Թեոդոր Բիկել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թեոդոր Բիկել
Theodore Bikel (4133239868 24c25ac837 z) (cropped).jpg
Ծնվել էմայիսի 2, 1924(1924-05-02)[1][2][3]
Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ, Flag of Austria.svg Ավստրիա և Flag of Israel.svg Իսրայել
Մահացել էհուլիսի 21, 2015(2015-07-21)[1][2][3] (91 տարեկան)
Westwood, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, գործարար, երաժիշտ, թատրոնի դերասան, արհմիութենական գործիչ և քաղաքական գործիչ
ԼեյբլElektra Records
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1948)[5]
ԱմուսինTamara Brooks?
ՊարգևներՀոլիվուդյան փառքի ծառուղու աստղ
Կայքbikel.com
Theodore Bikel Վիքիպահեստում

Թեոդոր Բիկել (անգլ.՝ Theodore Meir Bikel, մայիսի 2, 1924(1924-05-02)[1][2][3], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4] - հուլիսի 21, 2015(2015-07-21)[1][2][3], Westwood, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և հասարակական գործիչ, ֆոլկ-երաժշտության ճանաչված կատարող։ Թողարկել է մի քանի ռուսական քաղաքական ռոմանսի ձայնասկավառակներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1924 թվականի մայիսի 2-ին Վիեննայում, բնիկ Չեռնովցի Յոսեֆ Բիկելի և Միրիամ Ռիգլերի ընտանիքում[6]։ Ավստրիական բանակում ծառայելուց հետո նրա հայրն այդ ժամանակ սովորում էր Վիեննայի համալսարանում։ 1945 թվականին տեղափոխվել է Լոնդոն, ապա 1954 թվականին՝ Նյու Յորք։ Դեռ այդ ժամանակվանից Թեոդորը բավականին ուժեղ դերասանական և վոկալային ունակություններ ուներ։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականին աշխատում էր Հաբիմա թատրոնում, և 1944 թվականին դարձավ Կամերային թատրոնի հիմնադիրներից մեկը, վերջինս հանդիսանում է Իսրայելի հեղինակավոր թատրոններից մեկը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 1946 թվականին Թեոդոր Բիկելն ընդունվեց Լոնդոնի դրամատիկական արվեստի ակադեմիան և արդեն այդ ժամանակ հայտնի դարձավ որպես հրեական ազգային երգերի կատարող։ Չորս տարի անց նա սկսեց ստանալ մի շարք գլխավոր դերեր թատերական ներկայացումներում։ 1949 թվականին խաղաց Միտչի դերը Թենեսի Ուիլյամսի «A Streetcar Named Desire» ներկայացման մեջ։

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականից Թեոդոր Բիկելի տաղանդը գտավ իրեն կինոարվեստում։ Նա՝ թատրոնի և կինոյի հռչակավոր դերասանը, նկարահանվել է ավելի քան հարյուր հեռուստասերիալներում և կինոֆիլմերում, որոնց մեջ կան այնպիսիք, ինչպիսիք են՝ «Իմ հիասքանչ օրիորդ», «Մուլեն Ռուժ», «Ճանապարհների ասպետ», «Վավիլոն 5», «Հանցագործություն և պատիժ», «Կոմիսար Կոլոմբո» հեռուստասերիալում և շատ ուրիշներում։ 1954 թվականին Բիկելը բնակություն հաստատեց ԱՄՆ-ում, ստացավ դերեր Հոլիվուդում։

Հեռուստակարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիկելը շատ մեծ նշանակություն էր տալիս հեռուստակարիերային։ Նրան հաճախ էին հրավիրում տարբեր հեռուստաշոուների, որպես մասնակից կամ պարզապես հաղորդավար և կազմակերպիչ։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվել է հասարակական գործունեությամբ և հանդիսացել է Ամերիկայի դերասանների և արտիստների ասոցիացիայի նախագահ։ 1977 թվականին եղել է ԱՄՆ-ի մշակույթի Ազգային խորհրդի անդամ, հաճախ էր դասախոսություններ կարդում հասարակական թեմաներով։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեցել է գիտական աստիճաններ. արվեստի դոկտոր, հումանիտար գիտությունների դոկտոր։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել մի քանի անգամ, ունի երկու որդի՝ Ռոբերտ Սայմոն Բիկել (շարունակել է հոր գործը) և Դենիել Բիկել (ծրագրավորող)։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1955 Israeli Folk Songs, Elektra
  • 1958 An Actor’s Holiday, Elektra
  • 1958 Folk Songs of Israel, Elektra
  • 1958 A Young Man and a Maid (with Cynthia Gooding), Elektra
  • 1958 Theodore Bikel Sings Jewish Folk Songs, Elektra
  • 1958 Songs of a Russian Gypsy, Elektra
  • 1959 Folk Songs from Just about Everywhere (with Geula Gill), Elektra
  • 1959 More Jewish Folk Songs, Elektra
  • 1959 Bravo Bikel! (Live From Carnegie Hall), Elektra
  • 1960 Songs of Russia Old and New, Elektra
  • 1960 The Sound of Music (Original Broadway Cast), Columbia Records
  • 1961 From Bondage to Freedom, Elektra
  • 1962 A Harvest of Israeli Folk Songs, Elektra
  • 1962 The Poetry and Prophesy of The Old Testament, Elektra
  • 1962 The Best of Bikel, Elektra
  • 1963 Theodore Bikel on Tour, Elektra
  • 1964 A Folksinger’s Choice, Elektra
  • 1964 The King and I, Columbia Records
  • 1967 Yiddish Theatre and Folk Songs, Elektra
  • 1967 Songs of the Earth (with The Pennywhistlers), Elektra
  • 1968 Theodore Bikel Is Tevye, Elektra
  • 1970 A New Day, Reprise Records
  • 1972 — Silent no more (Soviet Jewish Underground), Star Records[7]
  • 1973 Theodore Bikel for the Young, Peter Pan Records
  • 1987 Theodore Bikel Sings Jewish Holiday Songs
  • 1991 Yiddish Theatre & Folk Songs — CD — Bainbridge Records
  • 1991 A Passover Story — Western Wind
  • 1992 A Chanukkah Story — Western Wind
  • 1992 Songs of a Russian Gypsy — CD — Bainbridge Records
  • 1992 Theodore Bikel Sings Jewish Folk Songs — CD — Bainbridge Records
  • 1992 Theodore Bikel Sings More Jewish Folk Songs — CD — Bainbridge Records
  • 1996 Rise up and Fight-Songs of Jewish Partisans — CD — US Holocaust Museum
  • 1998 A Taste of Passover — CD — Rounder Records
  • 2000 A Taste of Chanukkah — CD — Rounder Records
  • 2006 In My Own Lifetime — CD — Jewish Music Group
  • 2007 Our Song (with Alberto Mizrahi) — CD — Jewish Music

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]