Ոչ բինար գենդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ոչ-բինար գենդերից)
Ոչ բինար հպարտության դրոշ
Գենդերքվիր հպարտության դրոշ

Ոչ բինար կամ գենդերքվիր. գենդերային ինքնությունների լայն սպեկտր է, որոնք բացառապես տղամարդ կամ բացառապես կին չեն համարվում, դուրս են երկբևեռ գենդերային համակարգից[1]։

Ոչ բինար ինքնությունները կարող են տեղ գտնել տրանսգենդեր հովանոցի տակ, քանի որ շատ ոչ բինար մարդիկ նույնականանում են գենդեր/ներ-ի հետ, որոնք տարբերվում են իրենց վերագրած սեռից, որոշ ինտերսեքս մարդիկ նույնպես ոչ բինար են։

Ոչ բինար մարդիկ կարող են իրենց նույնականացնել, որպես երկու կամ ավելի գենդեր ունեցող (լինելով՝ բիգենդեր, տրիգենդեր, կամ պանգենդեր )[2], չունենալ գենդեր (ագենդեր, առանց գենդեր, գենդերից զուրկ, գենդերից ազատ (գենդերֆրի) կամ նեյտրոիս(չեզոք)); անցումներ ունենալ գենդերներիի միջև կամ փոփոխական (ոչ-կարծրացած) գենդերային ինքնության ունենալ[3], լինել երրորդ գենդեր կամ այլ գենդերի պատկանել (կատեգորիա, որը ներառում է նրանց, ովքեր իրենց գենդերին անուն չեն տալիս)[4]։ Ոմանք էլ կարող են ընդհանրապես մերժել գենդերային «ինքնությունները»։

Գենդերային ինքնությունը առանձնանում է սեռական կամ ռոմանտիկ կողմնորոշումներից[5], և ոչ բինար մարդիկ ունեն տարբեր սեռական կողմնորոշումներ, ինչպես սիսգենդեր մարդիկ[6]։

Ոչ բինար գենդերային ինքնությունները կապված չեն որոշակի հստակ գենդերային արտահայտումների հետ, ինչպիսին է անդրոգենությունը։ Ոչ բինար մարդիկ, որպես խումբ, ունեն գենդերային արտահայտումների շատ տարբեր ձևեր։

Սահմանումներ և ինքնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի հովանի(ընդհանուր) տերմին լինելը, գենդերքվիր բառը օգտագործվում է որպես ածական, վերաբերելով այն մարդկանց, ովքեր գենդերային զանազանություններ ունեն, անկախ իրենց ինքնորոշված (կենսաբանական) գենդերային ինքնությունից կամ ովքեր իրենց նույնականացնում են որպես «քվիր» (յուրօրինակ, տարբեր)։ Անհատները կարող են արտահայտել գենդերային ոչ-նորմատիվություն `չհամապատասխանելով «տղամարդ» և «կին» գենդերային կատեգորիաներին[7]։ Գենդերքվիրը հաճախ օգտագործվում է ինքնորոշման համար այն մարդկանց կողմից, ովքեր վիճարկում են գենդերի սոցիալական կառուցվածքը[8]։

Տերմինը կիրառվում է նաև այն անձանց կողմից, ովքեր նկարագրում են այն, ինչ իրենք տեսնում են որպես գենդերային անորոշություն[9]։ Androgynous (նաև անդրոգեն) հաճախ օգտագործվում է, որպես նկարագրող տերմին այս կատեգորիայի մարդկանց համար։ Դա պայմանավորված է նրանով, որ անդրոգեն տերմինը սերտորեն կապված է սոցիալական, որոշակի արական և իգական հատկությունների մասին սահմանումների խառնուրդի հետ[10]։ Այնուամենայնիվ, ոչ բոլոր գենդերքվիր անձիք են իրենց համարում անդրոգեն, որոշ գենդերքվիր անձիք իրենց նույնականացնում որպես տղամարդկային կին կամ կանացի տղամարդ կամ համատեղում այլ գենդերային տարբերակի հետ[11]։

Որոշ աղբյուրներ լայնորեն օգտագործում են տրանսգենդեր տերմինը այնպես, որ այն նաև ներառում է գենդերքվիր/ոչ բինար մարդկանց[12][13][14]։ Human Rights Campaign հիմնադրամը և Gender Spectrum-ն օգտագործում են gender-expansive (ազատ գենդեր) տերմինը «գենդերային արտահայտման ավելի լայն, ավելի ճկուն շրջանակ և/կամ արտահայտում, որը սովորաբար կապված չէ բինար գենդերային համակարգի հետ»[15]։

