Դոն Ամիչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Դոն Ամիչի
Don Ameche 03.jpg
Ծնվել էմայիսի 31, 1908(1908-05-31)[1][2][3]
ԾննդավայրԿենոշա, Վիսկոնսին, ԱՄՆ[4]
Մահացել էդեկտեմբերի 6, 1993(1993-12-06)[1][2][3] (85 տարեկան)
Մահվան վայրՍկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ
ԿրթությունՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկինոռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներ

Դոն Ամիչի (անգլ.՝ Don Ameche, 1908 թվական մայիսի 31-1993 թվական դեկտեմբերի 6մայիսի 31, 1908(1908-05-31)[1][2][3], Կենոշա, Վիսկոնսին, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 6, 1993(1993-12-06)[1][2][3], Սկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ), ամերիկյան դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր[5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Don Ameche 1964.JPG

Դոմենիկի Ֆելիքս Ամիչի նախնիները՝ (Իտալիա.՝ Dominic Felix Amici) իտալացիներ, գերմանացիներ և իռլանդացիներ էին։ Ամիչին պատրաստվում էր ուսումնասիրել իրավունքը, սակայն ընտրեց բեմական կարիերան։ Նա սկսել է ելույթ ունենալ վոդևիլներում, իսկ 1935 թվականին նորամուտը նշել է կինոյում՝ տասնամյակի ավարտին դառնալով Հոլիվուդի առաջատար դերասաններից մեկը ։ Նրա վաղ աշխատանքների թվում են «Մեկը միլիոնին» (1936), «Հին Չիկագոյում» (1937), «Երեք հրացանակիրները» (1939) և «Ալեքսանդր Գրեհեմ Բելլի պատմությունը» (1939) ֆիլմերի դերերը։ Նրա համար մեծ բեկումնային է դարձել նաև «Օսկարի» համար առաջադրված "Երկինքը կարող է սպասել" ֆիլմի դերը 1943 թվականին։

Ֆիլմում Ամիչիի դերը այնքան բազմազան և իրական էր, որ կատակերգու Ֆրեդ Ալենը մի անգամ նույնիսկ կատակով ասաց. «Շուտով Դոն Ամիչին կխաղա ինքը Դոն Ամիչին», ինչը նա, իրականում, շուտով կատարեց ՝ հայտնվելով «Դա մի ճամպրուկի մեջ է» ֆիլմում։ (1945)։ Դոն Ամիչին հաջողությամբ ելույթ ունեցավ նաև ռադիոյով, խաղում էր մի քանի նշանավոր դերեր Բրոդվեում և հաճախակի հյուր էր տարբեր հեռուստատեսային շոուներում

1983 թվականին Ամիչին ամերիկյան կինոյի ևս մեկ վետերան Ռալֆ Բելամիի հետ հաջողությամբ վերադարձել է մեծ էկրան՝ Դուկ եղբայրներից մեկի դերում "տեղերով փոխվեք " ֆիլմում։ Հետագայում նա շարունակել է կինոկարիերան՝ հայտնվելով "Կոկոն" (1985) ֆիլմերում, որտեղ իր դերի համար արժանացել է «Օսկար», «Հարրի և Հենդերսոններ» (1987), «Ուղեւորություն Ամերիկա» (1988), "Կոկոն 2.Վերադարձ" (1988) եւ "Օսկար" (1991) մրցանակների։ Նրա վերջին դերերն են եղել Շեդոուի «Ճանապարհ տուն. անհավանական ճանապարհորդություն» (1993) Շեդոուի երգը ֆիլմում և Հարրի պապի դերը «Կորրինա, Կորրինա» (1994) ֆիլմում։ Կինոարտադրության մեջ ունեցած ավանդի համար դերասանը արժանացել է աստղի Հոլիվուդի Փառքի ծառուղում։

Դոն Ամիչին 85 տարեկան հասակում մահացել է Արիզոնայի փոքրիկ քաղաքում՝ շագանակագեղձի քաղցկեղից[7][8]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվական Օսկար - «Երկրորդ պլանի լավագույն դերասան» («Կոկոն»)

Վենետիկի կինոփառատոն - «Վոլպիի գավաթ լավագույն տղամարդու դերը» («Ամեն ինչ փոխվում է»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #1019342188 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Heise Kenan (1993-12-08)։ «Oscar-winning Actor Don Ameche, 85»։ Chicago Tribune։ Վերցված է 2010-11-07 
  6. Flint Peter B. (1993-12-08)։ «Don Ameche Is Dead at 85; Oscar Winner for 'Cocoon'»։ The New York Times։ Վերցված է 2010-11-07 
  7. Henkel John (December 1994)։ «Prostate Cancer: New Tests Create Treatment Dilemmas»։ FDA Consumer (BNET)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-08-ին։ Վերցված է 2009-06-16 
  8. Wilson Scott (օգոստոսի 19, 2016)։ «Resting Places: The Burial Sites of More Than 14,000 Famous Persons, 3d ed.»։ McFarland։ Վերցված է դեկտեմբերի 16, 2018 – via Google Books 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]