Էմեթ Լուի Թիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմեթ Լուի Թիլ
Դիմանկար
Ծնվել է1941 հուլիսի 25
ԾննդավայրԱՄՆ
Մահացել է1955 օգոստոսի 28
Մահվան վայրMoney, Միսսիսիպի, ԱՄՆ[1]
ԳերեզմանBurr Oak Cemetery[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրթությունJames McCosh Elementary School
Մասնագիտությունաշակերտ
Ծնողներհայր՝ Louis Till?[1], մայր՝ Mamie Till?[1]
Պարգևներ և
մրցանակներ
 Emmett Till Վիքիպահեստում

Էմեթ Լուի Թիլն աֆրոամերիկացի է, ով սպանվել է Միսիսիպիում 14 տարեկանում՝ սպիտակամորթ կնոջ կողմից ոտնձգությունների մեջ մեղադրվելու պատճառով։ Հետագայում սպիտակամորթ կինը խոստովանել է, որ մեղադրանքը կեղծ էր[2][3]։ Սպանության դաժանությունը և ոճրագործների արդարացումը հիմք էին ԱՄՆ-ում սևամորթ քաղաքացիական իրավունքների շարժման ընդլայնման համար։ 2022 թվականին թողարկված «Till» գեղարվեստական ֆիլմը պատմում է այս հանցագործության մասին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիլը Չիկագոյից էր՝ Իլինոյս նահանգից։ Նա հաճախ այցելում էր Միսիսիպիի Դելտայի շրջանում ապրող իր հարազատներին։ Այնտեղ նա հանդիպում է 21-ամյա Քերոլայն Բրայանտին, որը փոքրիկ մթերային խանութի՝ Bryant's Grocery-ի սեփականատարիջ կինն էր։ Ըստ տարբեր վարկածների՝ Թիլը Քերոլայնին դիմել է սուլելով։ Ոմանց կողմից սա դիտվում է որպես սեռական բնույթի կոպիտ հաճոյախոսություն, իսկ ոմանք էլ կարծում են, որ սուլոցը եղել է դեռահասի հուզմունքի արդյունք, կամ, ըստ նրա մոր, խոսակցական խնդիրների հետևանք։ Մեկ այլ վարկածի համաձայն, տղան բռնել է Քերոլայնի ձեռքը և հնչեցրել է վիրավորական բառեր։ Այս տարբերակը պնդում էր Բրայանտը։

Մի քանի օր անց Բրայանտի ամուսինը՝ Ռոյ Բրայանտը (Roy Bryant) և խորթ եղբայրը՝ Միլամը (J.W. Milam) ներխուժում են Թիլի պապիկի տուն, տանում են տան կողքին գտնվող գոմ և հանում են տղայի մեկ աչքը։ Այնուհետև կրակում են Թիլի գլխին, նետում են անշնչացած մարմինը Թալախաթչի գետը՝ փշալարի օգնությամբ կապելով տղայի վզից 70 ֆունտ (32 կիլոգրամ) կշռող իր, որը բամբակ մաքրող մեքենայի կառուցվածքային մաս է եղել։ 3 օր անց Թիլի մարմինը գտնվում և դուրս է բերվում գետից։

Թիլի դին ուղարկվել է Չիկագո, իսկ մայրը, որը որդուն մեծացրել է առանց հոր, պնդել է կատարել հրապարակային հուղարկավորություն՝ բաց դագաղով, որպեսզի բոլորը տեսնեն դաժան սպանության արդյունքը։ Տասնյակ հազարավոր մարդիկ ներկա էին Թիլի թաղմանը կամ տեսել էին նրա անդամահատված մարմնի լուսանկարները, որոնք տպագրվել են սևամորթներին պատկանող թերթերում և ամսագրերում` հավաքելով աֆրոամերիկացի հանրության և տոլերանտ սպիտակամորթների աջակցությունը ողջ երկրում։ Միջադեպի հետևանքով առաջացած հասարակական դժգոհությունը ազդեց Միսիսիպիի սևամորթ բնակչության իրավազրկման խնդրի վրա. ամբողջ երկրի թերթերը քննադատեցին նահանգի իշխանությանը։ Թեև տեղական թերթերը և իրավապահ մարմինների պաշտոնյաները սկզբում դատապարտեցին Թիլի նկատմամբ բռնությունը և արդարության կոչ արեցին, նրանք շուտով անցան մարդասպաններին աջակցող մարդկանց կողմը։ 1955 թվականի սեպտեմբերին դատարանը, որը բաղկացած էր բացառապես սպիտակամորթներից, արդարացնում է Բրայանթին և Միլամին։ Այնուամենայնիվ, 1956 թվականին Look ամսագրին տված հարցազրույցում նրանք խոստովանում են սպանությունը՝ օգտագործելով ԱՄՆ Սահմանադրության հինգերորդ հոդվածը, որը պաշտպանում էր իրենց՝ նույն հանցագործության համար կրկնակի հետապնդումից։

