Jump to content

Էյր (ֆիլմ, 2023)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էյր
անգլ.՝ Air
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա և կենսագրական ֆիլմ
Թվականապրիլի 5, 2023[1], ապրիլի 6, 2023[2][1] և մարտի 18, 2023[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲեն Աֆլեք
ՊրոդյուսերԴևիդ Էլիսոն, Jon Weinbach?, Բեն Աֆլեք, Մեթ Դեյմոն, Փիթեր Գուբեր և Jason Michael Berman?
Սցենարի հեղինակAlex Convery?
ԴերակատարներԲեն Աֆլեք և Մեթ Դեյմոն
ՕպերատորՌոբերտ Ռիչարդսոն
ՄոնտաժՈւիլյամ Գոլդենբերգ
Նկարահանման վայրՍանտա Մոնիկա և Լոս Անջելես
ԿինոընկերությունAmazon MGM Studios, Mandalay Pictures և Skydance Media
Տևողություն112 րոպե

«Էյր» (անգլ.՝ Air), 2023 թվականի ամերիկյան կենսագրական սպորտային դրամա՝ ստեղծված ռեժիսոր Բեն Աֆլեքի և սցենարիստ Ալեքս Քոնվերիի կողմից։ Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա և պատմում է «Էյր Ջորդան» բասկետբոլային կոշիկների ծագման մասին, որտեղ «Նայքի» աշխատակիցը փորձում է բիզնես գործարք կնքել նորեկ խաղացող Մայքլ Ջորդանի հետ։ Գլխավոր դերերում են Մեթ Դեյմոնը, Բեն Աֆլեքը, Ջեյսոն Բեյթմանը, Մառլոն Ուեյանսը, Քրիս Մեսինան, Քրիս Թաքերը և Վայոլա Դևիսը։

Նախագծի մասին հայտարարվել է 2022 թվականի ապրիլին՝ Աֆլեքի ռեժիսորությամբ, նրա մասնակցությամբ և պրոդյուսերությամբ՝ Դեյմոնի հետ միասին, իրենց նորաստեղծ «Artists Equity» արտադրական ընկերության միջոցով։ Հիմնական նկարահանումները տեղի են ունեցել 2022 թվականի հունիս-հուլիս ամիսներին, որտեղ Աֆլեքը վերամիավորվել է իր բազմամյա գործընկերների՝ օպերատոր Ռոբերտ Ռիչարդսոնի և մոնտաժող Ուիլյամ Գոլդենբերգի հետ։ Թեև Մայքլ Ջորդանը ներգրավված չի եղել ֆիլմի ստեղծման գործում, նա հանդիպել է Աֆլեքի հետ՝ հանդես գալով մի քանի առաջարկություններով, ներառյալ Դևիսին իր մոր դերում ընտրելը։ Սկզբնապես ֆիլմը նախատեսված էր ցուցադրել Amazon Prime Video հոսքային ծառայությունում, սակայն դիստրիբյուտորը՝ Amazon Studios-ը, որոշել էր նախ թատերական թողարկում իրականացնել՝ դրական թեստային ցուցադրումներ ստանալու համար, դարձնելով այն «Ուշ գիշեր» ֆիլմից հետո առաջին Amazon-ի վերնագիրը, որը թողարկվել է կինոթատրոններում՝ առանց Prime Video-ում միաժամանակյա պրեմիերայի։

«Էյրի» պրեմիերան տեղի է ունեցել «Հարավից հարավ-արևմուտք» փառատոնում 2023 թվականի մարտի 18-ին և թողարկվել է Միացյալ Նահանգների կինոթատրոններում ապրիլի 5-ին։ Ֆիլմը ստացել է դրական արձագանքներ քննադատներից և համաշխարհային հասույթը կազմել է 90 միլիոն դոլար՝ 70-90 միլիոն դոլար բյուջեի պարագայում։ Այն հաջողություն է ունեցել Amazon Prime Video հոսքային հարթակում։

1984 թվականին Օրեգոնում գտնվող Նայք ընկերությունը կանգնած էր իր բասկետբոլային կոշիկների բաժինը փակելու եզրին՝ ցածր վաճառքի պատճառով։ Ի պատասխան այս իրավիճակի, մարքեթինգի փոխնախագահ Ռոբ Սթրասերը, համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ֆիլ Նայթի հետ միասին, Նայքի բասկետբոլային տաղանդների որոնող Սոնի Վակարոյին հանձնարարում են գտնել Նայք բասկետբոլային կոշիկների նոր դեմք։

1984 թվականին NBA-ում ընտրված բասկետբոլիստներին դիտարկելիս, Նայքի ղեկավարները կարծում էին, որ երրորդ ընտրությամբ Մայքլ Ջորդանն անհասանելի է՝ լինելով թե՛ Adidas-ի երկրպագու և թե՛ չափազանց թանկ բասկետբոլային բաժնի սուղ բյուջեի համար։ Այնուամենայնիվ, երբ Վակարոն դիտում է Ջորդանի հաջողված պահերը՝ զուգակցված Արթուր Էյշի «Head» ռակետների գովազդի հետ, նա համոզվում է, որ Նայքը պետք է ձեռք բերի պայմանագիր նրա հետ, ում նա համարում է սերնդի տաղանդ, ինչի արդյունքում էլ և՛ բրենդը, և՛ մարզիկը կարող են զարգանալ միասին։

