Էնթոնի Ուիլֆորդ Բրիմլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնթոնի Ուիլֆորդ Բրիմլի
անգլ.՝ Wilford Brimley
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 27, 1934(1934-09-27)[1]
ԾննդավայրՍոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 1, 2020(2020-08-01)[2][1] (85 տարեկան)
Մահվան վայրՍենթ Ջորջ, Յուտա, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրոնՀիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի[4]
ԿրթությունՋուլիարդ դպրոց
Մասնագիտությունդերասան, կատակերգու, հեռուստատեսային դերասան, bodyguard և դարբնություն
ԱմուսինLynne Bagley? և Beverly Berry?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
 Wilford Brimley Վիքիպահեստում

Էնթոնի Ուիլֆորդ Բրիմլի (սեպտեմբերի 27, 1934(1934-09-27)[1], Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ - օգոստոսի 1, 2020(2020-08-01)[2][1], Սենթ Ջորջ, Յուտա, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասան և երգիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթոնի Ուիլֆորդ Բլիմլին ծնվել է Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթիում, անշարժ գույքի աշխատողի ընտանիքիում[5]։ Մինչ դերասանական կարիերան սկսելը նա աշխատել է ռանչոյում որպես կովբոյ և դարբին, ինչպես նաև Հովարդ Հյուզի թիկնապահ[6]։ Հյուզի հետ աշխատելուց հետո Բրիմլին գնաց կինո և հեռուստատեսություն, որտեղ նա սկսեց խնամել ձիերին ֆիլմերի նկարահանման հրապարակում։ 1960-ականների վերջին, իր ընկերոջ՝ դերասան Ռոբերտ Դյուվալի հորդորով[7], Բրիմլին իր դեբյուտը կատարեց կինոյում՝ ի սկզբանե հանդես գալով որպես հեծյալներ վեստերններում, ինչպես նաև հանդես գալով որպես կասկադյոր։ Դերասանին ճանաչում է ձեռք բերել 1970-ականների վերջին՝ «Չինական համախտանիշ» (1979)ֆիլմում իր դերից հետո[8]։ Դրան հաջորդեցին ոչ պակաս հաջող դերեր «Առանց չար դիտավորության» (1981), «Ինչ-որ բան» (1982), «Նյու Հեմփշիր Հյուրանոց» (1984),"«Նուրբ ողորմություն» (1983), «Բնակտոր» (1984) և «Դժվար թիրախ» (1993) ֆիլմերում[9]։

1985 թվականին Վիլֆորդ Բրիմլին հաջողությամբ խաղացել է Բեն Լակետի դերը «Կոկոն» ֆանտաստիկ ֆիլմում, որը պատմում է ծերանոցի մի խումբ բնակիչների մասին, ովքեր կապ են հաստատել արտերկրյա քաղաքակրթության ներկայացուցիչների հետ։ Ֆիլմը, որն իր դերասանական կազմում հավաքել է անցյալի այնպիսի աստղերի, ինչպիսիք են Դոն Ամիչին, Ջեսիկա Տենդի և Մորին Սթեփլթոնը, մեծ հաջողություն է ունեցել և արժանացել երկու «Օսկար» մրցանակի։ Երեք տարի անց լույս տեսավ «Կոկոն․Վերադարձ» ֆիլմի շարունակությունը, որտեղ Վիլֆորդ Բրիմլին նաև էկրանին մարմնավորեց ծերունի Բենի կերպարը։ 1990-ականներին Նրա ամենահիշարժան դերերից մեկը Ուիլյամ Դևաշերն էր Սիդնի Փոլաքի «Ընկերություն» թրիլերում[10]։

1979 թվականին Բրիմլիի մոտ ախտորոշվել է շաքարախտ, որից հետո նա լրջորեն զբաղվել է բուժմամբ՝ դառնալով դիաբետի ամերիկյան ասոցիացիայի ակտիվիստ, որը 2008 թվականին նրան ճանաչել է պատվավոր անդամ[11]։ Նա շատ ժամանակ է հատկացրել հիվանդանոցներ այցելելուն, որտեղ այցելել է դիաբետով հիվանդներին և խորհրդատվություններ անցկացրել՝ հիվանդներին այդ հիվանդությամբ ապրելու մասին կրթելու նպատակով։