2021 թվականի հունվարի 28-ին Չիկագոյի քաղաքային խորհուրդը Թիլի նախկին տունը Վուդլաուն թաղամասում պաշտոնապես դարձրեց քաղաքի տեսարժան վայրերից մեկը[4]։

Հուղարկավորություն և արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև ռասայական շարժառիթներով սպանությունները տեղի են ունենում հարավում տասնամյակներ շարունակ, Թիլի սպանության հանգամանքները և ժամանակը ծառայեցին որպես ինդիկատոր՝ ազգային ուշադրությունը հրավիրելու համար 14-ամյա տղայի դեպքին, ով, իբր, սպանվել էր սոցիալական կանոնները խախտելու համար։ Սպանությունը թեժ քննարկումներ առաջացրեց իրավապահ մարմինների տարանջատման, Հյուսիս-Հարավ հարաբերությունների, Միսիսիպիի սոցիալական ստատուս քվոյի, NAACP-ի և սպիտակամորթ քաղաքացիների խորհուրդների մասին։ Դրանց անունները խաղարկվեցին ԱՄՆ-ի թերթերում և արտերկրում։ Թիլի անհետացումից հետո «Greenwood Commonwealth» համագործակցության թերթում տպագրվեց երեք պարբերությունից բաղկացած մի պատմություն, որն արագորեն տարածվեց նահանգի այլ թերթերի կողմից։ Դիակի հայտնաբերման հաջորդ օրը Jackson Daily News-ը և Vicksburg Evening Post-ը ցուցադրեցին դեռահասի և իր մոր Սուրբ Ծննդյան նկարները, որը կրկին նոր քննադատությն ալիք առաջացրեց հասարակության մոտ։ Թերթերից մեկում գրված էր. «Ժամանակն է, որ յուրաքանչյուր քաղաքացի, ով սիրում է Միսիսիպի նահանգը, «ոտքի կանգնի և պայքարի, նախքան խուլիգանական սպիտակ աղբը մեզ չի կործանել»»։ Ասվում էր, որ սևամորթները ոչ մի կապ չունեն Միսիսիպիի հասարակական խժդժության հետ՝ ի տարբերություն սպիտակամորթ քաղաքացիների։

Թիլի մարմինը ցողեցին կրաքարով, դրեցին սոճուց պատրաստված դագաղի մեջ և նախապատրաստեցին թաղման։ Հնարավոր է՝ նրան զմռսել են Միսիսիպիում։ Մեյմի Թիլը պահանջեց, որ մարմինը ուղարկվի Չիկագո։ նա ավելի ուշ ասաց, որ աշխատում է Միսիսիպիում թաղումն անհապաղ դադարեցնելու ուղղությամբ և մի շարք կոչեր է արել Իլինոյսի և Միսիսիպիի տեղական և նահանգային իշխանություններին՝ իր որդու դիակը հայրենիք վերադարձնելու համար[5]։ Դիահերձում չի կատարվել[6]։

Դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատավարությունը տեղի է ունեցել Սամների շրջանային դատարանում՝ Թալահաթչի շրջանի արևմտյան ադմինիստրատիվ կենտրոնում, քանի որ Թիլի մարմինը հայտնաբերվել է այդ տարածքում։ Փոքր քաղաքը գրավված էր լրագրողների կողմից՝ որոնք ժամանել էին տարբեր երկրներից։ Դեյվիդ Հալբերշտամը դատավարությունն անվանել է «քաղաքացիական իրավունքների շարժման առաջին խոշոր մեդիա իրադարձությունը»[7]։ Բրունո Հաուպտմանի և Հիվի Քելիի դատավարությունները լուսաբանող լրագրողը նշել է, որ դա իր երբևէ տեսած ամենաաղմկահարույց դատավարությունն էր։ Բոլոր հյուրանոցները փակ են եղել սևամորթ այցելուների համար։ Մեյմի Թիլը ժամանել է ցուցմունք տալու։ Միչիգանից սևամորթ կոնգրեսական Չարլզ Դիգսը նույնպես մասնակցել է դատավարությանը։ Բրեդլին, Դիգսը և մի քանի սևամորթ լրագրողներ մնում էին Բայու Մունդում գտնվող Հովարդի տանը։

