Էմմա Դ'Արսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմա Դ'Արսի
Դիմանկար
Ծնվել էհունիսի 27, 1992(1992-06-27) (31 տարեկան)
ԾննդավայրԷնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունRuskin School of Drawing and Fine Art?
ԵրկերՎիշապի տունը
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
 Emma D'Arcy Վիքիպահեստում

Էմմա Զիա Դ'Արսի (անգլ.՝ Emma Zia D'Arcy, հունիսի 27, 1992(1992-06-27), Էնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի կինոյի, հեռուստատեսության և թատրոնի դերասան, առավել հայտնի է «Վիշապի տունը» հեռուստասերիալում կերտած Ռեյնիրա Թարգարիենի դերով։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1992 թվականի հունիսի 27-ին Լոնդոնում։ Հաճախել է Օքսֆորդի համալսարանի Ռասկինի արվեստի դպրոցը, որտեղ կերպարվեստ է ուսումնասիրել։ The Yard Theatre-ում մասնակցել է «Ռոմեո և Ջուլիետ» և այլ ստեղծագործությունների բեմադրություններին[1]։ Նա նաև մասնակցել է Almeida Theatre, West Yorkshire Playhouse, Arcola Theatre և Oxford Playhouse թատրոնների ներկայացումներին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի թատրոնում ներկայացումներին մասնակցելուց, նա նաև հանդես է եկել մի քանի հեռուստատեսային արտադրություններում, ինչպիսին է 2020 Amazon Prime Video հարթակի «Ճշմարտություն որոնողներ» սարսափ կատակերգությունը[1][2]։ Նա նաև հայտնվել է BBC One հեռուստաալիքի և Նեթֆլիքս հարթակի «Wanderlust» հեռուստասերիալում, ինչպես նաև Amazon Prime Video հարթակի «Հաննա» սերիալի երկրորդ սերիայում[1][2][3]։ Նա նաև հայտնվել է 2020 թվականի «Սխալ պահվածք» կատակերգական դրամայում[4]։

2020 թվականի դեկտեմբերին Դ'Արսին միացել է HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» հեռուստասերիալի (2011–2019) փրիքվել՝ «Վիշապի տունը» հեռուստասերիալի գլխավոր դերասանական կազմին՝ որպես Ռեյնիրա Թարգարիեն[3][5]։ Սերիալի արտադրությունը սկսվել է 2021 թվականի ապրիլին, իսկ տաս սերիայից բաղկացած առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2022 թվականի օգոստոսին[6][7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դ'Արսին ոչ-բինար է[8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
2015 United Strong Alone Դիպուկահար Կարճամետրաժ
2019 Ով Սուրբ Հոգի Ստեֆանի Կարճամետրաժ
2020 Սխալ պահվածք Հեյզել
2021 Մայրության կիրակի Էմմա Հոբդեյ

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
2018 Wanderlust Նաոմի Ռիչարդս Գլխավոր դերասանական

կազմ

2019 Վայրի Բիլլ Ալմա
2020 Հաննա Սոնյա Ռիխտեր
2020 Ճշմարտություն որոնողներ Աստրիդ Գլխավոր դերասանական

կազմ

2022 Վիշապի տունը Ռեյնիրա Թարգարիեն Գլխավոր դեր

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Արտիստ Անվանում
2017 Little Cub «Too Much Love»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Emma D'Arcy - Roxane Vacca Management». Roxane Vacca Management. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
  2. 2,0 2,1 Moore, Camille (2020 թ․ օգոստոսի 6). «10 Things You Didn't Know about Emma D'Arcy». TVOvermind. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
  3. 3,0 3,1 Low, Elaine (2020 թ․ դեկտեմբերի 11). «'Game of Thrones' Prequel 'House of the Dragon' Adds Matt Smith, Olivia Cooke, Emma D'Arcy». Variety. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
  4. Morales, Wilson (2019 թ․ դեկտեմբերի 19). «Trailer To Dramedy 'Misbehaviour' Featuring Gugu Mbatha-Raw As 1st Black Woman To Win Miss World». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
  5. Andreeva, Nellie (2020 թ․ դեկտեմբերի 11). «'House Of the Dragon': Olivia Cooke, Matt Smith & Emma D'Arcy To Star In HBO's 'Game of Thrones' Prequel». Deadline Hollywood. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
  6. Romano, Nick (2021 թ․ մայիսի 5). «House of the Dragon unleashes first look at cast for Game of Thrones prequel». Entertainment Weekly. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
  7. Gonzales, Erica (2021 թ․ մայիսի 5). «A Game of Thrones Prequel Show, House of the Dragon, Is Coming». Harper's Bazaar. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
  8. Iftikhar, Asyia (2022 թ․ հուլիսի 21). «Game of Thrones spin-off House of the Dragon has a non-binary lead». PinkNews. Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Դ'Արսի» հոդվածին։