Էմի Շերման-Փալադինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմի Շերման-Փալադինո
անգլ.՝ Amy Sherman-Palladino
Դիմանկար
Ծնվել էհունվարի 17, 1966(1966-01-17)[1] (58 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունNorth Hollywood High School?
ԵրկերԳիլմոր աղջիկներ և Զարմանալի տիկին Մեյզելը
Մասնագիտությունսցենարիստ, պարուհի, showrunner, հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստառեժիսոր և կինոռեժիսոր
ԱմուսինԴենիել Պալադինո
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱմերիկա Ուեսթի գրողների գիլդիա
 Amy Sherman-Palladino Վիքիպահեստում

Էմի Շերման-Փալադինո (անգլ.՝ Amy Sherman-Palladino, հունվարի 17, 1966(1966-01-17)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հեռուստատեսային սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ «Էմմի» մրցանակաբաշխության հինգ մրցանակների դափներկիր[2]։

Էմի Շերման-Փալադինոն 1990-1994 թվականներին եղել է «Ռոզաննա» կատակերգական հեռուստասերիալի հիմնական սցենարիստը և պրոդյուսերը, որի համար 1992 թվականին ստացել է «Էմմի» անվանակարգ՝ կատակերգության մեջ ունեցած անհատական նվաճումների համար։ Հետագայում նա թողարկել է մի քանի սիթքոմներ, իսկ 2000 թվականին ստեղծել և թողարկել է «Գիլմոր աղջիկներ» ընտանեկան դրաման։ Սերիալը ունեցել է յոթ սեզոն և արժանացել է քննադատների հավանությանը, սակայն երբևէ չի գրանցել վարկանշային հատուկ հաջողություն։ Շերմանը սերիալի կառավարման «ղեկին» է եղել նրա առաջին վեց սեզոնների ընթացքում, երբ այն ցուցադրվում էր WB հեռուստատեսությամբ, և դադարել է զբաղվել սերիալով 2006 թվականի ապրիլին, քանի որ չէր կարողացել ստեղծագործական համաձայնության գալ The CW ալիքի հետ։ Վերջինս թողարկել է հեռուստասերիալի վեցերորդ և եզրափակիչ սեզոնները[3][4]։

2008 թվականին Շերմանը թողարկել է ոչ այդքան հաջողված «Իզաբել Ջեյմսի վերադարձը» սիթքոմը՝ Փարկեր Փոուզիի դերակատարմամբ։ 2012 թվականին թողարկել է «Բալերինաներ» սերիալը՝ «Թոնի» մրցանակի դափնեկիր Սաթոն Ֆոսթերի գլխավոր դերակատարմամբ։ Նախագիծը դրական արձագանքների է արժանացել քննադատների կողմից, իսկ առաջնախաղը կայացել է 2012 թվականի հունիսի 11-ին[5]։

2017 թվականին Շերմանը ստեղծել է «Զարմանահրաշ տիկին Մեյզելը» կատակերգական դրաման։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.californiabirthindex.org/birth/amy_v_sherman_born_1966_9696221
  2. «Awards for Amy Sherman». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.
  3. Ausiello, Michael (2006 թ․ ապրիլի 20). «Team Palladino Says "Goodbye, Girls"». TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.
  4. Ausiello, Michael (2006 թ․ ապրիլի 24). «Team Palladino: The Interview». TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 20-ին.
  5. «Bunheads: Season 1». Metacritic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]