Անկայուն գենդեր ունեցող անձը նախընտրում է անորոշ լինել իր գենդերային ինքնության հարցում քան նույնականացնել իրեն որևէ սեռի հետ[16]։ Կարող է տատանվել գենդերների միջև կամ միաժամանակ արտահայտել բազմաթիվ գենդերներ[17]։

Ագենդեր անձը ( « ա նշանակում է « առանց »), ինչպես նաև կոչվում է անսեռ, գենդերից զուրկ, գենդերֆրի, կամ անգենդեր[18][19],, մեկը, ով համարում է, որ չունի սեռ կամ էլ գենդերային ինքնություն[20][21][22]։ Չնայած այս կատեգորիան ներառում է ինքնությունների լայն շրջանակ , որոնք չեն համապատասխանում ավանդական գենդերային նորմերին, գիտնական Ֆինն Էնքը պնդում է, որ մարդիկ, ովքեր նույնականացնում են իրենց դրանցից որևէ մեկի հետ պարտադիր չէ, որ համարվեն տրանսգենդեր[23]։ Ագենդեր անձիք չունեն հատուկ դերանուններ։ Անգլերեն they դերանունը եզակիորեն օգտագործվում է, բայց դա միանշանակ չէ[24]։ Չեզոքն ու ագենդերը Ֆեյսբուքի 50 մատչելի սեռերի ընտրության տարբերակներից են, որոնք ավելացվել են 2014 թ. Փետրվարի 13-ին[25]։ Ագենդերը նաև մատչելի է, որպես OkCupid կայքի գենդերային տարբերակ 2014 թ. Նոյեմբերի 17-ից[26]։

Դեմիգենդերը անձի գենդերային ինքնություն է, ով իրեն նույնականացնում է մասամբ կամ հիմնականում մի սեռի և միևնույն ժամանակ մեկ այլ սեռի հետ[27][28]։

Ինքնության մի քանի ենթաբաժանում կա։ Օրինակ, դեմի-տղան կամ դեմի-տղամարդը, գոնե մասամբ ընդունում է տղա կամ տղամարդ լինելը, անկախ այն բանից, թե ինչ սեռով և գենդերով է ծնվել, մինչդեռ նրա ինքնության այլ մասերը կարող են պատկանել այլ գենդերների, անկայուն գենդերային ինքնության կամ և ոչ մի գենդերի (ագենդեր)։ Demiflux (մասամբ կայուն գենդերային ինքնություն) անձը զգում է, որ իր ինքնության կայուն մասը ոչ բինար է[28]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդաբանները, ինչպիսին է Էյփրիլ Սքարլեթ Քալիսը, կարծում էին, որ սեռական ինքնության ավանդական բինար համակարգը կարելի է այլ կերպ դիտարկել մինչև 19-րդ դարը, երբ առաջին անգամ սեռականութունը ներառվեց բժշկության մեջ[29]։ Մարդիկ սկսեցին նույնականացնել իրենց որպես գեյ (նույնասեռական,միասեռական), երբ կենսաբանական գիտությունների ազդեցությունը մեծացավ, եկեղեցիները կորցրեցին իրենց երբեմնի ուժը, և սոցիալական ու քաղաքական կառուցվածքը սկսեց փոխվել[29]։ Եյլի համալսարանի պատմության պրոֆեսոր Ջորջ Չաունսին նշում է, որ 20-րդ դարի սկզբին սեռականությունը որոշելու համար ավելի հաճախ օգտագործվում էին գենդերային դերերը քան տվյալ անձի զուգընկերները (կողակիցները)[29]։ Օրինակ, «կանացի» տղամարդիկ, ովքեր սեռական հարաբերություններ էին ունենում այլ տղամարդկանց հետ պիտակավորվում էին, որպես «mollies» կամ «fairies», իսկ «առնական» տղամարդիկ ովքեր ունենում էին սեռական հարաբերություններ այլ տղամարդկանց հետ չէին պիտակավորվում[29]։ 20-րդ դարի կեսերը ազդարարեցին անհատների պիտակավորման սկիզբը, որպես հետերոսեքսուալ կամ հոմոսեքսուալ[29]։