Իր ընկեր Ջորջ Ռավելինգի հետ ընթրիքից հետո, ով մարզել էր Ջորդանին օլիմպիական մրցաշարում, և նրանից խնդրելով աջակցություն աստղին գրավելու հարցում, Վակարոն մեկնում է Հյուսիսային Կարոլինա՝ Ուիլմինգթոն, որտեղ համոզում է Մայքլի մորը՝ Դելորիսին, որ Նայքը Ջորդանին կտա այն ամբողջ ուշադրությունը, որը նա չէր ստանա իր նախընտրելի Ադիդաս և Կոնվերս բրենդներից։

Ջորդանի գործակալ Դեյվիդ Ֆալկից իր հաճախորդի ընտանիքի հետ կապ հաստատելու վերաբերյալ բացասական հեռախոսազանգ ստանալուց հետո, Վակարոն իմանում է, որ Ջորդանները ցանկանում են հանդիպում նշանակել Նայքի հետ՝ Օրեգոնի Բիվերթոնում գտնվող կենտրոնական գրասենյակում գալիք երկուշաբթի օրը։ Վակարոն և Սթրասերը սկսում են պատրաստել իրենց առաջարկը՝ միաժամանակ խնդրելով կոշիկի դիզայներ Փիթեր Մուրին պատրաստել նմուշ, որը Մուրը անվանում է « Էյր Ջորդան»՝ Նայքի «Air Sole» տեխնոլոգիայի անունով։ Միևնույն ժամանակ, Նայթը համաձայնվում է բասկետբոլային բաժնի ամբողջ 250,000 դոլար բյուջեն հատկացնել Ջորդանին պայմանագիրը ստորագրելու համար։

Ջորդանի և նրա ծնողների հետ հանդիպումը հաջող է անցնում, ապա Վակարոն իմանում է, որ Adidas-ը նմանատիպ առաջարկ է արել՝ ավելացնելով Mercedes Benz 380SL, և նա կարծում է, որ Նայքի և Մայքլի ընտանքի միջև գործարքը ձախողվելու է։ Այնուամենայնիվ, Վակարոն զանգ է ստանում Դելորիսից, ով հայտնում է, որ Մայքլը կստորագրի Նայքի հետ պայմանագիրը այն պայմանով, որ նա տոկոս ստանա վաճառված յուրաքանչյուր Էյր Ջորդանց։

Չնայած այն հանգամանքին, որ Վակարոն կարծում է, որ ընկերության ղեկավարությունը չէր ընդունի այս հավելյալ բոնուսը արդյունաբերության աննախադեպ ծախսերի պատճառով, այնուամենայնիվ, Նայթը համաձայնվում է դրան: Իսկ ֆիլմի վերջաբանը պատմում է այն մասին, որ Էյր Ջորդան կոշիկների վաճառքը գերազանցում է Նայթի վաճառքի սպասումները 3 միլիոն դոլարով՝ մեկ տարվա ընթացքում գեներացնելով 162 միլիոն դոլար[3][4][5] և դառնում է Նայքի համար եկամտի մշտական աղբյուր։

  • Մեթ Դեյմոնը՝ Սոնի Վակարոյի դերում
  • Բեն Աֆլեքը՝ Ֆիլ Նայթի դերում
  • Ջեյսոն Բեյթմանը՝ Ռոբ Շտրասերի դերում
  • Քրիս Մեսինան՝ Դեյվիդ Ֆալկի դերում
  • Մեթյու մահերը՝ Փիթեր Մուրի դերում
  • Մառլոն Ուայանսը՝ Ջորջ Ռավելինգի դերում
  • Ջեյ Մորը՝ Ջոն Ֆիշերի դերում
  • Ջուլիուս Թենոնը՝ Ջեյմս Ջորդանի դերում
  • Քրիս Թաքերը՝ Հովարդ Ուայթի դերում
  • Վիոլա Դևիսը՝ Դելորիս Ջորդանի դերում
  • Դեն Բուկատինսկին՝ Ռիչարդի դերում
  • Գուստաֆ Սկարսգարդ՝ Հորստ Դասլերի դերում
  • Ջեսիկա Գրինը՝ Կատրինա Սայնսի դերում

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարը գրվել է Ալեքս Քոնվերիի կողմից 2020-2021 թվականների ընթացքում, հայտնվելով 2021 թվականի Սև ցուցակում «Էյր Ջորդան» վերնագրի ներքո[6][7]։ Քոնվերին ֆիլմի գաղափարը ստացել է «Վերջին Պարը» վավերագրական մինի-սերիալի կարճ հատվածը դիտելիս, որը պատմում էր, թե ինչպես Նայքը պայմանագիր կնքել բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի հետ և ստեղծել Էյր Ջորդանը։ Այնուհետև նա ավելի մանրամասն է ուսումնասիրել պատմությունը[8]։ Սակայն, 2022 թվականի ապրիլին հաղորդվել է, որ սցենարը գնվել է Amazon Studios-ի կողմից, ովքեր պատրաստվում էին նկարահանել այն Skydance Sports-ի և Mandalay Pictures-ի հետ համատեղ, ընդ որում Բեն Աֆլեքը և Մեթ Դեյմոնը միավորվելու էին ֆիլմում դերակատարման համար, իսկ Աֆլեքը պետք է նաև ռեժիսորությամբ զբաղվեր[9][10]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական նկարահանումները սկսվել են Լոս Անջելեսում 2022 թվականի հունիսի 6-ին, որին մասնակցել են Ջեյսոն Բեյթմանը, Վիոլա Դևիսը, Քրիս Թաքերը, Մարլոն Ուայանսը և Քրիս Մեսինան, ինչպես նաև դերասանական կազմի մի քանի այլ անդամներ[11][12][13]։ Ռոբերտ Ռիչարդսոնը հանդես է եկել որպես օպերատոր՝ նկարահանումների համար օգտագործելով Arri Alexa 35 տեսախցիկը[14]։ Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են 2022 թվականի հուլիսին[15]։ Նույն ամսվա ընթացքում հայտարարվել է, որ Ջոել Գրետչը, Գուստավ Սկարսգարդը և Ջեսիկա Գրինը միանալու են դերասանական կազմին[16][17]։ Ֆիլմում նկարահանվել է Մայքլ Ջորդանի կերպարը, թեև նրա դեմքը չի երևում, և այն սահմանափակվում է երկխոսությամբ[18]։

Թեև Ջորդանը անմիջական մասնակցություն չի ունեցել ֆիլմի նկարահանման աշխատանքներին, նա հանդիպել է Աֆլեքի հետ նախքան նկարահանումներն սկսելը և իր առաջարկություններն է արել նախագծի վերաբերյալ՝ խնդրելով չորս փոփոխություն կատարել սցենարում։ Ջորդանը խնդրել է թիմի կազմում ընդգրկել Ջորջ Ռավելինգի՝ 1984 թվականի ԱՄՆ-ի բասկետբոլի տղամարդկանց օլիմպիական հավաքականի իր օգնական մարզչին, ով առաջինն էր, ով նրան խորհուրդ է տվել պայմանագիր կնքել Նայքի հետ[8][19][20]։ Ջորդանը նաև խնդրել է, որ Հովարդ Ուայթը՝ Նայքի Ջորդան ապրանքանիշի փոխնախագահը և իր անձնական ընկերը, ներառվի ֆիլմում։ Սա ուղղակիորեն հանգեցրել է նրան, որ Աֆլեքը դերակատարման հրավիրի Թաքերին, ում հետ նա վաղուց է ցանկացել աշխատել և ում Ջորդանը ճանաչել է[21]: Նա նաև խնդրել է հեռացնել Թինկեր Հեթֆիլդին որպես կերպար, քանի որ Հեթֆիլդը, չնայած այն ժամանակ աշխատել է Նայքում, չի մասնակցել Էյր Ջորդան ստեղծմանը[7]։ Վերջապես, Ջորդանը խնդրել է զարգացնել իր ծնողների՝ Ջեյմս Ռ․ Ջորդան Ավագի և Դելորիս Ջորդանի դերերը, իսկ Դեվիսին իր մոր դերում ընտրելը, ով վճռորոշ դեր է ունեցել Նայքի հետ հանդիպման և պայմանագիր կնքելու որոշման կայացման հարցում, եղել է նրա գաղափարը[21][22]։ Աֆլեքը և Դեյմոնը կատարել են սցենարի որոշակի վերանայում՝ Ջորդանի խնդրանքները բավարարելու համար[8]։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆլեքը Սփոթիֆայում կազմել է «1984» կոչվող երգացանկ, որը պարունակում է 1980-ականների ավելի քան հարյուր հայտնի հիթեր[23]։ Նա երգացանկը ուղարկել է երաժշտական ղեկավար Անդրեա ֆոն Ֆորսթերին և հանձնարարել է նրան ընտրել ֆիլմի համար հարմար հիթեր: Քանի որ նա մեծ բյուջե չուներ ֆիլմի երաժշտության համար, Նա խնդրել է նկարիչներին և երաժիշտներին՝ հետևելով ֆիլմի սյուժեին և ստեղծել սաունդթրեք[24][25]։ Ֆիլմի սաունդթրեքը ներառել է 13 երգ[26]։

Ի սկզբանե նախատեսվում էր, որ Էյրը պետք է հեռարձակեր միայն Amazon Prime Video-ով[27], բայց Amazon Studios-ը, Ի վերջո, որոշել է ֆիլմը թողարկել կինոթատրոններում՝ թեստային ցուցադրությունների լավ արդյունքներից հետո[28]։

