Jump to content

Կովկասի իսլամական բանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կովկասի իսլամական բանակ
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Օսմանյան կայսրություն
Գլխավոր շտաբԳանձակ, Ադրբեջան

Կովկասի իսլամական բանակ կամ Իսլամի բանակ (ադրբ.՝ Qafqaz İslam Ordusu թուրքերեն՝ Kafkas İslâm Ordusu), թուրք-ադրբեջանա-դաղստանական ռազմական միավորում, որը ակտիվ էր Առաջին համաշխարհային պատերազմի վերջին տարիներին։ Այդ ստորաբաժանումը ձևավորվել էր 1918 թվականի մայիս-հունիս ամիսներին Ադրբեջանում (1918 թվականի հունիսին Ադրբեջանի Ժողովրդավարական հանրապետության և Օսմանյան կայսրության միջև կնքված պայմանագրի համաձայն, Օսմանյան կայսրությունը պարտադրվում էր ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանի հանարապետությանը «երկրում կարգ ու կանոն հաստատելու համար»)։

Զորքի թվաքանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամի բանակը ներառում էր ադրբեջանական 7000-ոց կորպուսը և կովկասյան այլ ոչ կանոնավոր բաժիններ և օսմանյան կանոնավոր զորքերի 5000-ոց կորպուսը Նուրի փաշայի հրամանատարության տակ։

Թվաքանակ.

  • ադրբեջանցիներ՝ 11 000 + 3000 Մաշտանգինյան ինքնապաշտպանական ջոկատից
  • թուրքեր՝ 4000
  • դաղստանական խմբավորումներ՝ 3000 - 4000

2018 թվականի մայիսի 25-ին Եվլախից Գանձակ եկավ Նուրի փաշան (Էնվեր փաշայի կրտսեր եղբայրը) մի խումբ սպաների հետ (ապագա շտաբի) և անցավ կովկասյան իսլամական բանակի ստեղծման գործին։

Հունիսի 4-ին Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության պատվիրականությունը Օսմանյան կայսրության հետ Բաթումում պայմանագիր ստորագրեց բարեկամության և համագործակցության մասին, որի համաձայն Օսմանյան կայսրությունը պարտադրվում էր «Ադրբեջանի հանրապետության կառավարությանը ռազմական օգնություն ցուցաբերել, եթե այն պահանջվի երկրում կարգ ու կանոն հաստատելու համար»[1]։ Թուրքական հրամանատարությունը հայտարարեց, որ «100 հազար թյուրք և մուսուլման Բաքվում և դրա շրջակայքում անգութ ավազակների, այսպես կոչված հեղափոխականների հարձակումներին են դիմադրում»[2][3]։

Հունիսի 16-ին ԱԺՀ կառավարությունը Թիբիլիսիից տեղափոխվեց Գանձակ, իսկ երեք օր անց կառավարության հրաամանագրով Ադրբեջանի տարածքում նոր ռազմական իրավիճակ հաստատվեց[4]։ Ադրբեջանի ազգային ժողովը ռազմական օգնության համար դիմեց Թուրքիային, որն այդ նպատակով գործի դրեց Կովկասյան իսլամական բանակը՝ Նուրի փաշայի հրամանատարությամբ, որի կազմի մեջ Կովկասյան 5-րդ և Չանախգալիական 15-րդ թուրքական դիվիզիաների հետ մեկտեղ, մտավ մուսուլմանական կորպուսը, որը ձևավորվել էր ԱԺՀ կառավարության կողմից[5]։

Կարամարյամի մոտ եռօրյա պատերազմից հետո (1918 թվականի հունիսի 16-18) Կովկասյան իսլամական բանակի ջոկատները ստիպված էին նահանջել Գեոկչայա, կորցնելով 1000 հոգի վիրավոր և զոհ՝ թուրքական բանակը նման դիմադրություն և զոհերի պատրաստ չէր։ Ամսվա վերջին թուրքական հրամանատարությունը Գանձակ տեղափոխեց լրացուցիչ 15000 ասկյարներ[6]։

1918 թվականին Գեոկչայի ճակատամարտում հունիսի 27-ից հուլիսի 1-ը Կովկասյան իսլամական բանակի զորամասերը ջախջախեցին Կարմիր բանակի Կովկասյան 1-ին կորպուսը, որի ստորաբաժանումները հետ նահանջեցին Կարամարյանում։ Նախաձեռնությունը լրիվությամբ անցավ Կովկասյան իսլամական բանակին։ Հուլիսի 2-ին խորհրդային ստորաբաժանումները լքեցին Աղսուն, հուլիսի 10-ին, եռօրյա մարտերից հետո, Կյուրդամիր, հուլիսի 14-ին Կերար կայանը և շարունակում էին հեռանալ երկաթգծի ճանապարհի երկարությամբ։ Ճակատի երկարությունը սկսեց զգալիորեն աճել, ձգելով Բաքվի Կարմիր բանակի ջախջախված զորաջոկատները։ Արդեն հուլիսին մարտերն ընթանում էին 3 ուղղություններով՝ Շամախինի, Սելդիական և կենտրոնական՝ Քյուրդամիրում։ Ճակատի ձախ և աջ ֆլանգների վրա հարձակվում էին թուրքական զորամասեր, իսկ կենտրոնում նրանց ավելացվեց տեղի մուսուլմանների զորքի 5000-ոց խմբավորումը գնդապետ Գ. Սալիմովի, Ադրբեջանի գլխավոր շտաբի ապագա պետի տեղակալին։