Գենդերքվիր տերմինը սկսել է կիրառվել 1990-ականների կեսերից։ Ռիկի Անն Ուիլչինսի անունը հաճախ է կապվում գենդերքվիր բառի հետ, հատկապես նրա ունեցած ներդրումների համար ` "Genderqueer: Voices Beyond the Sexual Binary " գրքում, որը հրատարակվել է 2002 թվականին[30]։ 1995 թվականին լույս է տեսել "In Your Face" տեղեկագիրը, որտեղ նա օգտագործել է գենդերքվիր տերմինը[31]։ Տեղեկագրում տերմինը վերաբերում է բարդ կամ անանուն գենդերային արտահայտումներ ունեցող մարդկանց, որը չի համապատասխանում այսօր օգտագործվող ընդհանուր սահմանմանը։ 1997 թվականին իր՝ ինքնակենսագրականում Ուիլչինսը հայտարարել է, որ ինքն իրեն համարում է գենդերքվիր[32]։

Որոշ գենդերքվիր մարդիկ[5][33] բուժվում են գենդերայն դիսֆորիայից վիրահատության կամ հորմոնների միջոցով, ինչպես տրանսգենդեր տղամարդիկ և կանայք։

Գենդերային չեզոքություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենդերային չեզոքությունը շարժում է ուղղված հասարակության մեջ վերջ դնելու ողջ գենդերային խտրականությանը գենդեր-չեզոք լեզվի, սեռով պայմանավրված խտրականությանը վերջ տալու և այլ միջոցների օգնությամբ։

2016 թ. Արվեստ և տեխնոլոգիա փառատոնից ստացված կրծքանշաններ

Որոշ ոչ բինար/գենդերքվիր մարդիկ գերադասում են օգտագործել գենդեր-չեզոք դերանուններ։ Անգլերեն «նրանք», «իրենց» և «նրանց» դերանունների օգտագործումը ամենատարածվածն է[34] և նաև օգտագործվում են ze, sie, hir, co, և ey դերանունները ։ Ոմանք նախընտրում են ավանդական գենդերային դերանունները «her» կամ «him» , նախընտրում են համարվել և՛ «he», և՛ «she», կամ նախընտրում են օգտագործել միայն իրենց անունը և չօգտագործել ոչ մի դերանուն[35]։ Շատերը նախընտրում են լրացուցիչ չեզոք լեզու, օրինակ ` « Mx » անվանումը պարոն կամ տիկին կոչվելու փոխարեն[36]։

Իրավական (Օրինական) ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերօրյա հասարակությունում շատ ոչ բինար/գենդերքվիր մարդիկ դեռ օգտագործում են իրենց կենսաբանական սեռը `ամենօրյա բիզնես վարելու համար, քանի որ կյանքի շատ ոլորտներում դեռևս գործում են միայն բինար գենդեր ունեցող անձիք։ Չնայած կան փոփոխություններ, քանի որ ավելի շատ բիզնեսներ են սկում ընդունել ոչ բինար գենդերները[37]։ Բազմաթիվ երկրներ սահմանադրորեն ճանաչում են ոչ բինար կամ երրորդ գենդեր դասակարգումները։ Որոշ ոչ-արևմտյան հասարակություններ երկար ժամանակ ի վեր ճանաչել են տրանգենդեր մարդկանց, որպես երրորդ գենդեր, թեև դա չի կարող (կամ միայն վերջերս կարող է)[38] ներառել պաշտոնական իրավական ճանաչում։ Արևմտյան երկրներում Ավստրալիան կարող է համարվել առաջին երկիրը, որը ճանաչել է երրորդ գենդերի դասակարգումները 2003 թվականին, հետևելով Ալեքս ՄաքՖարլանի `որպես անորոշ սեռ ունեցող անձ ճանաչմանը[39]։

Խտրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներում, Տրանսգենդերների Հանդեպ Ազգայինի Խտրականության Մասին Հարցմանը պատասխանող հարցվողների մեծամասնությունը ընտրել է «Գենդեր, որը նշված չէ» տարբերակը։ «Նշված չէ» պատասխանողները կազմել են ինը տոկոսային-միավոր (33 տոկոս), ավելի հավանական բողոքելու շարունակական առողջապահությանից, խտրականության վախի պատճառով, քան հիմնական մասը (36 տոկոսը, համեմատած 27 տոկոսի հետ)։ Իննսուն տոկոսը հաղորդում է, որ ունեցել է հակա-տրանսգենդեր կողմնակալության փորձառություն աշախատանքի վայրում, իսկ 43 տոկոսը `ինքնասպանության փորձեր է արել[40]։

Խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անջալի Գոպալան եւ Գոպի Շանկար Մադուրայը առջնորդում են Ասիայում առաջին Գենդերքվիր հպարտության շքերթը, Մադուրայում, ծիածանով և գենդերքվիր դրոշով[41][42]

Շատ դրոշներ են օգտագործվում ոչ բինար և գենդերքվիր խմբերում, որպեսզի ներկայացվեն տարբեր ինքնություններ։ Կան հստակ ոչ բինար և գենդերքվիր հպարտության դրոշներ։ Գենդերքվիր հպարտության դրոշը նախագծվել է 2011 թվականին։ Բաց մանուշակագույնը (lavender) խորհրդանշում է անդրոգենությունը կամ քվիրությունը (յուրօրինակ լինելը), սպիտակը՝ ագենդեր ինքնությունը, իսկ կանաչը խորհրդանշում է նրանց, ում ինքնությունները համարվում են գենդերային բինար համակարգից դուրս[43][44][45]։ Ոչ բինար հպարտության դրոշը ստեղծվել է 2014 թվականին[46]։ Դեղինը ներկայացնում է այն մարդկանց, ում գենդերը բինար չէ, մանուշակագույնը խորհրդանշում է, նրանց, ովքեր զգում են որ իրենց գենդերը կնոջ և տղամարդու խառնուրդ է կամ դրանց միջև, սևը ներկայացնում են այն մարդկանց, ովքեր զգում են, որ չունեն գենդեր[43], և սպիտակը ներկայացնում են այն մարդկանց, ովքեր համապատասխանում են մի քանի կամ բոլոր գենդերներին։

Անկայուն գենդեր ունեցող մարդիկ, ովքեր համարվում են գենդերքվիր նույնպես ունեն իրենց հպարտության դրոշը։ Վարդագույնը խորհրդանշում է կանացիությունը, սպիտակը՝ սեռ չունենալը, մանուշակագույնը՝ խառը գենդերային ինքնությունը կամ անդրոգենը, սևը՝ բոլոր մյուս գենդերները, իսկ կապույտը խորհրդանշում է տղամարդկայնությունը[44][47]։

Ագենդեր մարդիկ, ովքեր երբեմն նույնականացնում են իրենց, որպես գենդերքվիր, ունեն իրենց դրոշը։ Այս դրոշը գործածված են սև և սպիտակ գույները, որոնք ներկայացնում են գենդերի բացակայություն և կանաչը, որը խորհրդանշում է ոչ բինար գենդերները[48]։

Հուլիսի 14-ը նշվում է, որպես Միջազգային ոչ բինար օր[49][50][51][52]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թ. ԱՄՆ-ի Transgender Survey զեկույցի համաձայն, մոտ 28.000 տրանսգենդեր հարցվածների 35%-ը լրացրել է այն անանուն, և նույնականացրրել իրեն որպես ոչ բինար անձ[53][54]։

