Էնդրյու Կոնվին Իրվին (լեռնագնաց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնդրյու Կոնվին Իրվին
անգլ.՝ Andrew Irvine
Դիմանկար
Ծնվել էապրիլի 8, 1902(1902-04-08)[1][2]
ԾննդավայրBirkenhead, Ուիրրալ, Մերսիսայդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3][4][5]
Մահացել էհունիսի 8, 1924(1924-06-08)[6][7][8][…] (22 տարեկան)
Մահվան վայրԷվերեստ[9][10][11]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունՄերթոն քոլեջ, Շրյուսբերի դպրոց և Birkenhead School?
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող և լեռնագնաց
Ծնողներհայր՝ William Fergusson Irvine?[12], մայր՝ Lilian Davies-Colley?[12]
Commons-logo.svg Andrew Irvine Վիքիպահեստում

Էնդրյու «Սենդի» Կոնվին Իրվին (անգլ.՝ Andrew "Sandy" Conwyn Irvine, ապրիլի 8, 1902(1902-04-08)[1][2], Birkenhead, Ուիրրալ, Մերսիսայդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3][4][5] - հունիսի 8, 1924(1924-06-08)[6][7][8][…], Էվերեստ[9][10][11]), լեռնագնաց, 1924 թվականի դեպի Ջոմոլունգմա Բրիտանական երրորդ արշավախմբի մասնակից։ 1924 թվականի հունիսի 8-ին անհետ կորել է Ջորջ Մելորիի հետ գագաթ բարձրանալիս։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդրյու Իրվինը ծնվել է 1902 թվականի ապրիլի 8-ին Մերսիսայդի (մինչև 1974 թվականը Չեշիրի դքսություն) Բերկենհեդ քաղաքում՝ Ուիլյամ Ֆերգյուսոն Իրվինի (1869-1962) և Լիլիան Դևիս-Կոլիի (1870-1950) ընտանիքում։ Գրող և լրագրող Լին Իրվինի և Անգլիայի առաջին կին վիրաբույժներից մեկի՝ Էլեոնորա Դևիս-Քոլի զարմիկն է։ Նախնաան կրթությունը ստացել է Բերկենհեդի և Շրուսբերի դպրոցներում։ Դեռ մանկուց առանձնանում էր աշխույժ ինժեներական հակումներով և հետաքրքրություն էր ցուցաբերում գյուտարարության նկատմամբ։ Անգամ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զինված ուժերի նախարարություն է ուղարկել իր նախագծերը՝ ինքնաթիռի շարժիչի միջոցով համաժամանակացնել ինքնաձիգի կրակավորումը, ինչպես նաև գիրոսկոպիկ կայունացուցիչ։ Փոքր տարիքից Իրվինը զբաղվում էր սպորտով, հատկապես թիավարումով։ Թիավարման բացառիկ կարողությունները 1919 թվականի ամենամյա «Թագավորական ռեգատ Հենլիում» մրցույթում նրան աստղ դարձրին, որից հետո նա ընդունվեց Միրթոն քոլեջ՝ Օքսֆորդի համալսարան, որտեղ ինժեների մասնագիտություն էր ուսանում։ Օքսֆորդում Էնդրյուն ընդունվեց համալսարանական լեռնագնացության բաժին (ակումբի երեք անդամները մասնակցեցին Բրիտանական արշախումբը Էվերեստում 1953 թվականին), նաև 1923 թվականին Օքսֆորդի ևՔեմբրիջ համալսարանների միջև անցկացվող հեղիանակավոր մրցույթում համալսարանի հաղթող լեռնադահուկային խմբի կազմում էր Oxford and Cambridge Boat Race:

1923 թվականին Էնդրյու Իրվինը մասնակցեց Շպիցբերգեն քոլեջի արշավին, որտեղ իրեն լավ դրսևորելու արդյունքում, այդ արշավախմբի ղեկավար Նոել Օդելի առաջարկով, հրավիրվեց բրիտանական երրորդ արշավախումբ Էվերեստ ՝պատրաստակամորեն համաձայնելով մասնակցությանը[13]։