Դատավարության սկսվելուց մեկ օր առաջ երիտասարդ սևամորթ Ֆրենկ Յանգն ասաց Հովարդին, որ ճանաչում է հանցագործության երկու վկաների։ Լոգինսին վկաները տեսել էին Ջ. Վ. Միլամի, Բրայանթի և Թիլլի հետ։ Դատախազությունը տեղյակ չէր վկաների՝ Քոլինզի և Լոգինսի մասին, սակայն Շերիֆ Սթրայդերը նրանց ուղարկեց բանտ Չարլսթոնում (Միսիսիպի), որպեսզի հետ պահի ցուցմունքներ տալուց[8]։

Դատավարությունը տեղի ունեցավ 1955 թվականի սեպտեմբերին և տևեց հինգ օր։Դատարանի դահլիճը լցված էր 280 հանդիսատեսով. սևամորթ մասնակիցները նստել էին դահլիճի առանձին հատվածում[9]։ Ներկա էին խոշոր ազգային թերթերի ներկայացուցիչները, ներառյալ սևամորթներինը. սևամորթ լրագրողները ստիպված էին նստել առանձին բաժնում՝ հեռու սպիտակամորթների մամուլից և ժյուրիից։ Կային մամուլ խոշոր ազգային թերթերից, ներառյալ սևամորթների համար նախատեսված հրապարակումները. սևամորթ լրագրողները ստիպված էին նստել առանձին բաժնում՝ հեռու սպիտակ մամուլից և ժյուրիից։ Շերիֆ Սթրայդերը սևամորթ հանդիսատեսներին ողջունեց ուրախ արտահայտությամբ. «Բարև, Նիգերե՛ր»[10]։ Հյուսիսից եկած որոշ այցելուներ նկատեցին, որ դատն ընթացել է զարմանալի ոչ պաշտոնական միջավայրում․ Ժյուրիի անդամներին թույլատրվում էր գարեջուր խմել հերթապահության ժամանակ, իսկ շատ սպիտակամորթ տղամարդ հանդիսատեսներ ատրճանակներ էին կրում[11]։

ԶԼՄ-ների դիրքորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային խոշոր քաղաքների թերթերը, ինչպես նաև կրոնական և սոցիալիստական հրատարակությունները զայրույթ են հայտնել դատավճռի և ամերիկյան հասարակության կոշտ քննադատության վերաբերյալ։ Հարավային թերթերը, հատկապես Միսիսիպիում, գրում էին, որ դատական իշխանությունն արել է իր գործը[12]։ Դատավարությունից հետո շարունակվեցին լուրեր տարածվել շաբաթներ շարունակ՝ բանավեճեր առաջացնելով թերթերում, «NAACP»-ի և տարբեր հայտնի սեգրեգացիոնիստների միջև սև արդարադատության և Ջիմ Քրոուի օրենքների վերաբերյալ։

