Էնդրյու Շոն Գրիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնդրյու Շոն Գրիր
անգլ.՝ Andrew Sean Greer
Ծնվել էնոյեմբերի 5, 1970(1970-11-05)[1] (53 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Մասնագիտությունգրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲրաունի համալսարան, Մոնտանայի համալսարան և Georgetown Day School?
Ժանրերվեպ և պատմվածք
Ուշագրավ աշխատանքներLess?
Պարգևներ
Կայքandrewgreer.com
 Andrew Sean Greer Վիքիպահեստում

Էնդրյու Շոն Գրիրի (անգլ.՝ Andrew Sean Greer, նոյեմբերի 5, 1970(1970-11-05)[1], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկյան գրող, «Մաքս Տիվոլի խոստովանությունը» (2004), «Ամուսնության պատմություն (2008) и «Լեսս[en] (2017) վեպերի հեղինակ։ 2018 թվականին «Լավագույն գեղարվեստական գիրք» անվանակարգում արժանացել է Պուլիցերյան մրցանակի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 21-ին, Վաշինգտոնում։ Նրա ծնողները գիտությամբ էին զբաղվում։ Մանկությունը անցել է Մերիլենդ նահանգի Ռոկվիլ քաղաքում։ Ավարտել է Ջորջթաունի ցերեկային դպրոցը և Բրաունի համալսարանը, որտեղ սովորել է Ռոբերտ Կուվերի և Էդմունդ Ուայթի մոտ։ Դասավանդել է Բեռլինի Ազատ համալսարանում։ Այովա նահանգում գրական դասախոսություններ է վարել։ Այժմ ապրում և աշխատում է Ֆլորենցիայի մերձակայքում գտնվող գրողների վիլլայում[4][5]։

Էնդրյու Շոն Գրիրը բաց համասեռամոլ է։ 2002 թվականից նա հարաբերությունների մեջ է տեխնոլոգիաների ասպարեզում կառավարման խորհրդատու Դևիդ Ռոսի հետ։ Էնդրյուն երկվորյակ եղբայր ունի` մասնագիտությամբ լրագրող Մայքլ Գրիրը, վերջինս հետերոսեքսուալ է, ամուսնացած է, ունի որդի[4][5]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիրի փոքր արձակը տպագրվել է «Էքսվայր», «Պերիս Ռեվյու», «Նյու-Յոքեր» և այլ ամեիկյան հրատարակչություններում։ Նա ամերիկյան ժամանակակից 23 գրողներից մեկն էր, որի պատմվածքը ընդգրկվել է «Տարբեր մարդկանց գրքեր[en] (2008) անթոլոգիայի մեջ։ Հեղինակի պատմվածքներից մեկը` «Մթությունը» ընդգրկվել է 2009 թվականի Օ. Գենտրի մրցանակի անթոլոգիայի մեջ։

Նրա երրորդ վեպը` «Մաքս Տիվոլիի խոստովանությունը» հրատարակվել է 2004 թվականին, և բեսթելլեր է դարձել։ «Նյու Յորքերի» համար հոդվածում Ջոն Ապդայքը այն անվանել է «հիասքանչ, բուրյան հիասթափության մեջ, նրբենի ոճում, բնորոշ Պրուստի և Նաբոկովի գործերին»։

Գրիրի չորրորդ գիրքը` «Ամուսնության պատմությունը» լույս է տեսել 2008 թվականին։ «Նյու Յորք թայմսի» գրախոսության մեջ գրքի մասին ասվում էր. «Պարոն Գրիրը անխնդիր կարողանում է հաջողությամբ հաղթահարել խճճված պատմավծքի բարդ խոերոգրաֆիան, որը հուսալիորեն խոսում է նրա կերպարների ցանկություննների և ձգտումների մասին» վեպը կոչվել է «լրջախոհ, բարդ և նրբին գրված»։ Գրողի երկու վեպեր`«Գրետա Ուելսի անհնարին կյանքը» և «Լեսս»-ը հրատարակվել են համապատասխանաբար 2013 և 2017 թվականներին։ «Լեսս» վեպի համար Գրիրը 2018 թվականին ստացել է Պուլիցերյան մրցանակ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լեսս» (անգլ.՝ Less, 2017);
  • «Գրետա Ուելսի անհնար կյանքը» (անգլ.՝ The Impossible Lives of Greta Wells, 2013);
  • «Ամուսնության պատմություն» (անգլ.՝ The Story of a Marriage, 2008);
  • «Մաքս Տիվոլի խոստովանությունը» (անգլ.՝ The Confessions of Max Tivoli, 2004);
  • «Փոքր մոլորակների ուղին» (անգլ.՝ The Path of Minor Planets, 2001).

Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բալլադ Պերլի Կուկի մասին» (անգլ.՝ The ballad of Pearlie Cook, 2009);
  • «Ինչպիսին էր այն ինձ համար» (անգլ.՝ How It Was for Me, 2000).

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարավային Կալիֆոռնիայի գրքի մրցանակ
  • Կալիֆոռնիայի գրքի մրցանակ։
  • «Երիտասարդ առյուծներ» մրցանակ` Նյու Յորքի հանրային գրադարանից։
  • Կրթաթոշակներ արվեստի ազգային հիմնադրամից և Նյու Յորքի հանրային գրադարանից։
  • Օ. Գների մրցանակ
  • Ֆերնանդա Պիվանոյի մրցանակ ՝ Իտալիայում ամերիկյան գրականության համար (2014)։
  • Բոտարի Լատես Գրինձանե մրցանակ (2014)։
  • Պուլիցերյան մրցանակ (2018)։
  • Պեն Օկլենդ Ջոզեֆին Մայլզ գրական մրցանակ (2018)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 OPAC SBN (իտալ.)
  2. https://www.pulitzer.org/winners/andrew-sean-greer
  3. https://www.gf.org/fellows/all-fellows/andrew-greer/
  4. 4,0 4,1 Greg Callaghan. «'I wrote it for myself': Andrew Sean Greer on Pulitzer-winning Less». www.smh.com.au (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. 5,0 5,1 Frances Dinkelspiel. «Taking Time for Family, Friends, and the Dog». www.nytimes.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.