Էմին Օզդիլեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմին Օզդիլեք
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և զինծառայող
Ծննդյան օր 1898
Ծննդավայր Բուրսա, Թուրքիա
Վախճանի օր մարտի 13, 1989(1989-03-13)
Վախճանի վայր Անկարա, Թուրքիա
Գերեզման Cebeci Modern Cemetery
Թաղված Cebeci Modern Cemetery
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
 
Պարգևներ

Անկախության մրցանակ

Էմին Ֆահրեթին Օզդիլեք (թուրք.՝ Emin Fahrettin Özdilek, 1898, Բուրսա, Թուրքիա - մարտի 13, 1989(1989-03-13), Անկարա, Թուրքիա), թուրք ռազմական և պետական գործիչ։ 1960 թվականի պետական հեղաշրջման առանցքային դեմքերից մեկը։ Ազգային միասնության կոմիտեի անդամ, Թուրքիայում հեղաշրջումից հետո իշխանությունը վերցրած խունտին ԱՄԿ-ի կառավարությունում մի շարք նախարարական պաշտոններ է զբաղեցրել։ 1961 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին աշխատել է Թուրքիայի վարչապետի պաշտոնակատար (1961)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1898 թվականին Բուրսայում։ Ավարտել է Էդիրնի ռազմական թեքումով միջնակարգ դպրոցը: 1916 թվականին ծառայության է անցել բանակում, հաջորդ տարի ստացել է լեյտենանտի կոչում[1]։ Կովկասում կռվել է Կովկասի իսլամական բանակի շարքերում, մասնակցել է Թուրքիայի անկախության համար մղվող պատերազմին և, մասնավորապես, նրա արևմտյան ճակատում։

1936 թվականին ավարտել է ռազմական ակադեմիան։ 1958-1960 թվականներին եղել է 1-ին բանակի հրամանատար։ 1959 թվականին նրան շնորհվել է բանակի գեներալի կոչում։

Մասնակցել է 1960 թվականի պետական հեղաշրջմանը։ Հեղաշրջումից հետո մտել է Ազգային միասնության կոմիտեի կազմի մեջ, միաժամանակ դարձել պաշտպանության նախարար և փոխվարչապետ (Թուրքիայի վարչապետ և նախագահ դարձավ ԱՄԿ-ի նախագահ Ջեմալ Գյուրսելը)։ Շուտով տեղափոխվել է ներքին գործերի նախարարություն՝ միաժամանակ մնալով վարչապետի տեղակալ։ Դեմ է հանդես եկել Գյուրսելի կողմից Ջելալ Բայարի, Ադնան Մենդերեսի և դեմոկրատական կուսակցության տապալված վարչախմբի մյուս անդամների նկատմամբ կազմակերպված դատավարություններին[2]։

1961 թվականի հոկտեմբերի 30-ին Թուրքիայում ուժի մեջ է մտել նոր սահմանադրությունը, որով Գյուրսելը դարձել է նախագահ, իսկ Օզդիլեքը՝ կառավարության ղեկավարի պաշտոնակատար մինչև նոր խորհրդարանական ընտրությունները[3]։ 1961 թվականի նոյեմբերին Օզդիլեքը իշխանությունը փոխանցել է ընտրություններում հաղթած Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Իսմեթ Ինյոնյույին և հրաժարական տվել։

Կառավարությունից հեռանալուց հետո դարձել է Հանրապետության Սենատի ցմահ անդամ։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1980 թվականի պետական հեղաշրջումը, որը վերացրել է Սենատը։ 1983 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Կոնիայից, ներկայացրել է Ժողովրդական կուսակցությունը։  Առաջին նիստը նախագահում էր որպես ամենատարեց պատգամավոր։ Մահացել է 1989 թվականի մարտի 13-ին Անկարայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Emin Fahrettin Özdilek»։ Türkçe Bilgi։ Վերցված է 2011-09-08 
  2. Kurmay Albay Sami KÜÇÜK, RUMELİ'DEN 27 MAYIS'A
  3. «Leaders of Turkey»։ Terra.es։ Վերցված է 2011-09-08