժ (ֆիլմ, 1952)» հոդվածին։