Ամուսնալուծություն իտալական ձևով (ֆիլմ)
Ամուսնալուծություն իտալական ձևով իտալ.՝ Divorzio all'italiana | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | դեկտեմբերի 20, 1961[1] |
Լեզու | իտալերեն |
Ռեժիսոր | Պիետրո Ջերմի |
Պրոդյուսեր | Ֆրանկո Կրիստալդի |
Սցենարի հեղինակ | Էննիո դե Կոնչինի, Պիետրո Ջերմի, Alfredo Giannetti? և Աջենորե Ինկրոչի |
Դերակատարներ | Մարչելլո Մաստրոյանի, Daniela Rocca?, Ստեֆանիա Սանդրելլի, Լեոպոլդո Տրիեստե, Odoardo Spadaro?, Lando Buzzanca?, Saro Arcidiacono?, Պիետրո Տորդի, Ռենցո Մարինիանո, Antonio Acqua? և Daniela Igliozzi?[2] |
Օպերատոր | Leonida Barboni? և Կառլո դի Պալմա |
Երաժշտություն | Carlo Rustichelli? |
Մոնտաժ | Roberto Cinquini? |
Պատմվածքի վայր | Իտալիա |
Նկարահանման վայր | Կատանիա և Սիցիլիա |
Կինոընկերություն | Lux Film և Vides Cinematografica? |
Տևողություն | 105 րոպե |
![]() |
«Ամուսնալուծություն իտալական ձևով» (իտալ.՝ Divorzio all'italiana) իտալացի ռեժիսոր Պիետրո Ջերմիի գեղարվեստական ֆիլմն է, էկրան է բարձրացել 1961 թվականին։ Իտալական կատակերգության դասական օրինակ է։ Ֆիլմն արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։
Գլխավոր դերերում խաղացել են Մարչելո Մաստրոյանին և Դանիելա Ռոկան |it|Daniela Rocca։ Ֆիլմը միջազգային ճանաչում բերեց Ստեֆանի Սանդրելիին, որը նկարահանումների ընթացքում դարձել է 15 տարեկան։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր հերոսը Դոն Ֆերդինանդո Չեֆալուն է (տան անդամների համար՝ Ֆեֆե), նա բարոն է, փոքիկ սիցիլիական քաղաքի բնակիչ, որտեղ բոլորն իրար դեմքով ճանաչում են։ Ֆերնանդոն ունի մի հմայիչ զարմուհի՝ Անժելան։ Ֆեֆեն, որը սարսափելի ձանձրացրել է կնոջից, սիրահարվում է երիտասարդ գեղեցկուհուն։
1950-ական թվականների իտալական օրենքներով օրինական կարգով ամուսնալուծվելը գրեթե անհնար էր։ Ֆեֆեն մշակում է մի խորամանկ ծրագիր։ Ըստ նրա ծրագրի՝ կինն իրեն դավաճանում է, ինչի արդյունքում, ինքը, խանդի հողի վրա, սպանում է կնոջը։Նա լավ հասկանում է, որ դատարանի դատավճիռն այդ արարքի համար, որի նպատակը ամուսնու պատիվը պաշտպանելն է, մարդասիրական կլինի։ Երեք տարին չլրացած՝ Ֆեֆեն դուրս է գալիս բանտից և ամուսնանում է Անժելայի հետ։ Ֆիլմն ավարտվում է զբոսանավի վրա տեսարանով։ Գլխավոր դերակատարը համբուրվում է գեղեցկուհի կնոջ հետ, իսկ վերջինս սիրահետում է երիտասարդ նավաստու հետ…
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարչելո Մաստրոյանի — Ֆերդինանդո Չեֆալու (կրկնօրինակում է Եվգենի Վեսնիկը)
- Դանիելա Ռոկա — Ռոզալիա Չեֆալու (կրկնօրինակում է Տամարա Նոսովան)
- Ստեֆանիա Սանդրելի՝ Անժելա (կրկնօրինակում է Օլգա Կրասինան)
- Լեոպոլդ Տրիեստե՝ Կարմելո Պատանե (կրկնօրինակում է Գեորգի Վիցին)
- Օդոարդո Սպադարու՝ դոն Գաետանո Չեֆալու (կրկնօրինակում է Վլադիմիր Բելոկուրովը)
- Մարգարիտա Ջիրելի՝ Սիսինա (կրկնօրինակում է Մարգարիտա Կորաբելնիկովան)
- Անժելա Կարդիլե՝ Ագնեզե (կրկնօրինակում է Կլարա Ռումյանովան)
- Լանդո Բուցանկա՝ Ռոզարիո Մուլե (կրկնօրինակում է Լև Պոլյակով)
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1962 թվական՝ ֆիլմը ներառվել է Կաննի կինոփառատոնի մրցութային հիմնական ծրագրի մեջ և լավագույն կատակերգության համար մրցանակ է շահել։
- 1962 թվական՝ National Board of Review ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ՝ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար։
- 1963 թվական՝ «Օսկար, 1963» մրցանակ՝ լավագույն ինքնատիպ սցենարի համար, ինչպես նաև երկու անվանակարգեր․ լավագույն ռեժիսոր (Պիետրո Ջերմի)և լավագույն դերասան (Մարչելո Մաստրոյանի)։
- 1963 թվական՝ «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ կատակերգության կամ երաժշտական ֆիլմի մեջ լավագույն տղամարդու դերի համար (Մարչելո Մաստրոյանի), ինչպես նաև Սամյուել Գոլդվինի մրցանակ։
- 1963 թվական՝ ԱՄՆ ռեժիսորների Գիլդիի մրցանակ (Պիետրո Ջերմի)։
- 1964 թվական՝ BAFTA 1964 մրցանակ՝ լավագույն տղամարդու դերի համար|լավագույն արտասահմանցի դերասան (Մարչելո Մաստրոյանի), ինչպես նաև երկու անվանակարգեր՝ լավագույն ֆիլմ և լավագույն արտասահմանցի դերասանուհի (Դանիելա Ռոկա)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ««Ամուսնալուծություն իտալական ձևով»»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում: