Ֆիլ Նայթ
Ֆիլ Նայթ անգլ.՝ Philip Hampson Knight | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 24, 1938[1][2] (84 տարեկան) |
Ծննդավայր | Պորտլենդ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Օրեգոնի համալսարան, Սթենֆորդի համալսարան, Օրեգոնի պետական համալսարան, Cleveland High School? և Charles H. Lundquist College of Business? |
Երկեր | Can Japanese Sports Shoes Do to German Sports Shoes What Japanese Cameras Did to German Cameras?? |
Մասնագիտություն | գործարար, գրող, ձեռնարկատեր և բարեգործ |
Աշխատավայր | ASICS |
Ծնողներ | հայր՝ William W. Knight?, մայր՝ Lota Cloy Hatfield?[3] |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | Travis Knight? և Matthew Knight? |
Կայք | nikeinc.com |
![]() |
Ֆիլ Նայթ (անգլ.՝ Phil Knight, փետրվարի 24, 1938[1][2], Պորտլենդ), ամերիկացի բիզնեսմեն, Նայք ընկերության հիմնադիրներից մեկը, մագնատ, բարերար։ Օրեգոնի համալսարանի և Սթենֆորդի բիզնեսի դպրոցի շրջանավարտ է։ 2006 թվականին Սթենֆորդի բիզնեսի դպրոցի պատմության ընթացքում նրա կողմից կատարել է ամենամեծ նվիրատվությունը որպես մասնավոր անձ։ 2015 թվականի նոյեմբերին ըստ Ֆորբս ամսագրի աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում ճանաչվել է 15-րդը և նրա կարողությունը կազմել է 28,1 մլրդ․ դոլար։ 2016 թվականին տրամադրել է 400 միլիոն դոլար Սթենֆորդի կրթաթոշակների ծրագրին[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նայթը ծնվել է Պորտլենդում, ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում։ Հայրը՝ Ուիլյամ Ու․ Նայթը մասնագիտությամբ իրավաբան էր, որ դարձել էր թերթի հրատարակիչ, մայրը՝ Լոթա Նայթն էր[5]։ Հաճախել է Քլեվելենդի ավագ դպրոց։ Ըստ մի աղբյուրի, «Երբ նրա հայրը հրաժարվել է նրան ամառային աշխատանք տրամադրել իր թերթի խմբագրությունում, համարելով, որ իր որդին պետք է գտնի այն ինքնուրույն, Ֆիլը գտնում է աշխատանք մրցակից Oregonian ամսագրում, որտեղ նա աշխատել է գիշերային հերթափոխում որպես սպորտային արդյունքները ամփոփող, ամեն առավոտ վազում էր տուն յոթ մղոն»[6]։ Նայթը ուսումը շարունակում է Օրեգոնի համալսարանը, որտեղ որպես միջին հեռավորության վազող, նրա անձնական լավագույն ցուցանիշը եղել է 10 մղոնը 4 րոպեում, և 1957 թ․, 1958 թ․ և 1959 թ․ ճանաչվել է հաղթող։ 1977 թվականին Բաուրմենի և Ջեոֆ Հոլիսթերի հետ հիմնադրվել է ամերիկյան վազորդների թիմ, որը կոչվում էր Athletics West[7]: Օրեգոնի համալսարանը ավարտելուց հետո նա զորակոչվել է զինվորական ծառայության։ Մի տարի ծառայելուց հետո նա ընդունվել է Սթենֆորդի բիզնեսի դպրոց, որն ավարտել է 1962 թվականին որպես դիպլոմավորված մագիստրոս[8]։
Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սթենֆորդի բիզնեսի դպրոցն ավարտելուց հետո նա շրջագայում է ամբողջ աշխարհով և Ճապոնիայում իմանում է Թայգր սպորտային կոշիկների բրենդի մասին, որը որոշում է տարածել ԱՄՆ-ում։ ԱՄՆ ժամանելուց հետո Նայթը սկսում է աշխատել որպես հաշվապահ Պորտլենդում։ Մոտ մի տարի հետո նա ստանում է Թայգրի առաջին նմուշները և ուղարկում է երկու զույգ սպորտային կոշիկներ իր մարզիչ Բիլ Բաուերմենին գնահատելու և վաճառելու նպատակով։ Ի զարմանս Նայթի, Բաուերմենը ոչ միայն բարձր գնահատեց կոշիկները, այն նաև առաջարկեց դառնալ գործընկերներ և զբաղվել դիզայներական գաղափարներով[9]։ 1964 թվականի հունվարի 25-ին նրանք ստեղծում են «Blue Ribbon Sports» ընկերությունը, որը հետագայում դարձավ Nike[10]: Սկզբնականում այն մասնագիտացել է սպորտային կոշիկների պատվերների ասիական երկրներում և դրանց ամերիկյան շուկայում հետագա վաճառքի վրա։ Նայթի ընկեր Ջեֆ Ձոնսոնը առաջարկում է ի պատիվ հունական թևավոր հաղթանակի աստվածուհու ընկերությունը անվանել Նայք[11] և 1971 թվականին ընդամենը 35 դոլարով Քերոլին Դեվիդսոնին պատվիրվեց ֆիրմայի «Swoosh" լոգոն, որը այժմ համարվում է ամենահզոր լոգոներից մեկը[12]։ Լոգոյի մասին Նայթը ասել է․ «Այն ինձ դուր չի գալիս, բայց կաշխատի հօգուտ ինձ»։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նայթը հանդիպել է իր կնոջը, Պենելոպե «Պեննի» Փարկսին այն ժամանակ, երբ նա աշխատում էր Պորտլանդի պետական համալսարանում։ Նրանք ամուսնացել են 1968 թվականի սեպտեմբերի 13-ին։ Նրանք ապրում են իրենց առանձնատանը Լա Քուինթայում, Կալիֆորնիայում։ Նրանց որդին Մեթյու Նայթը մահացել է 34 տարեկան հասկում 2004 թվականի մայիսի 23-ին սրտի կաթվածից Սալվադորում Իլափոնգո լճում սուզվելու ժամանակ։ Մարզադահլիճը[13], որը բացվել է 2011 թվականին անվանվել է նրա պատվին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 geni.com(բազմ․) — 2006. — ed. size: 175000000
- ↑ Stanley Alessandra (2016-02-24)։ «Philip Knight of Nike to Give $400 Million to Stanford Scholars»։ The New York Times։ ISSN 0362-4331։ Վերցված է 2016-02-24
- ↑ Սթենֆորդի ամսագիր 28․05․2008թ․
- ↑ people.com/
- ↑ Athletics West -ի ստեղծման պատմությունը/
- ↑ Krentzman Jackie (1997)։ «The Force Behind the Nike Empire»։ Stanford Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-26-ին։ Վերցված է 2008-05-28
- ↑ NIKE -ի ստեղծման պատմություն
- ↑ «History & Heritage»։ Nike, Inc։ Nike։ 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-15-ին։ Վերցված է մայիսի 19, 2014
- ↑ NIKE -ի ստեղծման պատմությունից
- ↑ Ինչ է նշանակում NIKe-ի լոգոն
- ↑ Matthew Knight Arena
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆիլ Նայթ կատեգորիայում։ |