Էկոսոցիոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էկոսոցիոլոգիան (էկոլոգիական սոցիոլոգիա, անգլ.՝ Environmental sociology) հասարակական և բնական գիտությունների սահմանագծում գտնվող սոցիոլոգիայի ոլորտ է։ Սկսվելով 20-րդ դարի սկիզբին ամերիկյան քաղաքներում որպես մարդկային խմբակցությունների ուսումնասիրություն գործնական նպատակ ունենալով Եվրոպայից էմիգրացիայի հերթական ալիքի ադապտացիայի։ Այսօրվա դրությամբ էկոսոցիոլոգիան վեր է ածվել մարդու և կենսոլորտի միջև ուղիղ և հակադարձ կապերը բոլոր մակարդակներով ուսումնասիրող գլոբալիստիկայի ոլորտի, ներառյալ գլոբալիզացիայի ներգործությունը լոկալ կյանքի վրա։ Էկոսոցիոլոգիան սերտորեն կապված է ուրբանիստիկայի, տեղական ինքնակառավարման տեսության, տարածաշրջանության, ռիսաբանության հետ։

Էկոսոցիոլոգիայի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական սոցիոլոգիայի հիմնադիրները՝ Ֆլորիան Զնանեցկին, Ռոբերտ Պարկը, Լյուիս Վիրտը և ուրիշները (մարդկային էկոլոգիայի Չիկագոյի դպրոց) 1920-1940-ական թվականներին սոցիոլոգիա ներմուծեցին այնպիսի կարևոր հասկացություններ, ինչպիսիք են՝ «օտար», «մարգինալ մարդ» և այլն։ Այդ նույն տարիներին ռուս գիտնական Վլադիմիր Վերնադսկին առաջ քաշեց «կենսոլորտի»՝ որպես սոցիոբնական օրգանիզմի հայեցակարգ։ Ռուսական հոգեկերտվածքի իր բնական լանդշաֆտից կախվածության մասին գրել են Դ. Ի. Մենդելևը, Վ. Վ. Դոկուչաևը, Դ. Ս. Լիխաչյովը, Ն. Ն. Մոիսեևը, Ա. Ի. Սոլժենիցինը, Վ. Ս. Սոլովյովը, Վ. Ն. Սուկաչյովը, գրողներ Վ. Գ. Ռասպուտինը և Ս. Պ. Զալիգինը։ 20-րդ դարի սկզբից սկսած չեն դադարում սուր բանավեճերը քաղաքային համակեցությունների «իդեալական» կազմակերպման մասին (1910 Քաղաք-այգիներ, քննարկում 1920-1930 սոցքաղաքի մասին, 1950 «Տարաբնակեցման նոր տարր», 1930, 1960, 1990 «Մոսկվայի գլխավոր հատակագծի մասին» և այլն)։ Ժամանակակից Ռուսաստանում էկոսոցիալական հիմնախնդիրներով զբաղվում են Օլգա Ակսիոնովան, Սվետլանա Բանկովսկայան, Վյաչեսլավ Գլազիչևը, Դմիտրի Եֆրեմենկոն, Էդուարդ Կուլպինը, Իրինա Խալիյը, Օլգա Ցեպիլովան, Ելենա Շոմինան, Օլեգ Յանիցկին և ուրիշները, ԱՄՆ-ում՝ Riley Dunlap-ը, Իտալիայում՝ Mario Diani-ն, Մեծ Բրիտանիայում՝ Christopher Rootes-ը և Steve Yearley-ն, Կանադայում՝ Raymond Murphy-ն։ «Environment and Society» հետազոտական կոմիտեն ամենախոշորներից մեկն է Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայում։ Սոցիոլոգիայի ՌԳԱ ինստիտուտի սոցիալ-էկոլոգիական հետազոտությունների բաժնում (ղեկավար պրոֆեսոր Օլեգ Յանիցկի) ուսումնասիրվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ էկոլոգիական մոդեռնիզացումը և էկոլոգիական շարժումը Ռուսաստանում, տարվում է Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում հիմնախնդրի հայեցակարգային մոտեցումների համեմատական վերլուծություն, ուսումնասիրվում է մարդկային համակեցությունների իրական և վիրտուալ փոխազդեցությունը, հավաքվում է հարցազրույցների և փաստաթղթերի արխիվ թեմայի վերաբերյալ։