Վիշապի տունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիշապի տունը
Изображение логотипа
Ժանրֆենթզի հեռուստասերիալ, հեռուստադրամա և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
ՍտեղծողՋորջ Մարտին և Ryan Condal?
Երկիր ԱՄՆ
ՀիմքԿրակ և արյուն
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄիգել Սապոչնիկ
Գլխավոր
դերերում
Փեդի Քոնսիդայն, Մեթ Սմիթ, Օլիվիա Կուկ, Էմմա Դ'Արսի, Սթիվ Թուսեն, Իվ Բեսթ, Fabien Frankel?, Սոնոյա Միզունո, Ռիս Իվանս, Milly Alcock?, Էմիլի Քարեյ, Harry Collett?, Ռայան Քոր, Թոմ Գլին Քարնի, Ջեֆերսոն Հոլ, David Horovitch?, Ուիլ Ջոնսոն, Գրեհեմ ՄակԹավիշ, Էվան Միտչել, Մեթյու Նիդհեմ, Բիլ Փաթերսոն, Savannah Steyn?, Phia Saban? և Gavin Spokes?
ԵրաժշտությունՌամին Ջավադի
Նկարահանման վայրԿասարես, Միացյալ Թագավորություն, Կոռնուոլ, Իսպանիա, Կալիֆոռնիա և Լևեսդենի Warner Bros. Studios ընկերություն
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ10
Էկրաններին էօգոստոսի 21, 2022-ից
ՀեռուստաալիքHBO
Պատկերի ձևաչափ16:9
Պարգևներ
Պաշտոնական կայքէջ

«Վիշապի տունը» (անգլ.՝ House of the Dragon), ամերիկյան ֆենտեզի ժանրի դրամատիկ հեռուստասերիալ, որը ստեղծվել է Ջորջ Ռ․ Ռ․ Մարտինի և Ռայան Կոնդալի կողմից՝ «HBO» հեռուստաալիքի պատվերով։ Հանդիսանում է «Գահերի խաղը» հեռուստասերիալի (2011–2019) փրիքվելը, որը նկարահանվել է Մարտինի «Կրակ և արյուն» վեպի հիման վրա։ Սերիալի գործողությունը ծավալվում է «Գահերի խաղի» իրադարձություններից 300 տարի առաջ և պատմում է Թարգարիենների տան մասին։ Սերիալի առաջին եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2022 թվականի օգոստոսի 21-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը պատմում է Վեստերոս գեղարվեստական ​​մայրցամաքում տեղի ունեցած իրադարձությունների մասին,որոնք տեղի են ունեցել «Գահերի խաղը» սերիալի դեպքերից մոտ 200 տարի առաջ։ Սյուժեն կենտրոնանում է «Վիշապների պար» քաղաքացիական պատերազմի վրա,որը հանուն գահի մղված պայքար էր Տարգարյեն թագավորական տան երկու ճյուղերի միջև։ Պատերազմը սկսվում է Վիսերիս I թագավորի մահից հետո,երբ Արքայադուստր Ռեյնիրան և արքայազն Էգոն Տարգարիենը միաժամանակ հայտարարեցին իրենց իրավունքները Երկաթե գահի նկատմամբ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փեդի Քոնսիդայն - Վիսերիս I Թարգարիեն[1]
    Վեստերոսի արքան։ Հայտնի է որպես «ջերմ, բարի և պարկեշտ մարդ», Վիսերիսն ընտրվել է Լորդերի խորհրդի կողմից, Ջեյհեյրիս Թարգարիենին թագավորի պաշտոնում փոխարինելու համար[2]
  • Էմմա Դ'Արսի - Ռեյնիրա Թարգարիեն
    Վիսերիսի դուստրը նրա առաջին կնոջից և ընտրված ժառանգորդից։ Նա վիշապների որսորդ է, ով հույս ունի դառնալ Վեսթերոսի առաջին իշխող թագուհին[2]
  • Օլիվիա Կուկ - Ալիսենթ Հայթաուեր
    Վեսթերոսի թագուհին, Օտտո Հայթաուերի դուստրը, Վիսերիսի երկրորդ կինը և Ռեյնիրայի խորթ մայրը, ով ունի իր սեփական երեխաները Վիսերիսից[2]
  • Մեթ Սմիթ - Արքայազն Դեյմոն Թարգարիեն,Վիսերիս I Թարգարենի թագավորի կրտսեր եղբայրը և արքայադուստր Ռեյնիրա Թարգարիենի երկրորդ ամուսինը  ։ Քինգս Լենդինգի քաղաքային պահակախմբի հրամանատար, ավելի ուշ՝ Ստեպսթոունների թագավոր։ Դեյմոնը հայտնի է որպես «արատավոր արքայազն» իր անկանխատեսելի պահվածքի պատճառով։ Արքայազնը նաև կատաղի մարտիկ է և վալիրյան պողպատե սրի «Մութ քույր»-տերը։ Նա հմուտ հեծյալ է, ով հեծնում է «Արյունոտ օձ» մականունով վիշապ Կարաքսեսին։
  • Ռիս Իֆանս - Սըր Օտտո Հայթաուեր. Ալիսենտ թագուհու հայրը և Վիսերիս I թագավորի Աջ ձեռքը նրա փոքր խորհրդում, պաշտոն, որը Օտտո Հայթաուերը պահպանեց իր թոռան՝ Էգոն II-ի օրոք  ։ Նա ամբարտավան է, կոպիտ և ագահ։
  • Սթիվ Թուսեն - Լորդ Կորլիս Վելարյոն. Դրիֆթմարկի տիրակալը և Վելարիոն տան ղեկավարը, Յոթ թագավորությունների ամենահարուստ և հզոր ընտանիքներից մեկը:Եղել է Նավերի նախկին վարպետը Վիսերիս I Թարգարիեն թագավորի օրոք։ Կորլիս Վելարյոնը հայտնի է որպես «Ծովային օձ» և Վեստերոսի պատմության մեջ ամենահայտնի ծովագնացն է։
  • Իվ Բեսթը - Արքայադուստր Ռեյնիս Թարգարիեն. Վիսերիս I Թարգարիենի ավագ զարմիկը և լորդ Քորլիս Վելարյոնի կինը։ Ռեյնիսը արքայազն Էյմոն Թարգարիենի՝ Ջեյհերիս I Թարգարիենի թագավորի հանգուցյալ ժառանգորդի և Ջոսելին Բարաթեոնի՝ միակ զավակն է։ Ռեյնիսը հայտնի է որպես «Գրեթե թագուհի», քանի որ նա իր պապի` Ջեյհերիս I-ի հնարավոր ժառանգորդն էր Երկաթե գահի վրա, որպես Յոթ Թագավորությունների կառավարիչ, բայց իգական սեռի պատճառով թագավորը դառնում զարմիկը՝ Վիսերիսը։ Կորլիս Վելարիոնի հետ ամուսնության ժամանակ նա ուներ որդի Լեյնորը և դուստր Լեյնան։ Ռեյնիսը սարսափելի վիշապասեր է, ով հեծնում է Մելեիս (Կարմիր թագուհի) վիշապին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Andreeva, Nellie (2020 թ․ հոկտեմբերի 5). «'House Of the Dragon': Paddy Considine To Star As King Viserys Targaryen In HBO's 'Game Of Thrones' Prequel». Deadline Hollywood. Penske Media Corporation. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
  2. 2,0 2,1 2,2 Hibberd, James (2020 թ․ հոկտեմբերի 5). «Game of Thrones prequel House of the Dragon casts first lead role». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.