Էմմա Սպարե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմա Սպարե
շվեդ.՝ Emma Sparre[1]
Ծնվել էհունիսի 29, 1851(1851-06-29)[2][3][4][…]
ԾննդավայրStora Kopparberg parish, Ֆալուն, Դալարնա, Շվեդիա[5]
Վախճանվել էսեպտեմբերի 8, 1913(1913-09-08)[2][3][4][…] (62 տարեկան)
Մահվան վայրRättvik parish, Rättvik Municipality, Դալարնա, Շվեդիա[5]
Քաղաքացիություն Շվեդիա[6]
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Մասնագիտությունարվեստագետ
Թեմաներգեղանկարչություն և women's suffrage in Sweden?[1]
ՈւսուցիչԱվգուստ Մալմստրյոմ, Կառլ Գյուստավ և Պասկալ Դանիան-Բուվրե
ՀայրՀենրիկ Մունկտելլ
ՄայրՔրիստինա Ավգուստա Էգգերց
ԱմուսինԿառլ Աքսել Ամբյորն Սպարե
ԶավակներԱմին Մարթա
 Emma Sparre Վիքիպահեստում

Բարոնուհի Էմմա Սպարե (շվեդ.՝ Emma Sparre, լրիվ անունը՝ Emma Josepha Sparre, ծննդյամբ Munktell, հունիսի 29, 1851(1851-06-29)[2][3][4][…], Stora Kopparberg parish, Ֆալուն, Դալարնա, Շվեդիա[5] - սեպտեմբերի 8, 1913(1913-09-08)[2][3][4][…], Rättvik parish, Rättvik Municipality, Դալարնա, Շվեդիա[5]), շվեդ նկարչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Սպարեն ծնվել է 1851 թվականի հունիսի 29-ին, Ֆալուն քաղաքում։ Ձեռներեց և երաժիշտ Հենրիկ Մունկտելլի և նրա կնոջ՝ Քրիստինա Ավգուստի (Christina Augusta Eggertz, 1818-1889) դուստրը, շվեդ կոմպոզիտորներ Հելենա Մունկտելլի և Ամալյա Հելմի քույրը։ Էմման ինը երեխաներից ամենակրտսերն էր։ Երբ 1861 թվականին հայրը մահացավ, ամբողջ ընտանիքը տեղափոխվեց Ստոկհոլմ, որտեղ մայրը բիզնեսով էր զբաղվում։ Էմման նկարչություն սովորել է մասնավոր հիմունքներով Ազատ արվեստի թագավորական ակադեմիայի անդամ Ավգուստ Մալմստյրոմի մոտ։ Հետագայում սովորել է Դյուսելդորֆում, Հռոմում և հատկապես երկար ժամանակ Փարիզում, որտեղ ձեռք է բերել արվեստանոց և սովորել ֆրանսիացի նկարիչներ Գուստավ Կյուրտուայի և Պասկալ Դանյան Բուվրեի մոտ։ Էմմայի արվեստանոցը դարձավ փարիզյան շատ նկարիչների հանդիպումների վայր։ Էմմա Սպարեն 1890-ականներին տեղափոխվեց Շվեդիա, իսկ 1897 թվականին Դալարնա լենում կառուցեց իր սեփական Solgården տունը, որտեղ նա հյուրընկալում էր շատ հայտնի մարդկանց։ 2001 թվականին Solgården-ը հռչակվեց մշակութային հուշարձան։

Էմմա Սպարեն իր աշխատանքները ցուցադրեց 1893 թվականին Չիկագոյում կազմակերպված Համաշխարհային կոլումբիական ցուցահանդեսում[7], ինչպես նաև 1889 թվականին՝ Փարիզում անցկացվող Համաշխարհային ցուցահանդեսում[8]։ Էմմա Սպարեի աշխատանքները ցուցադրվում են Շվեդիայի մի շարք թանգարաններում, այդ թվում Ազգային թանգարանում։

Էմմա Սպարեն մահացել է 1913 թվականի սեպտեմբերի 8-ին, Դալարնա լենի Ռետտվիվիկ ծխական համայնքում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1870-1891 թվականներին Էմմա Սպարեն ամուսնացած է եղել իր գործընկեր նկարիչ Կառլ Սպարեի հետ (1839-1910)։ Նրանք ունեցել են մեկ դուստր՝ Մարթան, որը նույնպես նկարիչ էր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www2.ub.gu.se/kvinndata/portaler/rostratt/pdf/rostrattsfragan.pdf
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 KulturNav — 2015.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Sveriges dödbok 1815–2022 (շվեդերեն) — 9 — Sveriges Släktforskarförbund, 2023.
  6. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  7. Nichols, K. L. «Women's Art at the World's Columbian Fair & Exposition, Chicago 1893». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  8. Annuaire général héraldique. France. 1902. էջ 1016.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Սպարե» հոդվածին։