Էմերիկո Ամարի
Էմերիկո Ամարի իտալ.՝ Emerico Amari | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1810[1] |
Ծննդավայր | Պալերմո, Իտալիայի թագավորություն[1] |
Մահացել է | փետրվարի 21, 1870[1] (59 տարեկան) |
Մահվան վայր | Պալերմո, Իտալիայի թագավորություն[1] |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Գիտական աստիճան | դափնեկիր[2] |
Մասնագիտություն | իրավաբան, վիճակագրագետ, տնտեսագետ և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Պալերմոյի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ և Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ |
Կուսակցություն | Ռիսորզիմենտո |
Emerico Amari Վիքիպահեստում |
Էմերիկո Ամարի (իտալ.՝ Emerico Amari, մայիսի 10, 1810[1], Պալերմո, Իտալիայի թագավորություն[1] - փետրվարի 21, 1870[1], Պալերմո, Իտալիայի թագավորություն[1]), հայտնի իտալացի քաղաքական գործիչ, տնտեսագետ, վիճակագիր, հրապարակախոս, իրավաբան, հրատարակիչ և 19-րդ դարի մանկավարժ։ Իտալական Ռիսորջիմենտոյի ժամանակների լիբերալ քաղաքական շարժման կարկառուն գործիչներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ազնվական ընտանիքում։ Հայրը՝ Կոմս Ս. Ադրիանո Մարիանո Սալվատորե Ամարին (իտալ.՝ Conte di S. Adriano Mariano Salvatore Amari) 1812 թվականին եղել է Սիցիլիայի խորհրդարանի պատգամավոր, իսկ մայրը՝ Ռոզալիա Բայարդը (իտալ.՝ Rosalia Baiardi, Marchesi di S. Carlo) պատկանում է Ս. Կառլո մարկիզների ընտանիքին[3]։
Ավարտելով Պալերմոյի Կալասանցիո քոլեջը, Ամաուրին ընդունվել է Պալերմոյի համալսարան, որտեղ ստացել է իրավաբանական և տնտեսական կրթություն՝ շեշտը դնելով պոլիտէկոնոմիայի վրա։ Որոշ ժամանակ աշխատելով որպես իրավաբան՝ սկսել է զբաղվել գիտությամբ, մասնավորապես՝ փիլիսոփայությամբ։ 1836 թվականից պարբերաբար իրավաբանական և տնտեսական թեմաներով հոդվածներ է հրապարակել Giornale de Statistica լիբերալ ամսագրում։ 1841-1848 թվականներին Էմերիկո Ամարին քրեական իրավունք է դասավանդել Պալերմոյի համալսարանում, որտեղ գրել է «Առաջընթացի տեսության մասին տրակտատ» և 1842 թվականի դեկտեմբերին Բուրբոնների ոստիկանության ուշադրությունը հրավիրել է մահապատժի մասին իր դասախոսությանը։
1842 թվականին Ամարին նշանակվել է Պալերմիտանի բանտի տնօրենի պաշտոնում, սակայն 1847 և 1848 թվականներին հանրապետական շարժումներին մասնակցելու համար ձերբակալվել է։
Պալերմոյի հեղափոխության ժամանակ ընտրվել է խորհրդարան, որտեղ զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը։ Երբ 1849 թվականին Բուրբոնների զորքերը կրկին գրավել են Պալերմոն և վերականգնել միապետությունը, Էմերիկո Ամարին սկզբում փախել է Մալթա, իսկ հետո՝ Գենուա (Սարդինյան թագավորություն), որտեղ ապրել է 12 տարի։
Աքսորի ժամանակ Ամարին երկար նամակագրություն է վարել իր աքսորյալ ընկեր Ֆրանչեսկո Ֆերարայի հետ[4] և համագործակցել գործարար թերթերի հետ։ Այս ժամանակահատվածը ներառում է նրա ամենակարևոր աշխատանքը՝ «Critica di una scienza delle legislazioni comparate» (Genoa, 1857): 1859 թվականին նա դարձել է Ֆլորենցիայի Բարձրագույն հետազոտությունների ինստիտուտում պատմության փիլիսոփայության պրոֆեսոր։ 1860 թվականին, Գարիբալդիի հաջող սիցիլիական արշավից հետո, վերադարձել է Պալերմո, ստացել ժամանակավոր կառավարության հանձնարարությունը, լուծումներ գտնելու համար, որոնք կօգնեն Սիցիլիային ինտեգրել Միացյալ Իտալիայի մնացած մասը, սակայն շուտով հրաժարական է տվել։ Նա հրաժարվել է իրեն առաջարկված պետական պաշտոններից, այդ թվում՝ սենատոր և ժողովրդական կրթության նախարար Միկելե Ամարիի Պալերմոյի համալսարանում իրավունքի և համեմատական օրենսդրության ամբիոնը ղեկավարելու առաջարկից։
1861 թվականին Էմերիկո Ամարին ընտրվել է Իտալիայի թագավորության առաջին խորհրդարանի պատգամավոր։ Մեկ տարի անց, Էնրիկոն որդու մահացու հիվանդության պատճառով, փորձել է հրաժարական տալ, սակայն նրա ներկայացրած խնդրագիրը մերժվել է։ 1867 թվականին կրկին ընտրվել է Իտալիայի խորհրդարան, բայց արդեն մեկ տարի անց վերջնականապես հեռացել է խորհրդարանական կյանքից։ Փոխարենը, 1868 թվականին նա ընտրվել է Պալերմոյի քաղաքային խորհրդի անդամ, որի անդամ է մնացել մինչև իր մահը, որը տեղի է ունեցել անհայտ հիվանդության պատճառով 1870 թվականի սեպտեմբերի 20-ին, նույն օրը, երբ իտալական զորքերը մտան Հռոմ, դրանով իսկ ավարտելով Ռիսորջիմենտոյի գործընթացը։
Ամարիի մահից հետո նրա հայրենի քաղաքում կանգնեցվել է արձանը, իսկ Պալերմոյի կենտրոնական փողոցներից մեկը անվանակոչվել է նրա պատվին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Замполо, «Commemorazione di Emerico Amari» (Палермо, 1871).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Aquarone A. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1960. — Vol. 2.
- ↑ https://storia.camera.it/deputato/emerico-amari-18100509
- ↑ «Amari, Emerico in "Dizionario Biografico"» (իտալերեն). Treccani.it — Источник: Dizionario Biografico degli Italiani - Volume 2 (1960). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Riccardo Faucci, L'economista scomodo. Vita e opere di Francesco Ferrara, Palermo, Sellerio, 1995
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Амари, Эмерико». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմերիկո Ամարի» հոդվածին։ |
|