Էմիլի Կեմպին-Սփիրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էմիլին Կեմպին-Սփիրիից)
Էմիլի Կեմպին-Սփիրի
Դիմանկար
Ծնվել էմարտի 18, 1853(1853-03-18)[1]
ԾննդավայրAltstetten կամ Ցյուրիխ, Շվեյցարիա[2]
Մահացել էապրիլի 12, 1901(1901-04-12)[1] (48 տարեկան)
Մահվան վայրԲազել, Շվեյցարիա[3][2]
Քաղաքացիություն Շվեյցարիա[2]
ԿրթությունՑյուրիխի համալսարան
Մասնագիտությունփաստաբան և խմբագիր
 Emilie Kempin-Spyri Վիքիպահեստում

Էմիլի Կեմպին-Սփիրի (գերմ.՝ Emilie Kempin-Spyri, մարտի 18, 1853(1853-03-18)[1], Altstetten և Ցյուրիխ, Շվեյցարիա[2] - ապրիլի 12, 1901(1901-04-12)[1], Բազել, Շվեյցարիա[3][2], ամուսնական անունը՝ Կեմպին), Շվեյցարիայում առաջին կինը, որն իրավաբանի աստիճան է ստացել և աշխատել որպես ակադեմիական դասախոս։ Բայց և այնպես, իր սեռի պատճառով նրան չէր թույլատրվում փաստաբան լինել, այդ պատճառով արտագաղթել է Նյու Յորք, որտեղ դասավանդել է կանանց համար նախատեսված իրավաբանական դպրոցում։

Արձակագիր Յոհաննա Սփիրիի եղբոր դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1883 թվականին ընդունվել է Ցյուրիխի համալսարան՝ դառնալով իրավաբանական ֆակուլտետի առաջին կին ուսանողը։ 1887 թվականին դարձել է Եվրոպայի առաջին կին Իրավունքի դոկտորը[4]։ Այնուամենայնիվ, նրան չի տրվել փաստաբանի խարտիան` ակտիվ քաղաքացիության բացակայության պատճառով։ Bundesgericht-ում (Շվեյցարիայի Դաշնային Գերագույն դատարան) Դաշնային Սահմանադրության 4-րդ հոդվածի վերանայման իր առաջարկը, որի իրենից ենթադրում էր, որ «Շվեյցարիայի քաղաքացիներ» կարող են լինել նաև կայանք, մերժվել էր որպես «ebenso neu als kühn» (անգլ.՝ just as novel as audacious)[5]։

Երբ նրան մերժեցին դասախոսել Ցյուրիխի համալսարանում, նա կարճ ժամանակով արտագաղթել է Նյու Յորք, որտեղ հիմնել է կանանց առաջին իրավաբանական դպրոցը։ Ամուսնու՝ Վոլտեր Կեմպինի հայրենաբաղձության պատճառով, որը չէր հարմարվում Նյու Յորքի կյանքին, ընտանիքը շուտով հետ է վերադառնում Շվեյցարիա։

1891 թվականին նա Ցյուրիխի համալսարանի դասախոսի պաշտոնի համար նոր հայտ է ուղարկում։ Չնայած բուհական սենատը ևս մեկ անգամ մերժում է դիմումը, նա կրթության բաժնում որպես բացառություն ստացում է «Venia Legendi» (դասախոսության իրավունք)։ Էմիլին չէր կարողանում դասախոսի աշխատավարձով պահել իր ընտանիքը։ Իր կյանքի ընթացքում Կեմպին-Սփիրին շատ անգամներ է պայքարել իրավաբանի պաշտոնին հասնելու համար, և վերջնականապես կոտրվում է այդ անհաջող պայքարում։ Նա մահանում է աղքատության մեջ 1901 թվականին Բազելում՝ արգանդի քաղցկեղից։

