Էմիլի Կեմպին-Սփիրի
Էմիլի Կեմպին-Սփիրի | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1853[1] |
Ծննդավայր | Altstetten կամ Ցյուրիխ, Շվեյցարիա[2] |
Մահացել է | ապրիլի 12, 1901[1] (48 տարեկան) |
Մահվան վայր | Բազել, Շվեյցարիա[3][2] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Կրթություն | Ցյուրիխի համալսարան |
Մասնագիտություն | փաստաբան և խմբագիր |
Emilie Kempin-Spyri Վիքիպահեստում |
Էմիլի Կեմպին-Սփիրի (գերմ.՝ Emilie Kempin-Spyri, մարտի 18, 1853[1], Altstetten և Ցյուրիխ, Շվեյցարիա[2] - ապրիլի 12, 1901[1], Բազել, Շվեյցարիա[3][2], ամուսնական անունը՝ Կեմպին), Շվեյցարիայում առաջին կինը, որն իրավաբանի աստիճան է ստացել և աշխատել որպես ակադեմիական դասախոս։ Բայց և այնպես, իր սեռի պատճառով նրան չէր թույլատրվում փաստաբան լինել, այդ պատճառով արտագաղթել է Նյու Յորք, որտեղ դասավանդել է կանանց համար նախատեսված իրավաբանական դպրոցում։
Արձակագիր Յոհաննա Սփիրիի եղբոր դուստրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1883 թվականին ընդունվել է Ցյուրիխի համալսարան՝ դառնալով իրավաբանական ֆակուլտետի առաջին կին ուսանողը։ 1887 թվականին դարձել է Եվրոպայի առաջին կին Իրավունքի դոկտորը[4]։ Այնուամենայնիվ, նրան չի տրվել փաստաբանի խարտիան` ակտիվ քաղաքացիության բացակայության պատճառով։ Bundesgericht-ում (Շվեյցարիայի Դաշնային Գերագույն դատարան) Դաշնային Սահմանադրության 4-րդ հոդվածի վերանայման իր առաջարկը, որի իրենից ենթադրում էր, որ «Շվեյցարիայի քաղաքացիներ» կարող են լինել նաև կայանք, մերժվել էր որպես «ebenso neu als kühn» (անգլ.՝ just as novel as audacious)[5]։
Երբ նրան մերժեցին դասախոսել Ցյուրիխի համալսարանում, նա կարճ ժամանակով արտագաղթել է Նյու Յորք, որտեղ հիմնել է կանանց առաջին իրավաբանական դպրոցը։ Ամուսնու՝ Վոլտեր Կեմպինի հայրենաբաղձության պատճառով, որը չէր հարմարվում Նյու Յորքի կյանքին, ընտանիքը շուտով հետ է վերադառնում Շվեյցարիա։
1891 թվականին նա Ցյուրիխի համալսարանի դասախոսի պաշտոնի համար նոր հայտ է ուղարկում։ Չնայած բուհական սենատը ևս մեկ անգամ մերժում է դիմումը, նա կրթության բաժնում որպես բացառություն ստացում է «Venia Legendi» (դասախոսության իրավունք)։ Էմիլին չէր կարողանում դասախոսի աշխատավարձով պահել իր ընտանիքը։ Իր կյանքի ընթացքում Կեմպին-Սփիրին շատ անգամներ է պայքարել իրավաբանի պաշտոնին հասնելու համար, և վերջնականապես կոտրվում է այդ անհաջող պայքարում։ Նա մահանում է աղքատության մեջ 1901 թվականին Բազելում՝ արգանդի քաղցկեղից։
Էմիլի Կեմպին-Սփիրիի շնորհիվ 1898 թվականին Ցյուրիխի համալսարանի կանտոնը կանանց՝ չնայած ակտիվ քաղաքացիության բացակայությանը, իրավաբանություն ուսումնասիրելու համար նոր կանոնադրություն էր մշակում։ Կանանց փաստաբան դառնալու որոշումՆ առաջին անգամ ընդունվել է 1923 թվականին։ Աննա Մաքկենրոթը շվեյցարացի առաջին կին փաստաբանն էր[6]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի ապրիլի 19-ին «Gesellschaft zu Fraumünster» շվեյցարացի կանանց միությունը Էմիլի Կեմպին-Սփիրիին արժանացրել էր Ցյուրիխի պատվավոր քաղաքացու կոչման, թեև նրա գերազանց գործունեությունը մոռացության էր մատնվել։ Միջոցառումը տեղի էր ունեցել Ցյուրիխի համալսարանում[7][8]։ Հուշատախտակը, որը բացվել էր այդ ժամանակ, 2009 թվականի մայիսի 28-ին տեղափոխվել է Bibliothek des Rechtswissenschaftlichen ինստիտուտի ֆոե[9][10][11]։
2008 թվականի հունվարի 22-ին տեղի ունեցած արարողության ժամանակ Ցյուրիխի համալսարանի դահլիճում բացվել էր Պիպիլոտիի Ռիստի կողմից նախագծված գավիթը․ այսպիսով, Էմիլի Կեմպին-Սփիրին ճանաչվել էր որպես Ցյուրիխի համալսարանի առաջին կին դասախոսը և որպես կանանց համար հավասար իրավունքների պիոներ[12][13]
Դասախոսություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marianne Delfosse: Emilie Kempin-Spyri (1853-1901). Das Wirken der ersten Schweizer Juristin unter besonderer Berücksichtigung ihres Einsatzes für die Rechte der Frau im schweizerischen und deutschen Privatrecht. Jur. Diss. Zürich 1994.