Բացի այդ, Վիլֆորդ Բրիմլին ակտիվիստ էր Յուտա նահանգում ձիարշավների թույլտվության համար[12], ինչպես նաև Դեմ էր Նյու Մեքսիկոյում աքլորամարտերի արգելքին[13]։ Դերասանը պոկեր խաղի մեծ երկրպագու էր[14],ժամանակին մասնակցելով Պոկերի Համաշխարհային շարքին[15]։ 2008 թվականին Բրիմլին հանդես եկավ Ջոն Մաքքեյնի աջակցությամբ ԱՄՆ նախագահի ընտրություններում[16]։

Մահացել է 2020 թվականի մարտի1-ին[17]։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ Ֆիլմ (english) Դեր Նշում
1979 Չինական համախտանիշ The China Syndrome Թեդ Սփինդլեր
Էլեկտրական հեծյալ The Electric Horseman ֆերմեր
1980 Բրուբեյքեր Brubaker Ռոջերս
Սահմանային շերտ Borderline USBP գործակալ Ջեքսոն
1981 Առանց չարության Absence of Malice ԱՄՆ գլխավոր դատախազի օգնական Ջեյմս Ա. Ուելս
1982 Ինչ-որ բան The Thing դոկտոր Բլեր
1983 Նուրբ ողորմություն Tender Mercies Հարրի
1984 Հարրին և որդին Harry & Son Թոմ Քիչ
«Նյու Հեմփշիր» հյուրանոց The Hotel New Hampshire Այովա Բոբ
Բնակտոր The Natural Պապ Ֆիշեր
Գյուղ Country Օտիս
1985 Կոկոն Cocoon Բեն Լակետտ
1988 Կոկոն․Վերադարձ Cocoon: The Return Բեն Լակետտ
1993 Ֆիրմա The Firm Ուիլյամ Դե վաշեր
Դժվար թիրախ Hard Target Քեռի Դյուվե
1995 Լավ հին տղաներ The Good Old Boys Հասցե' Գ. Տիրփլի
Օպերատիվ կենտրոն OP Center Ծովակալ Տրոյ Դևիս փոքր-սերիալ
1997 Մուտք և Ելք In & Out Ֆրենկ, Հովարդի հայրը
1998 Սաղմ Progeny դոկտոր Դեյվիդ Ուեթերլի
2009 Մորգան ամուսինները փախուստի մեջ են Did You Hear About the Morgans? Էրլ Գրեյնջեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 'Cocoon' Actor Wilford Brimley Dies At 85
  3. 3,0 3,1 3,2 https://www.stgeorgeutah.com/news/archive/2020/08/01/cdr-cocoon-star-local-resident-wilford-brimley-dies
  4. https://www.vanityfair.com/hollywood/2020/08/wilford-brimley-star-of-the-thing-and-cocoon-dies-at-age-85
  5. «Wilford Brimley Biography». FilmReference.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 22-ին.
  6. «Wilford Brimley biography». Turner Classic Movies. Վերցված է 2009 թ․ հունիսի 22-ին.
  7. «Wilford Brimley Biography — Yahoo! Movies». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  8. Wilford Brimley — Overview Արխիվացված 2016-09-27 Wayback Machine, IMDB.com
  9. Movie Review — The Hotel New Hampshire — 'HOTEL NEW HAMPSHIRE' FROM BEST SELLER — NYTimes.com
  10. The Firm Overview Արխիվացված 2016-09-24 Wayback Machine, IMDB.com
  11. Inspiration And Expert Advice: Famous People: Wilford Brimley Biography(չաշխատող հղում), dlife.com
  12. Bio — Wilford Brimley Արխիվացված 2016-12-15 Wayback Machine, IMDB.com
  13. Barnes, Peter (2005 թ․ փետրվարի 23). «Cockfighting still legal in New Mexico. N.M. Panel Rejects Cockfighting Ban Plan». AllCreatures.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 22-ին.
  14. «Perfect People " Wilford Brimley Biography». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 1-ին.
  15. «32nd Annual World Series of Poker». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 3-ին.
  16. «McCain's Unveils His Answer To Chuck Norris». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 1-ին.
  17. «Умер актёр Уилфорд Бримли, сыгравший в фильме «Нечто»». ТАСС. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնթոնի Ուիլֆորդ Բրիմլի» հոդվածին։