Էմի Քադի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմի Քադի
Դիմանկար
Ծնվել էհուլիս 1972 (51 տարեկան)
ԾննդավայրՓենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓրինսթոնի համալսարան (2005)[1], Կոլորադոյի համալսարան, Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում (2000)[1] և Բոուլդերի Կոլորադոյի համալսարան (1998)[1]
Մասնագիտությունհամալսարանի դասախոս և հոգեբան
ԱշխատավայրՌատգերսի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Կայքhbs.edu/faculty/Pages/profile.aspx?facId=491042
 Amy Cuddy Վիքիպահեստում

Էմի Քադի (անգլ.՝ Amy Cuddy, հուլիս 1972, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի սոցիալական հոգեբան, գրող, դասախոս, հայտնի է կարծրատիպերի և խտրականության, հույզերի, իշխանության, ոչ վերբալ վարքագծի, հորմոնալ մակարդակներում սոցիալական խթանների հետևանքների վերաբերյալ իր հետազոտություններով։

Քադին Հարվարդի բիզնես դպրոցի բիզնես կառավարման դոցենտ է[2]։ 2012 թվականին Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում TEDGlobal-ի ժամանակ Քադին հանդես է եկել TED ելույթով, որն ունեցել է 33 միլիոն դիտում և համարվում է TED ամենաշատ դիտված ելույթներից երկրորդը[3][4]։

Քադին ուսումնասիրել է մարդկանց դատողության և միմյանց վրա փոխազդեցության սկզբնաղբյուրն ու արդյունքները։ Նա կատարել է կարծրատիպերի և խտրականության (օրինակ՝ ասիացի-ամերիկացիների, տարեց մարդկանց, լատինոամերիկացիների, աշխատող մայրերի դեմ), հակասական զգացմունքների պատճառների ու հետևանքների (նախանձ, ցավ), ոչ վերբալ վարքագիծ և կապի, սոցիալական խթանների հետևանքների վերաբերյալ փորձնական և կոռելացիոն հետազոտություններ։

2015 թվականին Քադին հրատարակել է «Presence: Bringing Your Boldest Self to Your Biggest Challenges» գիրքը։

Որպես դասախոս Քադին հանդես է եկել իշխանության հոգեբանության, ազդեցության, ոչ վերբալ կապի և նախապաշարմունքների մասին դասախոսություններով[5][6][7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քադին սովորել է Կոնրադ Վայզեր ավագ դպրոցում, սոցիալական հոգեբանական գիտությունների թեկնածուի կոչում է ստացել Փրինսթոնի համալսարանում, բակալավրի աստիճան՝ Կոլորադոյի համալսարանում։ Նախքան Հարվարդի բիզնես դպրոցին միանալը՝ Քադին եղել է Հյուսիսարևմտյան համալսարանի Կելոգ կառավարման դպրոցի դոցենտ[8], որտեղ դոկտորական ծրագրի բիզնես ծրագրավորման և հետազոտման մեթոդներում դասավանդել է կազմակերպման ղեկավարում և Ռաթգերս համալսարանի դոցենտ, որտեղ ավարտական կուրսի ուսանողներին դասավանդել է սոցիալական հոգեբանություն։ Հարվարդի բիզնես դպրոցում դասավանդել է բիզնես կառավարման դասընթացներ։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերին Քադին հրատարակել է «Presence: Bringing Your Boldest Self to Your Biggest Challenges» գիրքը[9], որը Նյու Յորք Թայմսի բեսթսելեր ցանկում զբաղեցրել է 3-րդ տեղը[10]։