1955 թվականի հոկտեմբերին Ջեքսոն Դեյլի Նյուզը հաղորդում էր Թիլի հոր մասին փաստեր, որոնք նախկինում թաքցվել էին ԱՄՆ զինվորականների կողմից. Իտալիայում ծառայելու ժամանակ Լուի Թիլը բռնաբարել է երկու կնոջ և սպանել երրորդին, ինչի համար նրան դատապարտել է ռազմական դատարանը և մահապատժի ենթարկել կախվելու միջոցով՝ Պիզայում, 1945 թվականի հուլիսին։ Մեմի Թիլը և նրա ընտանիքը ոչինչ չգիտեին այս մասին, նրանց միայն ասացին, որ Լուիին սպանել են «դիտավորյալ կատարված անօրինականության համար»։ Միսիսիպիի սենատորներ Ջեյմս Իսթլենդը և Ջոն Ստենիսը ուսումնասիրել են բանակային արխիվները և բացահայտել Լուի Թիլի հանցագործությունները։ Չնայած Էմմեթ Թիլի սպանության դատավարությունն ավարտվել էր, նրա հոր մասին լուրերը շաբաթներ շարունակ ցուցադրվում էին պետական թերթերի առաջին էջերում՝ 1955 թվականի հոկտեմբերին և նոյեմբերին։ Սա նորից բորբոքեց բանավեճը դեռահասի արարքների և Քերոլայն Բրայանտի ազնվության վերաբերյալ։Սթիվեն Ուիթֆիլդը գրում է, որ Թիլին հայտնաբերելու կամ որոնելու նկատմամբ ուշադրության պակասը «տարօրինակ» է` համեմատած նրա հոր մասին հրապարակված շահարկումների քանակի հետ[13]։ Ըստ պատմաբաններ Դևիս Հոքի և Մեթյու Գրինդիի, «Լուիս Թիլը դարձավ ամենակարևոր զզինվորը բարձր խաղադրույքների խաղում. հյուսիս ընդդեմ հարավ, սևամորթներն ընդդեմ սպիտակների, «NAACP»-ն ընդդեմ սպիտակ քաղաքացիների խորհուրդների»։Ուայդմանը նաև ապացույցներ ներկայացրեց, որոնք ենթադրում էին, որ Լուի Թիլի դատապարտումը և պատիժը կարող էին ռասայական դրդապատճառներ ունենալ[14]։

Եթե «Look» ամսագրի փաստերը Թիլի գործի վերաբերյալ ճիշտ են, ապա ստացվում է, որ երկու զինված մեծահասակներ մթության մեջ առևանգում են տասնչորս տարեկան տղայի վախեցնելու համար։ Փոխարենը, տասնչորս տարեկան մի տղա ոչ միայն հրաժարվում է վախենալուց, այլև անզեն, մենակ մթության մեջ, սպառնալիք է ներկայացնում երկու զինված մեծահասակների համար, որ նրանք ստիպված սպանում են տղային․․․Ինչի՞ց ենք վախենում մենք միսսիսիպցիներս։

Ապահովագրված այս գործով երկրորդ դատավարության սպառնալիքից՝ Բրայանտն ու Միլամը 1956 թվականին համաձայնեցին իրենց պատմությունը պատմել «Look»-ի լրագրող Ուիլյամ Բրեդֆորդ Հյուիին՝ 3600-4000 դոլարի դիմաց։ Հարցազրույցը տեղի է ունեցել իրավաբանական ընկերությունում, որը պաշտպանել է նրանց շահերը գործընթացի ընթացքում։ Հյուին հարցեր չտվեց. դա արել են Բրայանթի և Միլամի սեփական փաստաբանները:Փաստաբաններից ոչ ոք նախկինում չի լսել սպանության մասին իր պաշտպանյալների պատմությունները։ Լրագրողի խոսքով՝ Միլամն ավելի պերճախոս ու ինքնավստահ է եղել, քան Բրայանտը։ Միլամը խոստովանել է, որ կրակել է Թիլին, և նրանցից ոչ մեկն իրեն մեղավոր չի զգացում կամ սխալ բան չի արել[16]։Հարցազրույցի արձագանքը պայթյունավտանգ էր. Նրանց խոստովանությունը, որ սպանել են դեռահասի, դրդեց քաղաքացիական իրավունք իմացող նշանավոր մարդկանց էլ ավելի մղել դաշնային կառավարությանը հետաքննել գործը։ Թիլի սպանությունը նպաստեց Կոնգրեսի կողմից 1957 թվականին քաղաքացիական իրավունքների ակտի ընդունմանը. այն լիազորեց ԱՄՆ արդարադատության նախարարությանը միջամտել տեղական իրավապահ մարմինների հարցերին, երբ որոշակի քաղաքացիական իրավունքներ խախտվում էին:Հյուիի հարցազրույցը, որում Միլամն ու Բրայանտը հայտարարում էին, որ իրենք միայնակ են գործում, ստվերեց պատմության ավելի վաղ տարբերակների անհամապատասխանությունները։ Արդյունքում, ըստ պատմաբաններ Դեյվիդ և Լինդա Բեյտոյի, մոռացվել են այլ անձանց կողմից բարձրաձայնված մանրամասները, ովքեր կարող էին ներգրավված լինել դեռահասի առևանգման և սպանության կամ հետագայում դիակի թաքցման մեջ[17][note 1]։