Արշավներ դեպի Էվերեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպի Էվերեստ արշավախմբի ղեկավարի տեղակալ Ջորջ Մելորին՝ այդ արշավախմբի ամենափորձառու մասնակիցը, Իրվինին չէր դիտարկում, որպես մինչև գագաթ հասնող հնարավոր մասնակից։ Դրա համար արշավախմբի կազմում էին այնպիսի փորձառու լեռնագնացներ, ինչպիսիք էին Էդվարդ Ֆելիքս Նորտոնը, Ջեֆի Բրյուսը (անգլ.՝ Geoffrey Bruce): Սակայն նրան թթվածնային սարքավորումների մասնագետ էր անհրաժեշտ, որի փորձարկումը սկսվել էր դեռ Բրիտանական արշավ Ջոմոլունգմա (1922) արշավի ժամանակ։ Նույնիսկ տանը` արշավախմբից առաջ, Իրվինը ըստ թթվածնի սարքավորումների գծագրերի, զբաղվում էր դրա կատարելագործմամբ, իսկ արշավախմբում այն կատարելութան հասցրեց, ինչի համար էլ ստացավ «Mister Fix it» մականունը։

Գագաթ բարձրանալու առաջին փորձը ձեռնարկվել է Մելորիի և Բրյուսի կողմից հունիսի 1-ին (առանց թթվածնի օգտագործման), հաջողվել է հասնել 7700 մետր բարձրության։ Երկրորդը (նույնպես առանց թթվածնի կիրառման)՝ հունիսի 2-ին՝ Նորթոն և Սոմերվելի կողմից, հունիսի 4-ին հաղթահարել են 8570 մետր բարձրություն։

1924 թվականի հունիսի 6-ին Ջորջ Մելորին և Էնդրյու Իրվինը ( թթվածնի սարքով) սկսեցին իրականացնել Էվերեստի գագաթ բարձրանալու երրորդ փորձը (Նորթոնը այդ ժամանակ արշավախմբի ղեկավարն էր, ուժասպառ էր եղել նախորդ փորձից) և հաջորդ օրվա վերջում 8168 մետր բարձրության վրա տեղադրեցին իրենց վերջին ճամբարը՝ մտադրված լինելով այնտեղից հասնել գագաթ։ Ճամբարից նրանց գագաթի ուղղությամբ շարժվելիս վերջին անգամ՝ հունիսի 8-ին 12.50 տեսել է Նոել Օդելը[14]։ Հունիսի 10-ին Օդելը կրկին բարձրացավ 8168 ճամբար և այն գտավ նույն վիճակում, ինչ երկու օր առաջ։ Նորթոիի որոշմամբ Մելորիի և Իրվինի որոնումները անտեղի համարվեցին և արշավախումբը վերադարձավ։

Մելորիի և Իրվինի հետքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականին լեռան հյուսիսարևելյան լեռնաշղթայում՝ 8300 մ բարձրության վրա հայտնաբերել է սառցետապար, որը 1963 թվին նույնականացվել է, որպես Իրվինի գործիք։ 1991 թվականին Երրորդ մակարդակից ոչ հեռու հայտնաբերվել է թթվածնի սարքավորումը, որով Իրվինը և Մելորին լեռն են բարձրացել։ Իսկ 1999 թվականի մայիսի 1-ին 8155 մետր բարձրությունում՝ Իրվինի սառցետապարի հայտնաբերման հակառակ կողմում, հայտնաբերվել է Ջորջ Մելորիի մարմինը։ Չնայած ողբերգության վրա մասամբ լույս փռող նրա մարմնին հայտաբերված բազմաթիվ վնասվածքների, մինչև հիմա էլ չի հաջողվել պարզել՝ նրանց Ջոմոլունգմայի գագաթ հասնելը։ Որոշ ժամանակ առաջ Էնդրյու Իրվինի և 1924 թվականի արշավի իրերի հայտնաբերման նպատակով արշավ փորձում էր կազմակերպել Էվերեստի պատմաբան Թոմ Հոլզելը (անգլ.՝ Tom Holzel)[15]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Firstbrook, Peter Lost on Everest: The Search for Mallory & Irvine. — London: BBC Worldwide Ltd, 1999. — ISBN 0-563-55129-1
  • Holzel, Tom; Salkeld, Audrey The Mystery of Mallory and Irvine. — 2nd Revised. — London: Pimlico, 1999.