Քադին գրել և գերմաներեն է թարգմանել «Dein Körper spricht für dich: Von innen wirken, überzeugen, ausstrahlen» (Մարմինը խոսում է քո փոխարեն. ներսից, աշխատանքից, համոզմունքից, ճառագայթից) գիրքը[11]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համաշխարհային տնտեսական ֆորումի երիտասարդ գլոբալ առաջնորդ, 2014[12] թ.
  • TEDGlobal-ի խոսնակ, 2012[13]
  • TIME ամսագրի «Game Changer», 2012[14]
  • PopTech ամենամյա համաժողով, «Օրվա ելույթ», հոկտեմբերի 21, 2011[15] թ.
  • Հոգեբանական գիտությունների ընկերակցության ծագող աստղ մրցանակ (APS), 2011[16] թ.
  • «Հոգեբանությունն այսօր», 2010 թվականի թոփ 10 հոգեբանական հետազոտությունները (Քարնի, Քադի և Յափ, 2010)
  • «Cover story», «Հարվարդ ամսագիր», նոյեմբեր-դեկտեմբեր, 2010 թ.
  • HBR ցանկ, 2009 թվականի բեկումնային գաղափարները, «Harvard Business Review»[17]
  • Սոցիալական հարցերի հոգեբանական գիտությունների ընկերակցության Միշել Ալեքսանդրի «Վաղ կարիերա» մրցանակ
  • Ականավոր շրջանավարտ մրցանակ, Կոնրադ Վայզեր ավագ դպրոց, Ռոբեսոնիա

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քադին մեծացել է Փենսիլվանիա նահանգի Ռոբեսոնիա շրջանում։ Նա դասական բալետի պարուհի է։ Քոլեջում սովորելու տարիներին ավտովթարի ժամանակ գլխի լուրջ վնասվածք է ստացել[18][19][20][21]։ Բժիշկներն ասացին, որ նա լիովին չի ապաքինվի։ Սակայն նա ստացավ բակալավրի աստիճան, ինչպես նաև հոգեբանական գիտությունների թեկնածուի կոչում Փրինսթոնի համալսարանից։ «Թվիթթեր»-ի իր էջում նա հաճախ նշում է, որ սիրում է կենդանի երաժշտություն։

Ունի մեկ որդի։ 2014 թվականի օգոստոսին ամուսնացել է Պոլ Կոստերի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Hoffman R. LinkedIn — 2003.
  2. «Faculty and Research». Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
  3. «TedTalks: Your body language shapes who you are». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. «TedTalks: Most Viewed TEDTalks». Վերցված է 2014 թ․ օգոստոսի 7-ին.
  5. «What Your Sitting Style Says About You». TODAY Show. NBC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  6. «Game Changers: Amy Cuddy, Power Poser». TIME Inc. 2012 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  7. «Body Language | Your Business». MSNBC. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  8. «Kellog School of Management, Meet the new faculty». Kellog World, Alumni Magazine. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
  9. Davis-Laack, Paula (2016 թ․ հունվարի 5). «How To Bring Presence To Your Biggest Challenges». Forbes. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին.
  10. «Best Sellers / Advice, How-To & Miscellaneous». The New York Times. 2016 թ․ փետրվարի 7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 29-ին.
  11. Robinson, Melia; Lebowitz, Shana; Maisch, Andreas (2016 թ․ հունվարի 2). «"Power-Posen": So einfach verbessert ihr mit Körpersprache euer Selbstbewusstsein ("Power-poses": Improve your self-confidence with body language». Business Insider Deutschland. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 11-ին.
  12. «Young Global Leaders 2014 - World Economic Forum». widgets.weforum.org. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  13. «TEDGlobal». Program Speakers, 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  14. Cuddy, Amy (2012 թ․ մարտի 19). «Game Changers, Innovators and problem solvers that are inspiring change in America». TIME Specials. TIME, Inc. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
  15. «PopTech Annual Conference». 'Talk of the Day', October 21, 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  16. «Rising Star Award, 2011». Association for Psychological Science (APS).
  17. «Harvard Business Review». The HBR List: Breakthrough Ideas for 2009. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  18. «Amy Cuddy, Power Poser». Game Changers. TIME Inc. 2012 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  19. «What Your Sitting Style Says About You». TODAY Show, May 21, 2012. NBC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  20. Brooks, David. «Matter Over Mind». The Opinion Pages. The New York Times. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  21. Lambert, Craig. «The Psyche on Automatic: Amy Cuddy Probes Snap Judgements, Warm Feelings, and How to Become an 'Alpha Dog'». Cover Story. Harvard Magazine. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմի Քադի» հոդվածին։