- Christiane Berneike: Die Frauenfrage ist Rechtsfrage. Die Juristinnen der deutschen Frauenbewegung und das bürgerliche Gesetzbuch. Baden-Baden 1995. 3-7890-3808-3. Zu Kempin: u.a. S. 81-102.
- Jiro Rei Yashiki: Emilie Kempin-Spyri 1853-1901). Eine Skizze des Lebens und Werkes der Ersten promovierten Juristin Europas, Hitotsubashi Journal of Law and Politics 33 (2005), S. 7–17 [1] und 34 (2006), S. 45–56 [2].
- Eveline Hasler: Die Wachsflügelfrau, Geschichte der Emily Kempin-Spyri, München 1995 (dtv), 3-423-12087-8
- Verein Feministische Wissenschaft Schweiz (Hg.): Ebenso neu als kühn: 120 Jahre Frauenstudium an der Universität Zürich. Verantwortlich für die Redaktion dieses Bandes: Katharina Belser, Gabi Einsele, Rachel Gratzfeld, Regula Schnurrenberger. Zürich 1988. (Schriftenreihe / Verein Feministische Wissenschaft), 3-905493-01-2
Ծանոթագրություննր
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 WeChangEd
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119011026 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Ulrich Klöti: Rede anlässlich der Ehrung durch die Fraumünsterzunft Արխիվացված 2012-04-26 Wayback Machine, Zürich 2004.
- ↑ Entscheidungen des Schweizerischen Bundesgerichts| 13 I, S. 1 ff., 4
- ↑ Einsele,, Gabi (1992). «Anna Mackenroth, erste Schweizer Anwältin». Emanzipation : feministische Zeitschrift für kritische Frauen. 18 (3) – via e periodica.
{{cite journal}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Ehrung durch die Gesellschaft zu Fraumünster (2004) Արխիվացված 2012-04-26 Wayback Machine, Website der Universität Zürich, retrieved 28 June 2009
- ↑ Brigitte Blöchlinger: Postume Ehrung von Emilie Kempin-Spyri Արխիվացված 2008-06-14 Wayback Machine, 7 April 2004
- ↑ Marita Fuchs: Ehrentafel für die erste Dozentin der Universität Zürich Արխիվացված 2015-12-22 Wayback Machine
- ↑ «Frauenehrungen» (German). Gesellschaft zu Fraumünster. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Frauenehrungen der Gesellschaft zu Fraumünster» (PDF) (German). Gesellschaft zu Fraumünster. 2014. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Denkmal von Pipilotti Rist zu Ehren von Emilie Kempin-Spyri (2008) Արխիվացված 2011-12-11 Wayback Machine, Website der Universität Zürich, retrieved 28 June 2009
- ↑ NZZ Eine Chaiselongue als Erinnerungsort
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Offizielle Emilie Kempin-Spyri Website der Universität Zürich
- Eidgenössisches Büro für die Gleichstellung von Frau und Mann
- Kurzbiographie, Juristische Fakultät der Leibniz Universität Hannover
- Ansgar Fabri, Burkhart Brückner: Biography of Spyri Emilie Kempin in: Biographical Archive of Psychiatry (BIAPSY).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլի Կեմպին-Սփիրի» հոդվածին։ |
|
- Մարտի 18 ծնունդներ
- 1853 ծնունդներ
- Ցյուրիխ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 12 մահեր
- 1901 մահեր
- Բազել քաղաքում մահացածներ
- Ցյուրիխի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կանանց իրավունքների ակտիվիստներ
- Շվեյցարացի կին փաստաբաններ
- 19-րդ դարի շվեյցարացի փաստաբաններ
- 19-րդ դարի շվեյցարացի կանայք
- 20-րդ դարի շվեյցարացի փաստաբաններ
- 20-րդ դարի շվեյցարացի կանայք
- Շվեյցարացի իրավաբաններ
- Շվեյցարացի ֆեմինիստներ
- Կանանց իրավունքների իրավապաշտպաններ
- Ոչ գեղարվեստական գրողներ