Էյրը թատերականորեն թողարկվել է Միացյալ Նահանգներում 2023 թվականի ապրիլի 5-ին՝ դառնալով Ուշ գիշեր ֆիլմից հետո Amazon-իառաջին ֆիլմը, որը ստացել է բացառիկ թատերական թողարկում։ Warner Bros. Pictures-ը զբաղվել է ֆիլմի միջազգային թատերական և համաշխարհային փակ մեդիա թողարկմամբ[29]։ Amazon-ը նաև ֆիլմին տվել է ավելի երկար թատերական ժամանակահատված՝ նախքան այն Prime Video-ում համաշխարհային մակարդակով թողարկելը, քան իրենց նախորդ թատերական թողարկումների դեպքում է եղել[30]։ Ֆիլմը հեռարձակվել է Amazon Prime Video-ով 2023 թվականի մայիսի 12-ին[31]։

Amazon-ը ծախսել է 40-50 միլիոն դոլար ֆիլմի գովազդի վրա[32][10], ներառյալ 7 միլիոն դոլար Super Bowl LVII-ի ընթացքում ցուցադրված գովազդի համար[33]։ Ըստ Deadline-ի, Amazon-ը «հիացել է ֆիլմի երկարատև ազդեցությամբ և Prime Video-ի վրա դրա ունեցած ազդեցությամբ՝ դիտումների, բաժանորդների պահպանման և Amazon.com-ի այլ հատվածների վրա արձագանքի շնորհիվ»[34]։

Այն թողարկվել է Blu-ray-ով և DVD-ով 2023 թվականի սեպտեմբերի 12-ին Warner Bros. Home Entertainment-ի կողմից։ Չնայած Amazon Studios-ի ֆիլմ լինելուն, ֆիզիկական թողարկումը նշված է որպես Metro-Goldwyn-Mayer Pictures-ի թողարկում՝ 2022 թվականին Amazon-ի կողմից այդ ստուդիայի ձեռքբերման պատճառով[35]։

Ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան պետք է կայանար ABC-ով 2024 թվականի հունիսի 11-ին և դառնար 2024 թվականի NBA եզրափակչի հեռարձակման միջանկյալ ծրագիր և ցուցադրվոր 2-րդ և 3-րդ խաղերի միջև ընկած ժամանակահատվածում[36]։

Ընդունելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոթատրոններում ֆիլմը ԱՄՆ-ում և Կանադայում հավաքել է 52,5 միլիոն դոլար, իսկ այլ երկրներում՝ 37,6 միլիոն դոլար, ինչը կազմում է ընդհանուր առմամբ 90,1 միլիոն դոլար ամբողջ աշխարհում։

ԱՄՆ-ում և Կանադայում ֆիլմը թողարկվել է «Սուպեր Մարիո եղբայրներ» ֆիլմի հետ միասին։ Կանխատեսվել է, որ 3507 կինոթատրոններում պրեմիերայի հինգ օրվա ընթացքում այն կարող է հավաքել 16-18 միլիոն դոլար[28][27][32]։ Սակայն, առաջին օրը այն վաստակել է 3,2 միլիոն դոլար, իսկ երկրորդ օրը՝ 2,4 միլիոն դոլար: Ֆիլմը դեբյուտացրել է 14,4 միլիոն դոլար տոմսարկղով (և հինգ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ հավաքել է 20,2 միլիոն դոլար)՝ գրավելով երրորդ տեղը տոմսարկղում։ Հիշատակի արժանի է նաև փաստը, որ հեռուստադիտողների 49%-ը 35 տարեկանից բարձր է եղել[10]։ Ֆիլմը երկրորդ և երրորդ հանգստյան օրերին 7,6 միլիոն դոլար և 5,5 միլիոն դոլար է հավաքել համապատասխանաբար, երկու անգամ էլ եզրափակելով հինգերորդ տեղը կինոթատրոննեում[37][38]։

ԱՄՆ-ից և Կանադայից դուրս Էյրը առաջին հանգստյան օրերին 59 շուկաներում տոմսարկղերում հավաքել է 10,5 միլիոն դոլար[39]։ Երկրորդ հանգստյան օրերին ֆիլմը վաստակել է 6,2 միլիոն դոլար 66 շուկաներում, ինչը 34%-ով պակաս է առաջինից[40]։

Քննադատական արձագանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Cinema Score-ի կողմից հարցված հեռուստադիտողները ֆիլմին տվել են միջին «A» գնահատական «A+» - ից F սանդղակով, մինչդեռ Post Trak-ի կողմից հարցված հեռուստադիտողները նրան տվել են 93% դրական գնահատական, ընդ որում 83%-ը նշել է, որ անպայման խորհուրդ կտա այն դիտել ընկերներին[10]։

