Էմմա դը Կոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմմա դը Կոն
ֆր.՝ Emma de Caunes
Emma de Caunes Cannes 2015.jpg
Ծնվել էսեպտեմբերի 9, 1976(1976-09-09)[1][2][3] (42 տարեկան)
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Անտուան դը Կոն
Ամուսին(ներ)Jamie Hewlett?
Պարգևներ և մրցանակներՌոմի Շնայդերի մրցանակ և Սեզար
emmadecaunes.com

Էմմա դը Կոն (ֆր.՝ Emma de Caunes, սեպտեմբերի 9, 1976(1976-09-09)[1][2][3], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի դերասանուհի, ռեժիսոր և սցենարիստ:

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դը Կոնը ծնվել է Փարիզում դերասան, ռեժիսոր Անտուան դը Կոնի և հեռուստատեսության ռեժիսոր Գայել Ռուայեի ընտանիքում։ Նա ամուսնացած է եղել երգիչ Սինկլերի (իսկական անունը Մաթյո Բլան Ֆրանկեր) հետ, որից ունի դուստր՝ Նինան (ծնվել է Փարիզում 2002 թվականին)։

Էմմա դը Կոնի կարիերան սկսվել է դեռևս 13 տարեկան հասակից։ Նրան ֆիլմում նկարելու առաջարկը սիրով արել է իր կնքամայրը՝ Միշել Ռիզեն։ Դերասանուհին հանդես էր գալիս ֆիլմում «Արվին» անունով։ Կոնին դերասանի բակալավրի աստիճան է ստացել 1995 թվականին։

Դը Կոնը նկարահանվել է նաև շատ գովազդային հոլովակներում։ Հենց առաջին դերը «Եղբայրը» (Un frère, 1997) ֆիլմում նրան բերեց Սեզար մրցանակի, որպես լավագույն երիտասարդ դերասանուհի։ Դրանից հետո նկարահանվեցին շատ ֆիլմեր նրա մասնակցությամբ, ինչպիսիք են «Ուղին ազատ է» (La voie est libre), «Կփորձենք լինել միասին» (Restons groupes) և «Հազար կիլոմետր» (Mille bornes1999 թվականին Էմման ներկայացրեց իր առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Տիրեզերքի պորտը» (Le nombril de l’Univers)։ Հետո կրկին վերադարձավ դերասանական մասնագիտությանը «Զեղչեր չեն լինի» (Sans plomb), «Թագուհիները» (Princesses) և «Աստերիքսն ու Օբելիքսը: Առաքելությունը Կլեոպատրա» (Astérix & Obélix: Mission Cléopâtre) ֆիլմերում։ Նրա մասնակցությամբ վերջին ֆիլմերից են՝ «Իմ մայրը» (Ma mere, 2004), «Քնի գիտություն» (The Science of Sleep, 2006), «Սկաֆանդրը և թիթեռը» (Le scaphandre et le papillon), «Միստր Բինը մեկնում է հանգստանալու» (Mr. Bean’s Holiday

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմման 2005 թվականին
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը
1988 Մարգոն և երեխաներ հափշտակողը Margot et le voleur d’enfants Արվին
1997 Եղբայրը Un frère Սոֆի'
1998 Ուղին ազատ է La voie est libre Նադյա
1999 Կփորձենք լինել միասին Restons groupes Քլեր
1999 Հազար կիլոմետր Mille bornes Նինա
2000 Պատկերացրեք, որ ես այստեղ չեմ Faites comme si je n'étais pas là Մարի
2002 Աստերիքսն ու Օբելիքսը: Առաքելությունը՝ Կլեոպատրա Astérix & Obélix: Mission Cléopâtre Կեսարի քարտուղար
2004 Իմ մայրը Ma mère Հանսի
2005 Համադամ Short Order Ֆիոնա
2006 Քնի գիտություն La Science des rêves Զոի
2006 Լվացվիր Souris City Ռիտա
2006 Սկաֆանդրը և թիթեռը Le Scaphandre et le papillon Կայսրուհի Եվգենիա
2007 Միսթր Բինի արձակուրդները (ֆիլմ,_2007) Mr. Bean’s Holiday Սաբին
2007 Մթագնման դարը L'âge des ténèbres Կարին Թենդանս
2008 Շրջապատող մարդկանց աղմուկը Le bruit des gens autour Մոդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]