Էմեթ Թիլի կանոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի մարտի 29-ին Միացյալ Նահանգների դաշնային մակարդակով հաստատվեց օրենք, որը լինչը ճանաչում է որպես առանձին քրեական հանցագործություն և որակում այն որպես ատելության հանցագործություն։ Օրինագիծն ընդունվել է Սենատի կողմից միաձայն, իսկ Ներկայացուցիչների պալատը՝ 422 ձայներով, 3 դեմ ձայներով[18][19]։ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ով առաջ է քաշել օրինագիծը, ասել է. «Լինչը անցյալում չէ։ Մեր երկրում դեռևս տեղի են ունենում ռասայական ահաբեկչություններ։ Եվ երբ դա տեղի ունենա, մենք բոլորս պետք է քաջություն ունենանք մեղավորների անուններ տալու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»[18][20]։

2020 թվականին ԱՄՆ-ում ատելության հողի վրա կատարված հանցագործությունների թիվը հասել է իր ամենաբարձր մակարդակին վերջին տասնամյակում՝ 7759, ինչը 6%-ով ավելի է, քան 2019 թվականին և գերազանցել է 2008 թվականի տվյալներին[21]։

Տեսնել նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հյուիի հոդվածը Look-ում հայտնվելուց մեկ ամիս անց, Հովարդը աշխատեց Նյու Յորքի Օլիվ Առնոլդ Ադամսի հետ՝ հրապարակելու իրադարձությունների տարբերակը, որն ավելի շատ համընկնում էր դատավարության ցուցմունքների հետ և այն, ինչ Հովարդին ասել էր Ֆրենկ Յանգը։ Այն հայտնվեց որպես գրքույկ, որը վերնագրված էր Time Bomb. Mississippi Exposured and the Full Story of Emmett Till: Հովարդը նաև հանդիսացել է աղբյուր դեռևս անհայտ լրագրողի համար, որն օգտագործում էր Ամոս Դիքսոն կեղծանունը։ Դիքսոնը գրել է մի շարք հոդվածներ, որոնցում խոսվում են են երեք սևամորթ տղամարդկանց և Լեսլի Միլամիի մասին։ Time Bomb-ի և Dixon-ի հոդվածները երկարատև ազդեցություն չեն ունեցել հասարակական կարծիքի ձևավորման վրա։ Հյուիի հոդվածը շատ ավելի լայն տարածում գտած Look-ում դարձավ իրադարձությունների ամենատարածված տարբերակը։ (Բեյտո և Բեյտո, էջ 150—151):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.blackpast.org/african-american-history/till-emmett-1941-1955/
  2. Weller, Sheila (2017 թ․ հունվարի 26). «How Author Timothy Tyson Found the Woman at the Center of the Emmett Till Case». Vanity Fair. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
  3. Tyson, Timothy B.[en] The Blood of Emmett Till. — New York: Simon & Schuster, 2017. — С. 221. — ISBN 978-1-4767-1486-8. — «Carolyn Bryant Donham, interview with the author, Raleigh, NC, September 8, 2008.».
  4. «Home Of Emmett Till Earns Landmark Designation In Chicago». NPR. 2021 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.
  5. Hampton, p. 5.
  6. Federal Bureau of Investigation (2006), pp. 80-81.
  7. Dewan, Shaila (2005 թ․ օգոստոսի 28). «How Photos Became Icon of Civil Rights Movement». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 5-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  8. Beito and Beito, pp. 121—122.
  9. Whitfield, p. 38.
  10. Beito and Beito, p. 122.
  11. Hampton, pp. 10-11.
  12. Whitfield, pp. 46-47.
  13. Whitfield, p. 117.
  14. Wideman, John (2016 թ․ հոկտեմբերի 19). «A Black and White Case». Esquire. Esquire. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  15. Whitfield, p. 68.
  16. Whitfield, p. 52.
  17. Beito and Beito, pp. 150—151.
  18. 18,0 18,1 Bose, Nandita (2022 թ․ մարտի 30). «Biden makes lynching a U.S. hate crime, signs Emmett Till law». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 2-ին.
  19. «США признали линчевание отдельным уголовным преступлением». Deutsche Welle. 30 марта 2022. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 2-ին.
  20. RT World News (2022 թ․ մարտի 30). «США признали линчевание преступлением на почве ненависти». Ves.lv (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 2-ին.
  21. Wolfe, Jan (2021 թ․ օգոստոսի 30). «Hate crimes hit 12-year high in United States in 2020 -FBI». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 2-ին.