Chicago Sun-Times-ից Ռիչարդ Ռոպերը ֆիլմին տվել է չորսից չորս աստղ՝ գրելով. «Շնորհիվ Աֆլեքի վստահ, ժամանակաշրջանին կատարյալ համապատասխանող ռեժիսուրայի, Ալեքս Քոնվերիի ճարտար սցենարի և A-դասի դերասանական կազմի կենդանի, զվարճալի, ջերմ ու կրքոտ կատարումների, ֆիլմը նույնքան զվարճալի և արագընթաց է, որքան NBA-ի եզրափակիչի խաղը, որը նախատեսված է լրացուցիչ ժամանակում խաղալու համար»[41]։Variety-ից Փիթեր Դեբրուժը ֆիլմին տվել է դրական գնահատական և գովաբանել է կատարումները՝ ասելով. «ֆիլմը պետք է ընդունվի որպես ամերիկյան երազանքի վառ օրինակ՝ զվարճալի, հուզիչ Մոխրոտի պատմություն այն մասին, թե ինչպես երրորդ տեղում գտնվող մարզակոշիկների բրենդը հույս դրեց աստղի վրա, և ինչպես Ջորդանը և նրա մայրը, բավականաչափ խելացի գտնվեցին՝ հասկանալով իրենց արժեքը»[42]։ The Hollywood Reporter-ից Լովիա Գյարկեն նույնպես ֆիլմին տվել է դրական գնահատական և գտել է, որ «Հանդիսատեսների մեծամասնության համար ֆիլմը արժե դիտել թեկուզ միայն աստղային դերասանական կազմի համար՝ հատկապես Դեյմոնի և Աֆլեքի վերամիավորման։ Նրանց տեսարաններն ունեն կինետիկ և ինտիմ դինամիզմ, որին ֆիլմի մնացած մասը մոտենում է, բայց ոչ միշտ է հասնում»[43]։

Ավելի քիչ հաճոյախոսական տոնով, NPR-ից Աիշա Հարիսը համառոտ կերպով մերժել է ֆիլմի «անհիմն նախադրյալը» որպես «կապիտալիզմի փառաբանման ստորաքարշ փորձ»։ Թեև նա գովաբանել է Դևիսի և Մեսինայի կատարումները, Հարիսը դժգոհել է ընդհանուր անբավարար կերպարների զարգացումից և եզրափակել է այն տպավորությամբ, որ կա «ինչ-որ վերջնականապես դատարկ բան Նայքի և գերհարուստների երկժամյա գովազդի մեջ»[44]։ Նմանապես, The Guardian-ից Փիթեր Բրեդշոուն պարսավել է ֆիլմը՝ «նմանեցնելով պատմության մեջ ամենաթանկ ներքին կորպորատիվ գովազդի՝ մակերեսային, նեղմիտ և բութ», և նա նույնպես դժգոհել է Դևիսի թերօգտագործումից, ում նա նկարագրել է որպես «ավելի շատ խարիզմա և ուժ ունեցող, քան մնացած դերասանական կազմը միասին վերցրած»[45]։

Պարգևատրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ Արարողության ամսաթիվ Կատեգորիա Մրցանակակիր Արդյունք Ծան.
Աստրա Ֆիլմ և ստեղծագործական մրցանակաբաշխություն Հունվար 6, 2024 Լավագույն կինոնկար Էյր Առաջադրված [46]
Լավագույն ռեժիսոր Բեն Աֆլեք Առաջադրված
Լավագույն օրիգինալ սցենար Ալեքս Քովեին Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Վիոլա Դևիս Առաջադրված
Լավագույն դերասանական անսամբլ Դերասանական կազմ[47] Առաջադրված
Փետրվար 26, 2024 Լավագույն քասթինգ Mary Vernieu, Lindsay Graham Ahanonu Առաջադրված
«Սև թմբուկ» Հունվար 16, 2024 Աջակցող ակնառու կատարում Վիոլա Դևիս Առաջադրված [48]
Կոստյումների ձևավորում Չարլզ Անտուանետ Ջոնս Առաջադրված
Շքեղ սանրվածք և դիմահարդարում Քարլա Ֆարմեր Առաջադրված
«Քննադատների ընտրություն» կինոմրցանակ Հունվար 14, 2024 Լավագույն դերասանական անսամբլ Դերասանական կազմ[47] Առաջադրված [49]
Լավագույն օրիգինալ սցենար Ալեքս Քովեին Առաջադրված
Լավագույն մոնտաժ Ուիլիամ Գոլդբերգ Առաջադրված
«Ոսկե գլոբուս» Հունվար 7, 2024 Լավագույն ֆիլմ – մյուզիքլ կամ կատակերգություն Էյր Առաջադրված [48]
Լավագույն դերասան – մյուզիքլ կամ կատակերգություն Մեթ Դեյմոն Առաջադրված
Գոթեմի անկախ կինոյի մրցանակաբաշխություն Նոյեմբեր 27, 2023 Տեսանելի լավագույն պատկեր Էյր Հաղթանակ [50]
«Հարթլենդ» ֆիլմ 2023 «Իրապես հուզիչ տեսարանների» մրցանակ Հաղթանակ [51]
Հոլիվուդի քննադատների ասոցիացիայի միջսեզոնային կինոմրցանակաբաշխություն Հունիս 30, 2023 Լավագույն կինոնկար Առաջադրված [46]
Լավագույն ռեժիսոր Բեն Աֆլեք Առաջադրված
Լավագույն դերասան Մեթ Դեյմոն Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասան Քրիս Մեսսինա Առաջադրված
Բեն Աֆլեք Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Վիոլա Դևիս Հաղթանակ
Լավագույն սցենարիստ Ալեք Քովեին 2-րդ տեղ
«Հոլիվուդյան երաժշտությունը մեդիայում» մրցանակաբաշխություն Նոյեմբեր 15, 2023 Երաժշտական հսկողություն — Ֆիլմ Աբդրեա Վոն Ֆորեսթեր Առաջադրված [52][53]
«Միլ Վելի» կինոփառատոն Նոյեմբեր 16, 2023 Էստրադային սցենարիստ Ալեքս Քոնվեին Հաղթանակ [54]
Սան Դիեգոյի կինոքննադատների միության մրցանակ Դեկտեմբեր 11, 2023 Անսամբլի լավագույն կատարում Դերասանական կազմ Առաջադրված [55]
Երաժշտության լավագույն կիրառում Էյր Առաջադրված
Սենթ Լուիսի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակաբաշխություն Դեկտեմբեր 10, 2023 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Վիոլա Դևիս Առաջադրված [56]
Լավագույն օրգինալ սցենար Ալեքս Քոնվեի Առաջադրված
Լավագույն ֆիլմերգ Էյր (պաշտոնական ֆիլմերգ) Առաջադրված
Վաշինգտոն նահանգի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ Դեկտեմբեր10, 2023 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Վիոլա Դևիս Առաջադրված [46]
Լավագույն օրգինալ սցենար Ալեքս Քոնվեի Առաջադրված
Ամերիկայի սցենարիստների գիլդիայի մրցանակ Ապրիլ 14, 2024 Լավագույն օրգինալ սցենար Ալեքս Քոնվեի Առաջադրված [57]

