Էննիո դե Կոնչինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էննիո դե Կոնչինի
Ծնվել էդեկտեմբերի 9, 1923(1923-12-09)[1][2]
ԾննդավայրՀռոմ, Իտալիա[3]
Մահացել էնոյեմբերի 17, 2008(2008-11-17)[4][1][2] (84 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[3]
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունկինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ
Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար

Էննիո դե Կոնչինի (իտալ.՝ Ennio De Concini, դեկտեմբերի 9, 1923(1923-12-09)[1][2], Հռոմ, Իտալիա[3] - նոյեմբերի 17, 2008(2008-11-17)[4][1][2], Հռոմ, Իտալիա[3]), իտալացի սցենարիստ և ռեժիսոր, 1962 թվականին ստացել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակ` «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում` «Ամուսնալուծություն իտալական ձևով» ֆիլմի համար։

Նա եղել է 1969 թվականին նկարահանված «Կարմիր վրան» ֆիլմի սցենարիստներից մեկը, որի գլխավոր դերում էր Շոն Քոններին։ Ֆիլմը հիմնված էր 1928 թվականին «Իտալիա» դիրիժաբլով դեպի Հյուսիսային բևեռ Ումբերտո Նոբիլեի ձախողված արշավի մասին պատմող պատմվածքի վրա։

Նրա 60 այլ ֆիլմերից են «Շեղում» (1976), «Ապոկալիպսիսի չորս հեծյալները» (1975), «Հիտլեր. վերջին 10 օրերը» (1973), «Աշխարհների պատերազմ» (1961), «Սատանայի դիմակը» (1960), «1943 թվականի երկար գիշերը» (1960), «Ճիչ» (1957), «Պատերազմ և խաղաղություն» (1956) և «Մամբո» (1954)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1958` Հերակլեսի սխրանքները
  • 1959` Անիծյալ խառնաշփոթ
  • 1961` Կոստանդին Մեծ
  • 1961` Հռոդոսի կոթող
  • 1964` Նրանք գնացի արևելք
  • 1966` «Սուրբ Հունվար» գործողություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]