Jump to content

Էնթոնի Գորդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնթոնի Գորդոն
անգլ.՝ Anthony Gordon
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 24, 2001(2001-02-24)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Լիվերպուլ, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Հասակ 183
Դիրք winger

Էնթոնի Մայքլ Գորդոն (անգլ.՝ Anthony Michael Gordon, փետրվարի 24, 2001(2001-02-24)[1], Լիվերպուլ, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս եզրային կիսապաշտպանի դիրքում։ «Նյուքասլ Յունայթեդ» ակումբի և Անգլիայի ազգային հավաքականի խաղացող։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնթոնի Գորդոնը «Էվերթոն» ֆուտբոլային ակումբի սան է, որի համակարգում հայտնվել է 2012 թվականին[3]։ 2016/17 մրցաշրջանում սկսել է հանդես գալ «Էվերթոնի» մինչև 18 տարեկանների թիմում:

2017 թվականի դեկտեմբերի 7-ին Գորդոնը նորամուտը նշել է «Էվերթոնի» հիմնական թիմում։ Ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել Կիպրոսի «Ապոլլոնի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում, որն ավարտվել է «Էվերթոնի» հաղթանակով՝ 3:0 հաշվով[4][5]։ Այսպիսով, Գորդոնը դարձել է ակումբի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը ծնվել է 21-րդ դարում[6]։

2020 թվականի հունվարի 18-ին նորամուտը նշել Է ԱՊԼ-ում՝ փոխարինման դուրս գալով «Վեստ Հեմի» դեմ խաղի ընդմիջմանը (1:1): 2020 թվականի հունիսի 21-ին «Էվերթոնի» մեկնարկային կազմում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել մերսիսայդյան դերբիում «Լիվերպուլի» դեմ (0:0): Ընդհանուր առմամբ, 2019/20 մրցաշրջանում նա խաղադաշտ է դուրս եկել ԱՊԼ-ի 11 խաղում: 2020 թվականի սեպտեմբերի 1-ին երկարաձգել է պայմանագիրը «Էվերթոնի» հետ մինչև 2025 թվականը[7]։

2021 թվականի փետրվարի 1-ին վարձավճարով մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը տեղափոխվել է «Պրեստոն Նորթ Ընդ»[8]։ Մինչև մրցաշրջանի ավարտը մասնակցել է թիմի 11 հանդիպման, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:

2021/22 մրցաշրջանում կարողացել է տեղ գրավել «Էվերթոնի» հիմնական կազմում և մասնակցել է առաջնության 35 հանդիպման: 2022 թվականի հունվարի 2-ին խփել է առաջին գոլերը «Էվերթոնի» կազմում՝ ԱՊԼ-ի խաղում երկու անգամ գրավելով «Բրայթոնի» դարպասը (2:3)[9]։ Մինչև մրցաշրջանի ավարտը աչքի է ընկել ևս երկու գոլով՝ «Լիդս Յունայթեդի» (3:0)[10] և «Մանչեսթեր Յունայթեդի» (1:0) դարպասը[11]։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018-2019 թվականներին հանդես է եկել Անգլիայի պատանեկան հավաքականում (մինչև 18 տարեկան): 2019 թվականին խաղացել է նաև Անգլիայի պատանեկան հավաքականում (մինչև 19 տարեկան)։ 2020 թվականի հոկտեմբերին սկսել է հանդես գալ երկրի երիտասարդական հավաքականում (մինչև 20 տարեկան)։ 2023 թվականի ամռանը Անգլիայի երիտասարդական (մինչև 21 տարեկանների) հավաքականի կազմում դարձել Է Եվրոպայի չեմպիոն։

2024 թվականի մարտի 14-ին առաջին անգամ հրավիրվել է Անգլիայի ազգային հավաքական[12]։

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելույթները և գոլերը ըստ ակումբների, մրցաշրջանների և մրցումների
Ակումբ Մրցաշրջան Լիգա Անգլիայի գավաթ Լիգայի գավաթ Այլ Ընդհանուր
Դիվիզոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Էվերթոն 2017–18[13] Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 1 0 1 0
2018–19[14] Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0
2019–20[15] Պրեմիեր Լիգա 11 0 0 0 1 0 12 0
2020–21[16] Պրեմիեր Լիգա 3 0 2 0 2 0 7 0
2021–22[17] Պրեմիեր Լիգա 35 4 4 0 1 0 40 4
2022–23[18] Պրեմիեր Լիգա 16 3 1 0 1 0 18 3
Ընդհանուր 65 7 7 0 5 0 1 0 78 7
Էվերթոն U21 2018–19[14] 1 0 1 0
2019–20[15] 3 1 3 1
Ընդհանուր 4 1 4 1
Պրեստոն Նորթ Ընդ 2020–21[16] Չեմպիոնշիպ 11 0 11 0
Նյուքասլ Յունայթեդ 2022–23[18] Պրեմիեր Լիգա 16 1 16 1
2023–24[19] Պրեմիեր Լիգա 35 11 4 1 3 0 6 0 48 12
Ընդհանուր 51 12 4 1 3 0 6 0 64 13
Ընհանուր կարիերայի ընթացքում 127 19 11 1 8 0 11 1 155 21