Քաղաքական օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի հունիսին Դոնալդ Թրամփը ֆիլմից մենախոսություն է օգտագործել Truth Social-ում 2024 թվականի նախագահական քարոզարշավի համար դրամահավաքի տեսանյութում: Դեյմոնի և Աֆլեքի «Artists Equity» պրոդյուսերական ընկերությունը դատապարտել է այդ մենախոսությունը որպես չարտոնագրված[58]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  3. Benson, Pat (October 26, 2022). «Michael Jordan & Nike Celebrate 38 Years Together». FanNation. Վերցված է 2023-03-22-ին.
  4. Gupta, Manas Sen (2023-03-21). «'Air': Deep-Diving Into The Legendary Partnership Between Michael Jordan And Nike». August Man. Վերցված է 2023-03-22-ին.
  5. Baum, Brent (April 3, 2023). «How Michael Jordan revolutionized the sneaker industry—and our relationship to shoes». Temple University|Temple Now. Վերցված է 2023-05-11-ին.
  6. Hipes, Patrick (December 13, 2021). «The Black List 2021: Daniel Jackson's Cauliflower Tops Heap Of Year's Most-Liked Unproduced Screenplays». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից June 11, 2022-ին. Վերցված է 26 June 2022-ին.
  7. 7,0 7,1 Davids, Brian (April 11, 2023). «'Air' Writer Alex Convery on the Original Plan for Michael Jordan and Building Matt Damon's Show-Stopping Monologue». The Hollywood Reporter. Վերցված է April 16, 2023-ին.
  8. 8,0 8,1 8,2 Mottram, James (April 6, 2023). «How Ben Affleck courted Michael Jordan for Nike drama 'Air'». NME. Վերցված է April 16, 2023-ին.
  9. Grobar, Matt (April 19, 2022). «Ben Affleck To Direct Nike Drama For Amazon, Skydance Sports; Will Star Alongside Matt Damon». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից August 16, 2022-ին. Վերցված է 10 June 2022-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 D'Alessandro, Anthony (April 9, 2023). «'Super Mario Bros' Hits High Scores: Record Opening For Animated Pic At $377M+ WW, 5-Day U.S. Record $204M+; 'Air' Soars To $20M – Sunday Box Office Update». Deadline Hollywood. Վերցված է April 9, 2023-ին.
  11. Grobar, Matt (June 10, 2022). «Jason Bateman, Viola Davis, Chris Tucker, Marlon Wayans, Chris Messina & More Join Ben Affleck's Nike Drama For Prime Video». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից June 10, 2022-ին. Վերցված է June 10, 2022-ին.
  12. Fleming, Mike Jr. (June 8, 2022). «Matt Damon & Ben Affleck Launching Production Company With RedBird Capital's Gerry Cardinale Funding & Jeff Robinov Circling». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից September 29, 2022-ին. Վերցված է September 29, 2022-ին.
  13. Jackson, Angelique (June 10, 2022). «Jason Bateman, Viola Davis, Chris Tucker and Marlon Wayans Join Ben Affleck, Matt Damon's Nike Movie». Variety. Արխիվացված օրիգինալից January 25, 2023-ին. Վերցված է January 16, 2023-ին.
  14. Giardina, Carolyn (May 31, 2022). «ARRI Launches New Alexa 35 Motion Picture Camera With First Productions Underway». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից August 16, 2022-ին. Վերցված է June 26, 2022-ին.
  15. Katsilometes, John (July 7, 2022). «Chris Tucker finishes Michael Jordan film in return to Strip». Las Vegas Review-Journal. Արխիվացված օրիգինալից October 8, 2022-ին. Վերցված է February 2, 2023-ին.
  16. Grobar, Matt (July 13, 2022). «Ben Affleck's Nike Drama For Amazon Adds Joel Gretsch & Gustaf Skarsgård». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից July 13, 2022-ին. Վերցված է July 13, 2022-ին.
  17. Grobar, Matt (July 18, 2022). «The Outpost Star Jessica Green Joins Ben Affleck's Nike Drama For Amazon; White Men Can't Jump Adds Euphorias Zak Steiner». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից July 18, 2022-ին. Վերցված է July 18, 2022-ին.
