Մարթա Ամին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարթա Ամին
Ծնվել էփետրվարի 28, 1871(1871-02-28)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[3][4]
Վախճանվել էհունիսի 25, 1940(1940-06-25)[2][3][4] (69 տարեկան)
Մահվան վայրBarksäter, Katrineholm, Սյոդերմանլանդ, Շվեդիա[3]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտություննկարչուհի և քանդակագործ
ՀայրԿառլ Աքսել Ամբյորն Սպարե
ՄայրԷմմա Սպարե
ԱմուսինJohn Améen?
 Märta Améen Վիքիպահեստում

Մարթա (Մյարթա) Ամին (շվեդ.՝ Märta Améen, լրիվ անունը՝ Märta Augusta Karolina Emma Axelsdotter Améen, ծննդյամբ՝ Sparre, փետրվարի 28, 1871(1871-02-28)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3][4] - հունիսի 25, 1940(1940-06-25)[2][3][4], Barksäter, Katrineholm, Սյոդերմանլանդ, Շվեդիա[3]), շվեդ նկարչուհի և քանդակագործ[5], ազնվականուհի (friherrinna):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարթա Ամինը ծնվել է 1871 թվականի փետրվարի 28-ին, Վիեննայում՝ նկարիչներ Կարլ Սպարեի և նրա կնոջ՝ Էմմա Սպարեի ընտանիքում։ Մարթայի ծնվելուց մի քանի տարի անց նրա ծնողները Վիեննայից տեղափոխվել են Դյուսելդորֆ, որտեղ մնացել են մեկ տարի։ Այնուհետև նրանք տեղափոխվել են Փարիզ, որտեղ աղջիկը դպրոց է հաճախել[6]։ 1881 թվականին ընտանիքը տեղափոխվել է Շվեդիա և ապրել արվարձանային Էստերգյոտլանդ լենի Սյորբի կալվածքում։ Այստեղ շատ կենդանիներ կային, բայց Մարթան հատկապես կապված էր ձիերի հետ։ 1885 թվականին ծնողները տուժել են տնտեսական ճգնաժամից, վաճառել կալվածքը և տեղափոխվել Գյոթեբորգ, որտեղ Մարթան ծնողներից ստացել է գեղանկարչության առաջին դասերը։

Den gamla hästen

1888 թվականին Մարթան մոր հետ մեկնել է Փարիզ՝ Կոլարոսի ակադեմիայում, ինչպես նաև ֆրանսիացի այլ նկարիչների մոտ սովորելու նպատակով։ Ստոկհոլմ վերադառնալուն պես նա այստեղ աշխատանքի է անցել և ցուցահանդեսներ կազմակերպել։ Մարթան ուշադրություն է գրավել որպես քանդակագործ, որի ստեղծագործությունների շարքում, ի թիվս այլ գործերի, առանձնանում էին ձիերի խմբերը փոքր ձևաչափով, որոնք նա ցուցադրում էր Ստոկհոլմում և Փարիզում[6]։

Մարթա Ամինի աշխատանքները մասնավորապես ներկայացված են Ստոկհոլմում՝ Շվեդիայի ազգային թանգարանում։ 1893 թվականից Մարթան ամուսնացած է եղել զինվորականի` գեներալ-մայոր Ջոն Ամինի հետ, ով եղել է բնանկարիչ։

Մարթա Ամինը մահացել է 1940 թվականի հունիսի 25-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]