2024 թվականի հունիսի 25-ի դրությամբ

Հավաքական Մրցաշրջան Ընկերական Պաշտոնական Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Անգլիա
2024 3 0 1 0 4 0
Ընհանուր կարիերայի ընթացքում 3 0 1 0 4 0

2023 թվականի հոկտեմբերի 17-ի դրությամբ

Ընդհանուր՝ 4 խաղ / 0 գոլ, 0 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 2 պարտություն:

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիայի հավաքական (մինչև 21)
  • Մինչև 21 տարեկանների Եվրոպայի չեմպիոն՝ 2023
Անձնական
  • Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության լավագույն ֆուտբոլիստ՝ 2023[20]
  • Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության խորհրդանշական հավաքականը՝ 2023[21]
  • «Նյուքասլ Յունայթեդի» տարվա ֆուտբոլիստ՝ 2023/24[22]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://www.transfermarkt.co.uk/anthony-gordon/profil/spieler/503733
  3. «Who Are Everton's Five Debutants?». Everton F.C. 2017-12-07. Արխիվացված է օրիգինալից 2017-12-09-ին. Վերցված է 2017-12-08-ին.
  4. «APOLLON VS. EVERTON 0 - 3». Soccerway. Արխիվացված է օրիգինալից 2018-09-16-ին. Վերցված է 2017-12-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Apollon Limassol 0 Everton 3». BBC Sport. 2017-12-07. Արխիվացված է օրիգինալից 2021-08-18-ին. Վերցված է 2017-12-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Prentice, David (2017-12-08). «Anthony Gordon and Alex Denny are Everton's 21st Century Boys» (անգլերեն). Liverpool Echo. Արխիվացված է օրիգինալից 2020-03-20-ին. Վերցված է 2018-01-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Anthony Gordon: Everton midfielder signs new five-year deal». BBC Sport. 2020-09-01. Արխիվացված է օրիգինալից 2021-04-22-ին. Վերցված է 2021-08-30-ին.
  8. «Anthony Gordon Beats The Deadline To Join From Everton». Preston North End F.C. 2021-02-01. Արխիվացված է օրիգինալից 2021-09-20-ին. Վերցված է 2021-02-01-ին.
  9. «Everton 2-3 Brighton & Hove Albion». BBC Sport. 2022-01-02. Արխիվացված է օրիգինալից 2022-04-08-ին. Վերցված է 2022-08-13-ին.
  10. «Everton 3-0 Leeds United». BBC Sport. 2022-02-12. Արխիվացված է օրիգինալից 2022-08-15-ին. Վերցված է 2022-08-13-ին.
  11. «Everton 1-0 Manchester United». BBC Sport. 2022-04-09. Արխիվացված է օրիգինալից 2022-08-22-ին. Վերցված է 2022-08-13-ին.
  12. «England squad: Anthony Gordon and Jarrad Branthwaite receive first call-ups» (անգլերեն). BBC Sport. 2024-03-14. Արխիվացված օրիգինալից 2024-03-14-ին. Վերցված է 2024-03-15-ին.
  13. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2017/2018 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  14. 14,0 14,1 «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2018/2019 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  15. 15,0 15,1 «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2019/2020 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  16. 16,0 16,1 «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2020/2021 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  17. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2021/2022 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  18. 18,0 18,1 «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2022/2023 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  19. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2023/2024 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  20. UEFA.com (2023-07-08). «England's Anthony Gordon named 2023 Under-21 EURO Player of the Tournament | UEFA Under-21». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2024-06-02-ին.
  21. UEFA.com (2023-07-11). «2023 Under-21 EURO Team of the Tournament | UEFA Under-21». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2024-06-02-ին.
  22. «Anthony Gordon wins United's Player of the Year award for 2023/24». Newcastle United Football Club (անգլերեն). 2024-05-10. Վերցված է 2024-06-02-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]