Էմիլի Կեմպին-Սփիրիի շնորհիվ 1898 թվականին Ցյուրիխի համալսարանի կանտոնը կանանց՝ չնայած ակտիվ քաղաքացիության բացակայությանը, իրավաբանություն ուսումնասիրելու համար նոր կանոնադրություն էր մշակում։ Կանանց փաստաբան դառնալու որոշումՆ առաջին անգամ ընդունվել է 1923 թվականին։ Աննա Մաքկենրոթը շվեյցարացի առաջին կին փաստաբանն էր[6]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի ապրիլի 19-ին «Gesellschaft zu Fraumünster» շվեյցարացի կանանց միությունը Էմիլի Կեմպին-Սփիրիին արժանացրել էր Ցյուրիխի պատվավոր քաղաքացու կոչման, թեև նրա գերազանց գործունեությունը մոռացության էր մատնվել։ Միջոցառումը տեղի էր ունեցել Ցյուրիխի համալսարանում[7][8]։ Հուշատախտակը, որը բացվել էր այդ ժամանակ, 2009 թվականի մայիսի 28-ին տեղափոխվել է Bibliothek des Rechtswissenschaftlichen ինստիտուտի ֆոե[9][10][11]։

2008 թվականի հունվարի 22-ին տեղի ունեցած արարողության ժամանակ Ցյուրիխի համալսարանի դահլիճում բացվել էր Պիպիլոտիի Ռիստի կողմից նախագծված գավիթը․ այսպիսով, Էմիլի Կեմպին-Սփիրին ճանաչվել էր որպես Ցյուրիխի համալսարանի առաջին կին դասախոսը և որպես կանանց համար հավասար իրավունքների պիոներ[12][13]

Դասախոսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Marianne Delfosse: Emilie Kempin-Spyri (1853-1901). Das Wirken der ersten Schweizer Juristin unter besonderer Berücksichtigung ihres Einsatzes für die Rechte der Frau im schweizerischen und deutschen Privatrecht. Jur. Diss. Zürich 1994.
  • Christiane Berneike: Die Frauenfrage ist Rechtsfrage. Die Juristinnen der deutschen Frauenbewegung und das bürgerliche Gesetzbuch. Baden-Baden 1995. 3-7890-3808-3. Zu Kempin: u.a. S. 81-102.
  • Jiro Rei Yashiki: Emilie Kempin-Spyri 1853-1901). Eine Skizze des Lebens und Werkes der Ersten promovierten Juristin Europas, Hitotsubashi Journal of Law and Politics 33 (2005), S. 7–17 [1] und 34 (2006), S. 45–56 [2].
  • Eveline Hasler: Die Wachsflügelfrau, Geschichte der Emily Kempin-Spyri, München 1995 (dtv), 3-423-12087-8
  • Verein Feministische Wissenschaft Schweiz (Hg.): Ebenso neu als kühn: 120 Jahre Frauenstudium an der Universität Zürich. Verantwortlich für die Redaktion dieses Bandes: Katharina Belser, Gabi Einsele, Rachel Gratzfeld, Regula Schnurrenberger. Zürich 1988. (Schriftenreihe / Verein Feministische Wissenschaft), 3-905493-01-2

Ծանոթագրություննր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 WeChangEd
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119011026 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Ulrich Klöti: Rede anlässlich der Ehrung durch die Fraumünsterzunft Արխիվացված 2012-04-26 Wayback Machine, Zürich 2004.
  5. Entscheidungen des Schweizerischen Bundesgerichts| 13 I, S. 1 ff., 4
  6. Einsele,, Gabi (1992). «Anna Mackenroth, erste Schweizer Anwältin». Emanzipation : feministische Zeitschrift für kritische Frauen. 18 (3) – via e periodica.{{cite journal}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  7. Ehrung durch die Gesellschaft zu Fraumünster (2004) Արխիվացված 2012-04-26 Wayback Machine, Website der Universität Zürich, retrieved 28 June 2009
  8. Brigitte Blöchlinger: Postume Ehrung von Emilie Kempin-Spyri Արխիվացված 2008-06-14 Wayback Machine, 7 April 2004
  9. Marita Fuchs: Ehrentafel für die erste Dozentin der Universität Zürich Արխիվացված 2015-12-22 Wayback Machine
  10. «Frauenehrungen» (German). Gesellschaft zu Fraumünster. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Frauenehrungen der Gesellschaft zu Fraumünster» (PDF) (German). Gesellschaft zu Fraumünster. 2014. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Denkmal von Pipilotti Rist zu Ehren von Emilie Kempin-Spyri (2008) Արխիվացված 2011-12-11 Wayback Machine, Website der Universität Zürich, retrieved 28 June 2009
  13. NZZ Eine Chaiselongue als Erinnerungsort

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլի Կեմպին-Սփիրի» հոդվածին։