Jump to content

Յոհաննա Սփիրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհաննա Սփիրի
Johanna Spyri
Ծննդյան անունգերմ.՝ Johanna Louise Heusser
Ծնվել էհունիսի 12, 1827(1827-06-12)[1][2][3][…]
ԾննդավայրՀիրցել, Ցյուրիխ, Շվեյցարիա[4]
Վախճանվել էհուլիսի 7, 1901(1901-07-07)[1][2][3][…] (74 տարեկան)
Վախճանի վայրՑյուրիխ, Շվեյցարիա[4]
ԳերեզմանԶիլֆելդի գերեզմանատուն[5]
Մասնագիտությունգրող, վիպասան և մանկագիր
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Շվեյցարիա
Ուշագրավ աշխատանքներՀայդի
ԱմուսինJohann Bernhard Spyri?
ԶավակներBernhard Diethelm Spyri?
ԱզգականներԷմիլի Կեմպին-Սփիրի
Изображение автографа
 Johanna Spyri Վիքիպահեստում

Յոհաննա Սփիրի (ֆրանսերեն՝ Johanna Spyri, հունիսի 12, 1827(1827-06-12)[1][2][3][…], Հիրցել, Ցյուրիխ, Շվեյցարիա[4] - հուլիսի 7, 1901(1901-07-07)[1][2][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[4]), շվեյցարացի արձակագիր, մանկագիր։ Ամենահայտնի ստեղծագործությունը Հայդին է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է Ցյուրիխի մոտակայքի Հիրցել գյուղում։ Հայրը բժիշկ էր, մայրը՝ գրական ձիրքով օժտված. գրում էր երգեր ու բանաստեղծություններ։ Ընտանիքում կային ևս հինգ երեխա՝ երեք աղջիկ և երկու տղա։

1852 թվականին Յոհաննան ամուսնանում է իրավաբան Բեռնարդ Սփիրիի հետ, տեղափոխվում Ցյուրիխ և հայտնվում գրողների ու նկարիչների հետաքրքիր միջավայրում։ Այս հանգամանքը բարենպաստ ազդեցություն է ունենում նրա գրական տաղանդի զարգացման վրա։ Նա սկսում է պատմություններ գրել որդու համար, ապա նաև հրատարակում դրանք՝ իր գրվածքների դիմաց ստացած հոնորարների մի մասը տրամադրելով ֆրանկոպրուսական պատերազմից (1870-1871) հետո Շվեյցարիայի վիրավոր զինվորներին։

Յոհաննա Սփիրին հայերեն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայդի (վեպ), Ե., «Զանգակ», 2016, 256 էջ։ Առաջաբանը («Երեխաների ու նրանց համար, ովքեր սիրում են երեխաներին»)՝ Ալվարդ Ջիվանյանի, գերմաներենից թարգմ.՝ Լիանա Սաֆարյանի, նկարազարդումը՝ Թոմի Ունգերերի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհաննա Սփիրի» հոդվածին։