Էմին Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էմին Պետրոսյան
Ծնվել էսեպտեմբերի 20, 1970(1970-09-20) (53 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1990) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1996)
Ստեղծագործություն(ներ)Երազանք. լինում է, չի լինում
Մասնագիտությունքանդակագործ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն
 Emin Petrosyan Վիքիպահեստում

Էմին Հենրիկի Պետրոսյան (սեպտեմբերի 20, 1970(1970-09-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1986-1990 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակագործության բաժնում, 1990-1996 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության բաժնում։ 1992 թվականին մասնակցել է Լևոն Ժամկոչյանի հաստոցային գրաֆիկայի սեմինարներին։ 1996-1997 թվականներին աշխատել է Տավուշի մարզի Այգեձոր գյուղի միջնակարգ դպրոցում (կերպարվեստի ուսուցիչ)։ 1996 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1998 թվականից քանդակագործություն է դասավանդում Երևանի գեղարվեստի ակադեմիայում։ 2005 թվականից A. I. E. S. M. մոնումենտալ քանդակի միջազգային ասոցիացիայի անդամ։

Մոնումենտալ աշխատանքները տեղադրված են Հայաստանում և արտերկրներում՝ ԱՄՆ, ԱՄԷ, Ավստրիա, Հունաստան, Իսպանիա, Լիբանան, Չինաստան, Թուրքիա, Արցախ, Ռումինիա, Ֆրանսիա։ Փոքր չափի ստեղծագործությունները (այդ թվում և գրաֆիկա) գտնվում են մասնավոր հավաքածուներում։

2016 թվականին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին Լոռու մարզի Ջրաշեն գյուղում տեղի է ունեցել Էմին Պետրոսյանի «Մայրություն» հուշարձանի օրհնության և պաշտոնական բացման արարողությունը[1]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականից մասնակցել է արտերկրներում և Հայաստանի նկարիչների միությունում պարբերաբար կազմակերպվող մեկական աշխատանքների աշնանային, գարնանային ցուցահանդեսներին և մրցույթներին[2][3]։

Սիմպոզիումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 «Հեքիաթների և հրաշքների աշխարհ» քարե քանդակի սիմպոզիում (1-ին մրցանակ), երևան, Հայաստան
  • 2001 Փոքր ծավալի բրոնզե քանդակի 1-ին սիմպոզիում՝ նվիրված Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, Երևան, Հայաստան
  • 2002 «Հեքիաթների և հրաշքների աշխարհ» քարե քանդակի սիմպոզիում, Երևան, Հայաստան
  • 2004 Քարե քանդակի միջազգային սիմպոզիում, Բրուկլին, ԱՄՆ
  • 2005 Քարե քանդակի միջազգային սիմպոզիում, Դուբայ, ԱՄԷ
  • 2005 Քարե քանդակի միջազգային սիմպոզիում, Ավստրիա
  • 2006 Քարե քանդակի միջազգային սիմպոզիում, Հունաստան
  • 2007 Քարե քանդակի միջազգային սիմպոզիում, Ուտեբո, Իսպանիա
  • 2007 Քարե քանդակի միջազգային սիմպոզիում, Լիբանան
  • 2008 Քարե քանդակի միջազգային սիմպոզիում, Լիբանան
  • 2009 Քարե քանդակի միջազգային սիմպոզիում, Լիբանան
  • 2009 Քարե քանդակի միջազգային սիմպոզիում, Չանչուն, Չինաստան
  • 2009 Քարե քանդակի միջազգային սիմպոզիում, Օ Գրով, Իսպանիա
  • 2011 Քարե քանդակի միջազգային սիմպոզիում, Ռումինիա
  • 2012 Քարե քանդակի միջազգային սիմպոզիում, Լիբանան
  • 2013 Քարե քանդակի միջազգային սիմպոզիում, Կարտալ, Թուրքիա
  • 2013 Քարե քանդակի միջազգային սիմպոզիում, Լիբանան
  • 2013 Քարե քանդակի միջազգային սիմպոզիում, Գյումրի, Հայաստան
  • 2013 Քարե քանդակի միջազգային սիմպոզիում, Ալանիա, Թուրքիա
  • 2014 Քարե քանդակի միջազգային սիմպոզիում, Շուշի, Արցախ
  • 2014 Քարե քանդակի միջազգային սիմպոզիում, Ժուլյեն, Ֆրանսիա
  • 2015 Քարե քանդակի միջազգային սիմպոզիում, Երևան, Հայաստան
  • 2016 Քարե քանդակի միջազգային սիմպոզիում, Կիպրոս
  • 2016 Քարե քանդակի միջազգային սիմպոզիում, Ռումինիա
  • 2016 Քարե քանդակի միջազգային սիմպոզիում, Կիպրոս

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Anews.am». Anews.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.(չաշխատող հղում)
  2. ՀԳՊԱ, Էմին Պետրոսյան(չաշխատող հղում)
  3. Էմին Պետրոսյան, կենսագրական