Զարմանահրաշ տիկին Մեյզելը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Զարմանահրաշ տիկին Մեյզելը
MarvelousMrsMaisel.png
Ժանրպատմական դրամա և դրամա
ՍտեղծողAmy Sherman-Palladino?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Ռեյչել Բրոսնահեն, Michael Zegen?, Ալեքս Բորշտեյն, Tony Shalhoub? և Մարին Հինքլ
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ26
Էկրաններին էմարտի 17, 2017-ից
ՀեռուստաալիքAmazon Prime Video?
Պաշտոնական կայքէջ

«Զարմանահրաշ տիկին Մեյզելը» (անգլ.՝ The Marvelous Mrs. Maisel), ամերիկյան պատմական կատակերգական դրամա վեբ սերիալ, որը ստեղծել է Էմի Շերման Պալադինոն։ Սերիալի պիլոտը ցուցադրվել է 2017 թվականի մարտի 17-ին։ Այն ստացել է քննադատների դրական արձագանքները, և սերիալը միանգամից երկու եթերաշրջանի պատվեր է ստացել նույն տարվա ապրիլի 10-ին[2]։ Առաջին եթերաշրջանը թողարկվել է 2017 թվականի նոյեմբերի 29-ին[3][4]։

Երրորդ եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2019 թվականի դեկտեմբերի 6-ին[5]։

Սերիալը 2017 թվականին ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ, իսկ 2018 թվականին՝ «Էմմի»։

2019 թվականի դեկտեմբերի 13-ին սերիալը երակացվել է չորրորդ եթերաշրջանով[6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպքերը տեղի են ունենում 1958 թվականին Նյու Յորքում։ Միրիամ «Միջ» Մեյզելին լքում է նրա ամուսինը՝ Ջոելը։ Միջը գնում է ծնողների մոտ և նրանք հիասթափվում են իրենց դստեր ընտրությունից։ Այնուհետև նա գնում է մի ակումբ, որտեղ Ջոելը երեկոները փորձել է վարել սթենդ ափ (ըստ էության, միայն կարդալ այլ մարդկանց անեկդոտներ), և անսպասելիորեն նրա հանպատրաստից խոսքը դուր է գալիս մարդկանց։ Այսպիսով, Միջը սկսում է նոր կյանք։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեյչել Բրոսնահեն՝ Միրիամ «Միջ» Մեյզել, տնային տնտեսուհի
  • Մայքլ Զեգեն՝ Ջոել Մեյզել, Միրիամի ամուսինը
  • Ալեքս Բորշթեյն՝ Սյուզի Մայերսոն
  • Տոնի Շալուբ՝ Էյբ Բայսման, Միրիամի հայրը
  • Մարին Հինքլ՝ Ռոուզ Բայսման, Միրիամի մայրը
  • Քևին Պոլակ՝ Մոյշե Մեյզել, Ջոելի հայրը
  • Քերոլայն Ահարոն՝ Շիրլի Մեյզել, Ջոելի մայրը
  • Լյուք Կյորբի՝ Լեննի Բրյուս, հայտնի կոմիկ

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Սերիաներ Ցուցադրման բնօրինակ ամսաթիվ
Եթերաշրջանի պրեմիերա Եթերաշրջանի ավարտ
1 8 17 Մարտի 2017 (2017-03-17) 29 Նոյեմբերի 2017 (2017-11-29)
2 10 5 Դեկտեմբերի 2018 (2018-12-05)
3 8 6 Դեկտեմբերի 2019 (2019-12-06)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. Ausiello Michael (April 10, 2017)։ «Gilmore Girls Creator Amy Sherman-Palladino's Marvelous Mrs. Maisel Snags 2-Season Order at Amazon»։ TVLine։ Վերցված է April 10, 2017 
  3. «Amy Sherman-Palladino & Daniel Palladino Ink Amazon Studios Overall Deal»։ Deadline։ Վերցված է September 25, 2017 
  4. Highfill Samantha (October 10, 2017)։ «Amazon reveals premiere date for Amy Sherman-Palladino's 'The Marvelous Mrs. Maisel'»։ EW.com։ Վերցված է October 18, 2017 
  5. Rebecca Iannucci, Rebecca Iannucci (2019-08-19)։ «Marvelous Mrs. Maisel Season 3 Premiere Date Announced — Plus: Watch the Globe-Trotting Trailer» (անգլերեն)։ TVLine։ Վերցված է 2019-11-08 
  6. SpoilerTV։ «The Marvelous Mrs. Maisel - Renewed For Season 4»։ SpoilerTV։ Վերցված է 2019-12-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]