Մեծ Բրիտանիայում Հավասարության եւ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի անցկացրած 2011 թ. հետազոտությունը պարզել է, որ 10,039 հարցվողների 0.4% -ը համարում է իրեն ոչ բինար[55]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Usher, Raven, ed. (2006). North American Lexicon of Transgender Terms. San Francisco. ISBN 978-1-879194-62-5. OCLC 184841392.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Webb, Madison-Amy (2019 թ․ մայիսի 21). A Reflective Guide to Gender Identity Counselling. Jessica Kingsley Publishers. էջ 48. ISBN 978-1785923838.
  3. Winter, Claire Ruth (2010). Understanding Transgender Diversity: A Sensible Explanation of Sexual and Gender Identities. CreateSpace. ISBN 978-1-4563-1490-3. OCLC 703235508.
  4. Beemyn, Brett Genny (2008). «Genderqueer». glbtq: An Encyclopedia of Gay, Lesbian, Bisexual, Transgender, and Queer Culture. Chicago: glbtq, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  5. 5,0 5,1 «Transgender Glossary of Terms». GLAAD Media Reference Guide. Gay & Lesbian Alliance Against Defamation. Վերցված է 2011 թ․ մայիսի 25-ին.
  6. Stryker, Susan (2008). Transgender History. Berkeley: Seal Press. ISBN 978-1-58005-224-5. OCLC 183914566.
  7. Dahir, Mubarak (1999 թ․ մայիսի 25). «Whose Movement Is It?». The Advocate. Here Media. էջ 52.
  8. Shaw, Susan; Lee, Janet (2014 թ․ ապրիլի 23). Women's voices, feminist visions : classic and contemporary readings (Sixth ed.). New York, NY. ISBN 9780078027000. OCLC 862041473.
  9. Girshick, Lori B. (2008). Transgender Voices: Beyond Women and Men. Hanover: University Press of New England. ISBN 978-1-58465-645-6. OCLC 183162406.
  10. Shaw, Susan M.; Lee, Janet (2015). Women's Voices, Feminist Visions (6 ed.). New York, NY: McGraw-Hill Education.
  11. Walsh, Reuben (2010 թ․ դեկտեմբեր). «More T, vicar? My experiences as a genderqueer person of faith». All God's Children. Vol. 2, no. 3. Lesbian and Gay Christian Movement.
  12. Johanna Schorn. «Taking the "Sex" out of Transsexual: Representations of Trans Identities in Popular Media» (PDF). Inter-Disciplinary.Net. Universität zu Köln. էջ 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին. «The term transgender is an umbrella term "and generally refers to any and all kinds of variation from gender norms and expectations" (Stryker 19). Most often, the term transgender is used for someone who feels that the sex assigned to them at birth does not reflect their own gender identity. They may identify as the gender 'opposite' to their assigned gender, or they may feel that their gender identity is fluid, or they may reject all gender categorizations and identify as agender or genderqueer.»
  13. Marc E. Vargo (2011 թ․ նոյեմբերի 30). «A Review of " Please select your gender: From the invention of hysteria to the democratizing of transgenderism "». Journal of GLBT Family Studies. 7 (5): 2 (493). doi:10.1080/1550428X.2011.623982. ISSN 1550-4298. «up to three million U. S. citizens regard themselves as transgender, a term referring to those whose gender identities are at odds with their biological sex. The term is an expansive one, however, and may apply to other individuals as well, from the person whose behavior purposely and dramatically diverges from society's traditional male/female roles to the "agender", "bigender" or "third gender" person whose self-definition lies outside of the male/female binary altogether. In short, those counted under this term constitute a wide array of people who do not conform to, and may actively challenge, conventional gender norms.»
  14. Kirstin Cronn-Mills (2014). «IV. Trans*spectrum. Identities». Transgender Lives: Complex Stories, Complex Voices. Twenty-First Century Books. էջ 24. ISBN 978-1-4677-4796-7. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին. «Many different individuals fall under what experts call the trans* spectrum, or the trans* umbrella."I'm trans*" and "I'm transgender" are ways these individuals might refer to themselves. But there are distinctions among different trans* identities. [...] Androgynous individuals may not identify with either side of the gender binary. Other individuals consider themselves agender, and they may feel they have no gender at all.»
  15. Human Rights Campaign Foundation and Gender Spectrum, Supporting and Caring for our Gender-Expansive Youth, accessed 21 January 2016
  16. Cronn-Mills, Kirstin (2015). Transgender Lives: Complex Stories, Complex Voices. Minneapolis: Twenty-First Century Books. էջ 24. ISBN 978-0-7613-9022-0.
  17. McGuire, Peter (2015 թ․ նոյեմբերի 9). «Beyond the binary: what does it mean to be genderfluid?». The Irish Times. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  18. «LGBTQ Needs Assessment» (PDF). Encompass Network. 2013 թ․ ապրիլ. էջեր 52–53. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
  19. «Gender alphabet» (PDF). Safe Homes. էջ 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
  20. Vargo, Marc E. (2011). «A Review of "Please select your gender: From the invention of hysteria to the democratizing of transgenderism"». Journal of GLBT Family Studies. 7 (5): 493–494. doi:10.1080/1550428x.2011.623982.
  21. Cronn-Mills, Kirstin (2014 թ․ սեպտեմբերի 1). Transgender Lives: Complex Stories, Complex Voices (անգլերեն). Twenty-First Century Books. ISBN 978-1-4677-4796-7.