Ճակատամարտերից կարմիր բանակի ուժասպառ զինվորները չէին կարող երկար դիմադրել և սկսեցին նահանջել ողջ ճակատով՝ դաշնակցականների ջոկատների հետևից։ Ճակատի գիծն արագ սկսեց մոտենալ Բաքվին։

Վերջապես, 1918 թվականի սեպտեմբերին Բաքվի համար պատերազմում, որը սկսվել էր օգոտսոսի 26-ին, Կովկասի իսլամական բանակը հաղթանակ տարավ։ 1918 թվականի սեպտեմբերի 15-ին Կովկասի իսլամական բանակի զորամասերը մտան Բաքու[7]։ Գերի վերցրին 36 սպա (17 հայ, 9 ռուս և 10 վրացի) և 1651 զինվոր (1151 հայ, 383 ռուս, 4 անգլիացի և 113 այլ ազգության մարդիկ)[8]։ Քաղաքի գրավումը ուղեկցվում էր հայերի զանգվածային ջարդով, ի պատասխան Բաքվում մուսուլմանների զանգվածային սպանության, որը իրականացվել էր խորհրդային բանակի և հայկական Դաշնացություն կուսակցության զինված ջոկատների կողմից 1918 թվականի մարտին։

Սեպտեմբերի 16-ին քաղաքի արվարձանում տեղի ունեցավ Կովկասյան 5-րդ գնդի և 15-րդ հետևակային դիվիզիայի շքերթը։ Շքերթը ղեկավարում էր «Արևելք» բանակի խմբի հրամանատար Խալիլ փաշան[9]։ ԱԺՀ վերահսկողություն հաստատեց երկրի տարածքի մեծ մասի վրա։ Բաքուն դարձավ հանրապետության մայրաքաղաքը և 1918 թվականի սեպտեմբերի 17-ին ԱԺՀ ղեկավարությունը Գանձակից տեղափոխվեց Բաքու[10][11][12]։

1918 թվականի հոկտեմբերի 9-ին Մուդրոսի հաշտության պայմանագիրն կնքելուց հետո, որով Թուրքիան դադարում էր Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել, Կովկասյան իսլամական բանակը կազմալուծվեց։ Թուրքական զորքերն Ադրբեջանից հանելուց հետո, ադրբեջանական անկանոն զորաջոկատների մեծ մասը միանում է ԱԺՀ բանակին[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Азербайджанская Демократическая Республика (1918—1920). Внешняя политика. (Документы и материалы). — Баку, 1998. — С. 16.
  2. Мехман Сулейманов. Кавказская исламская армия и Азербайджан. — Баку, 1999. — С. 106.
  3. Ajun Kurter, Türk Hava Kuvvetleri Tarihi, Cilt: IV, 3rd edition, Türk Hava Kuvvetleri Komutanlığı, 2009, p. 92. (թուրքերեն)
  4. Документы и материалы по внешней политике Закавказья и Грузии. — Тф., 1919. — С. 309.
  5. Азербайджанская Демократическая Республика (1918—1920). Армия. (Документы и материалы). — Баку, 1998. — С. 16.
  6. Волхонский М., Муханов В. По следам Азербайджанской Демократической Республики. — М.: Европа, 2007. — ISBN 978-5-9739-0114-1, С.87
  7. Азербайджанская Демократическая Республика (1918—1920). Армия. (Документы и материалы). — Баку, 1998, с. 199—200
  8. Мехман Сулейманов. Кавказская исламская армия и Азербайджан. — Баку, 1999, с. 356
  9. Firuz Kazemzadeh. Struggle For Transcaucasia (1917—1921), New York Philosophical Library, 1951.
  10. «Азербайджан и Россия. Общества и государства. Майкл Смит. Память об утратах и азербайджанское общество». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
  11. Kazemzadeh, F. The Struggle For Transcaucasia: 1917—1921, The New York Philosophical Library, 1951, p. 143
  12. Tadeusz Swietochowski. Russian Azerbaijan, 1905—1920: The Shaping of a National Identity in a Muslim Community. Cambridge University Press, 2004. ISBN 0-521-52245-5, 9780521522458
  13. Мехман Сулейманов. Армия Азербайджана (1918—1920). — Баку, 1998, с. 138

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]