  18. Juneau, Jen (June 30, 2022). «Ben Affleck and Matt Damon Spotted Together on Set of Their Upcoming Nike Movie». People. Արխիվացված օրիգինալից February 2, 2023-ին. Վերցված է February 2, 2023-ին.
  19. Cash, Meredith (March 29, 2023). «Michael Jordan gave Ben Affleck a list of things he wanted in the biopic 'Air,' including a prominent role for a Team USA assistant coach and Viola Davis as his mother». Insider. Վերցված է April 16, 2023-ին.
  20. Bardini, Julio (April 6, 2023). «'Air' Wouldn't Be the Same Without Michael Jordan's Involvement». Collider. Վերցված է April 16, 2023-ին.
  21. 21,0 21,1 McEvoy, Colin (March 21, 2023). «Michael Jordan Had These Two Requests for Ben Affleck's Movie Air». Biography (TV series)|Biography.com. Վերցված է March 23, 2023-ին.
  22. Keegan, Rebecca (2023-03-16). «Ben Affleck on 'Air,' New CEO Gig and Those Memes: "I Am Who I Am"». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-03-21-ին.
  23. Covert, Adrian (2023-04-10). «Ben Affleck Reveals the '80s Classics That Inspired His New Movie, Air». Spotify (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-06-05-ին.
  24. «Air Music Supervisor Talks Creating The Movie's Iconic Soundtrack». ScreenRant (անգլերեն). 2023-04-29. Վերցված է 2023-06-05-ին.
  25. Tangcay, Jazz (2023-04-11). «How Ben Affleck's 1984 Playlist Inspired 'Air' Movie's Soundtrack». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-06-05-ին.
  26. Rosen, Christopher (2023-04-05). «Ben Affleck's 'Air' soundtrack: The album track list and some surprise '80s movie scores». GoldDerby (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-06-05-ին.
  27. 27,0 27,1 McClintock, Pamela (April 4, 2023). «Box Office: 'Super Mario Bros.' to Find Oodles of Easter Eggs, Ben Affleck's 'Air' Joins Hunt». The Hollywood Reporter. Վերցված է April 4, 2023-ին.
  28. 28,0 28,1 D'Alessandro, Anthony; Tartaglione, Nancy (April 3, 2023). «Let's A-Go: 'Super Mario Bros Movie' Leveling up to $225M+ Global Bow, Possibly Year's Best So Far – Box Office Preview». Deadline Hollywood. Վերցված է April 16, 2023-ին.
  29. D'Alessandro, Anthony (January 23, 2023). «Amazon Studios Returns To Wide Theatrical With Ben Affleck & Matt Damon Nike Movie 'Air' This Spring». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից January 23, 2023-ին. Վերցված է January 23, 2023-ին.
  30. Rubin, Rebecca (2023-03-13). «Ben Affleck and Matt Damon's Nike Film 'Air' to Make Surprise Debut at SXSW (Exclusive)». Variety. Վերցված է 2023-03-13-ին.
  31. D'Alessandro, Anthony (2023-05-02). «Air To Stream Next Week On Prime Video». Deadline Hollywood. Վերցված է 2023-05-02-ին.
  32. 32,0 32,1 McClintock, Pamela (April 4, 2023). «Box Office Preview: 'Super Mario Bros.' Aims for $125 Million, Ben Affleck's 'Air' Targets $16 Million Debut». Variety. Վերցված է April 4, 2023-ին.
  33. Siegel, Tatiana (2023-02-03). «Ben Affleck, Matt Damon's Nike Film 'Air' to Get $7 Million Super Bowl Ad From Amazon, Plus Unprecedented Theatrical Release (Exclusive)». Variety. Արխիվացված օրիգինալից February 8, 2023-ին. Վերցված է 2023-02-08-ին.
  34. D'Alessandro, Anthony (October 23, 2023). «Taylor Swift Even More Bejeweled With $33M Second Weekend; 'Killers Of The Flower Moon' Brings Adults Back To Cinemas With $23M+ Opening & A- CinemaScore – Monday Box Office Update».
  35. «Air Blu-ray».
  36. WhatToWatch.com: "Ben Affleck, Matt Damon Movie "Air" Plays on ABC Tonight, June 11, to Fill NBA Finals Gap"
  37. D'Alessandro, Anthony (April 16, 2023). «'Super Mario Bros' Now At $87M: Best Second Weekend Ever For Animated Movie & Illumination – Saturday PM Box Office». Deadline Hollywood. Վերցված է April 16, 2023-ին.