  22. Schorn, Johanna (2016 թ․ փետրվարի 22). «Taking the "Sex" out of Transsexual: Representations of Trans Identities in Popular Media». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  23. Anne Enke, ed. (2012). «Note on terms and concepts». Transfeminist Perspectives In and Beyond Transgender and Gender Studies. Temple University Press. էջեր 16–20, see pp. 18–9. ISBN 978-1-4399-0748-1.
  24. Sojwal, Senti (2015 թ․ սեպտեմբերի 16). «What Does "Agender" Mean? 6 Things To Know About People With Non-Binary Identities». Bustle. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
  25. Facebook sex changes: which one of 50 genders are you?. The Daily Telegraph. 14 February 2014.
  26. «OkCupid expands gender and sexuality options». PBS NewsHour. 2014 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
  27. Gibson, Sarah; Fernandez, J. (2018). Gender Diversity and Non-Binary Inclusion in the Workplace: The Essential Guide for Employers. Jessica Kingsley Publishers. էջ 25. ISBN 9781784505233.
  28. 28,0 28,1 Brill, Stephanie; Kenney, Lisa (2016). The Transgender Teen. Cleis Press.
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 Callis, April Scarlette (2014 թ․ փետրվարի 5). «Bisexual, pansexual, queer: Non-binary identities and the sexual borderlands». Sexualities (անգլերեն). Thousand Oaks, California: SAGE Publications. 17 (1–2): 63–80. doi:10.1177/1363460713511094.
  30. {{cite encyclopedia}}: Empty citation (օգնություն)
  31. «Collection: In Your Face / Subject: Riki Anne Wilchins - Digital Transgender Archive Search Results».
  32. «Genderqueer History».
  33. «Transgender (adj.)». Stylebook Supplement on LGBT Terminology. National Lesbian and Gay Journalists Association. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 25-ին.
  34. «NB/GQ Survey 2017 - the worldwide results». Gender Census. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  35. Feinberg, Leslie (1996). Transgender Warriors: Making History from Joan of Arc to Dennis Rodman. Boston, Massachusetts: Beacon Press. ISBN 978-0-8070-7940-9. OCLC 33014093.
  36. Pearce, Ruth (2011 թ․ հուլիսի 21). «Non-gendered titles see increased recognition». Lesbilicious. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
  37. Richards, Christina; Bouman, Walter Pierre; Seal, Leighton; Barker, Meg John; Nieder, Timo O.; T'Sjoen, Guy (2016). «Non-binary or genderqueer genders». International Review of Psychiatry. 28 (1): 95–102. doi:10.3109/09540261.2015.1106446. PMID 26753630.
  38. «Pakistani eunuchs to have distinct gender». BBC News. 2009 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 23-ին.
  39. «Newsletter of the Sociology of Sexualities Section of the American Sociological Association» (PDF). American Sociological Association Sexualities News. 6 (1). Summer 2003.
  40. Harrison, Jack. «A Gender Not Listed Here: Genderqueers, Gender Rebels, and OtherWise in the National Transgender Discrimination Survey» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
  41. «One Who Fights For an Other». The New Indian Express.
  42. «Worldwide gay rights as a social movement picks up». merinews.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
  43. 43,0 43,1 Deater, Lynn (2015 թ․ ապրիլի 29). «He, She or They? » The Commuter». ncccommuter.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  44. 44,0 44,1 «Flags and Symbols» (PDF). www.amherst.edu. Amherst, Massachusetts: Amherst University. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  45. «Gender and Sexuality Awareness Flags». David Mariner (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  46. «8 Things Non-Binary People Need to Know». Let's Queer Things Up!. 2015 թ․ մարտի 15. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  47. «Gender-fluid added to the Oxford English Dictionary». LGBTQ Nation. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  48. Manzella, Samantha (2017 թ․ հոկտեմբերի 7). «Beyond The Rainbow: Your Guide To LGBT Flags». NewNowNext. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  49. Mathers, Charlie (2018 թ․ հուլիսի 13). «Prepare for International Non-binary Day by learning how to be a better ally». Gay Star News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  50. Hirst, Jordan (2018 թ․ հուլիսի 10). «Inclusive Brisbane Party To Mark International Non-Binary Day». QNEWS Magazine. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  51. «Important LGBT Dates». LGBT LifeWestchester. White Plains, NY. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  52. «International Non-Binary People's Day». Pride Inclusion Programs (ավստրալիական անգլերեն). acon. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  53. «When asked their sex, some are going with option 'X'». USA Today (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 21. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
  54. «The Report of the 2015 U.S. Transgender Survey» (PDF). National Center for Transgender Equality. 2016. էջ 45. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  55. Glen, Fiona; Hurrell, Karen (2012). «Technical note: Measuring Gender Identity» (PDF). Equality and Human Rights Commission. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.

Լրացուցիչ ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոչ բինար գենդեր» հոդվածին։