  38. D'Alessandro, Anthony (April 22, 2023). «'Super Mario Bros' Has Best Third Weekend For Animated Pic With $58M+; 'Evil Dead Rise' Still Alive With $23M+ – Sunday Box Office Update». Deadline Hollywood. Վերցված է April 23, 2023-ին.
  39. Tartaglione, Nancy (April 9, 2023). «Bowza!: 'The Super Mario Bros Movie' Makes History With $378M Global Start; Best-Ever WW Debut For An Animated Film & No. 2 Overseas Launch With $173M – International Box Office». Deadline Hollywood. Վերցված է 9 April 2023-ին.
  40. Tartaglione, Nancy (April 17, 2023). «'Super Mario Bros' Jumps Higher With $693M WW Through Sunday, Will Barrel Past $700M Today; 'John Wick 4' Reaches Franchise-Best $350M – International Box Office». Deadline Hollywood. Վերցված է 17 April 2023-ին.
  41. Roeper, Richard (April 3, 2023). «'Air,' about Nike chasing Michael Jordan, is year's best film so far». Chicago Sun-Times. Վերցված է April 4, 2023-ին.
  42. Debruge, Peter (March 18, 2023). «'Air' Review: Ben Affleck Turns Nike's Quest to Sign Michael Jordan Into This Generation's 'Jerry Maguire'». Variety. Վերցված է April 4, 2023-ին.
  43. Gyarkye, Lovia (March 18, 2023). «'Air' Review: Ben Affleck's Ode to Michael Jordan Is Affectionate and Involving, Even When It Fails to Convince». The Hollywood Reporter. Վերցված է April 4, 2023-ին.
  44. Harris, Aisha (April 5, 2023). «No substance, just 'Air'». NPR. Արխիվացված օրիգինալից April 6, 2023-ին. Վերցված է April 6, 2023-ին.
  45. Bradshaw, Peter (April 5, 2023). «Air review – Ben Affleck and Matt Damon drop the ball in Michael Jordan shoe drama». The Guardian. Արխիվացված օրիգինալից April 6, 2023-ին. Վերցված է April 6, 2023-ին.
  46. 46,0 46,1 46,2 Neglia, Matt (2023-06-30). «The 2023 Hollywood Critics Association (HCA) Midseason Award Winners». Next Best Picture (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-11-07-ին.
  47. 47,0 47,1 Matt Damon, Ben Affleck, Jason Bateman, Chris Messina, Matthew Maher, Marlon Wayans, Jay Mohr, Julius Tennon, Chris Tucker, Viola Davis, Dan Bucatinsky, Gustaf Skarsgård, Jessica Green
  48. 48,0 48,1 Shanfeld, Ethan (11 December 2023). «Golden Globes 2024: Full Nominations List (Updating Live)». Variety. Վերցված է 11 December 2023-ին.
  49. Hammond, Pete (December 13, 2023). «The Critics Choice is 'Barbie' with 18 CCA Nominations; 'Oppenheimer', 'Poor Things' Follow with 13 Each». Deadline Hollywood. Վերցված է December 13, 2023-ին.
  50. Davis, Clayton (2023-10-16). «Ben Affleck's 'Air' to Receive the Inaugural Visionary Icon and Creator Tribute at the Gotham Awards (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-11-07-ին.
  51. «TMPA Archives». Heartland Film (անգլերեն). Վերցված է 2023-11-07-ին.
  52. «2023 HMMA Nominations». Hollywood Music In Media Awards (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-11-07-ին.
  53. «2023 HMMA WINNERS AND NOMINEES». Hollywood Music In Media Awards (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-11-16-ին.
  54. «Variety's 10 Screenwriters to Watch 2022». Variety (ամերիկյան անգլերեն). 2022-10-06. Վերցված է 2023-11-07-ին.
  55. «2023 San Diego Film Critics Society Nominations». San Diego Film Critics Society. December 14, 2023. Վերցված է December 16, 2023-ին.
  56. Neglia, Matt (December 17, 2023). «The 2023 St. Louis Film Critics Association (StLFCA) Winners». Next Best Picture. Վերցված է December 18, 2023-ին.
  57. Lewis, Hilary (February 21, 2024). «WGA Awards: Air, Barbie, Oppenheimer, May December Among Film Screenplay Nominees». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն). Վերցված է February 22, 2024-ին.
  58. Kreps, Daniel (11 June 2023). «Ben Affleck, Matt Damon Slam Unauthorized Use of 'Air' Monologue in Trump Campaign Video». Rolling Stone. Վերցված է 18 June 2023-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]