Էլ Ռայս
Էլ Ռայս անգլ.՝ Al Ries | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 14, 1926 |
Ծննդավայր | Ատլանտա |
Մահացել է | հոկտեմբերի 7, 2022[1] (95 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | ԴեՊաու համալսարան (1950) |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Կայք | ries.com |
![]() |
Էլ Ռայս (անգլ.՝ Al Ries, նոյեմբերի 14, 1926, Ատլանտա - հոկտեմբերի 7, 2022[1]), ամերիկացի շուկայագետ, գրող, «Ries & Ries» խորհրդատվական ընկերության համահիմնադիր և նախագահ (Ատլանտա)։ Ջեք Թրաութի հետ Ռայսը մշակել է մարքեթինգային «դիրքավորման» հայեցակարգը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1950 թվականին ԴեՊաու համալսարանը հումանիտար գիտությունների գծով ավարտելուց հետո (անգլ.՝ DePauw University) Ռայսը աշխատանքի է ընդունվում «General Electric»-ի գովազդային բաժնում։ 1963 թվականին Նյու Յորքում հիմնում է իր սեփական գովազդային գործակալությունը՝ «Ries Cappiello Colwell», որն էլ հետագայում ձևափոխվում է մարքեթինգային ռազմավարության «Trout & Ries» ընկերության։
1972 թվականին Ջեք Թրաութի հետ համագործակցելով Ռայսը «Advertising Age» ամսագրում հրապարակում է հոդվածների եռագրություն մարքեթինգային նոր հայեցակարգի՝ «դիրքավորման դարաշրջանի» գալստյան մասին։ Այս հայեցակարգը հեղափոխություն է անում շուկայավարման և գովազդի աշխարհում։ Նախկինում մարքեթինգը համարվում էր որպես հաղորդակցություն։ Այնուամենայնիվ, Ռայսը և Թրաութը ապացուցում են, որ ընկերությունները հաջողակ են դառնում, երբ կարողանում են գնորդների գիտակցության մեջ դատարկ տեղ գտնել և այն լրացնել իրենց ապրանքանիշով։
1994 թվականին իր դստեր՝ Լորա Ռայսի հետ, ով ավարտել էր Չիկագոյի Հյուսիսարևմտյան համալսարանը և աշխատել որպես գնորդների հետ կապի մենեջեր «TBWA» գովազդային գործակալությունում (Նյու Յորք), հիմնել է «Ries & Ries» ընկերությունը։
2013 թվականի դեկտեմբերին Ռայսը դստեր հետ այցելել է Մոսկվա և վարպետության դաս անցկացրել[2]։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1999 թվականին Էլ Ռայսը «PR Week magazine» ամսագրի կողմից ճանաչվել է 20-րդ դարի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։
- Ռայսի հրապարակումները «Advertising Age» ամսագրի 75 ամենակարևոր հրապարակումների շարքում զբաղեցրել են 56-րդ տեղը։ «Դիրքավորման դարաշրջանն ավարտված չէ. Այն, ինչ 1970-ականների սկզբին մտավ շուկայագետների բառապաշար, այժմ ներառված է դասագրքերում»,-նշել է ամսագիրը։
- Ռայսի գրքերը մի քանի անգամ հայտնվել են «Businessweek» բիզնես ամսագրի բեսթսելլերների ցանկում[3][4]։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մենագրություններ
- Focus, (1996) ISBN 978-0-06-079990-8 (0060799900)
- Լորա Ռայսի հետ համահեղինակած
- 22 Immutable Laws of Branding, (1998, 2002), ISBN 978-0-06-000773-7 (0060007737)
- 11 Immutable Laws of Internet Branding, (2000), ISBN 978-0-06-019621-9 (0060196211)
- The Fall of Advertising and the Rise of PR, (2002), ISBN 978-0-06-008199-7 (0060081996)
- The Origin of Brands, (2004), ISBN 978-0-06-057015-6 (0060570156)
- War in the Boardroom, ISBN 978-0-06-166919-4 (0061669199)
- Ջեք Թրաութի հետ համահեղինակած
- Positioning։ The Battle for Your Mind, (1980, 2000), ISBN 978-5-469-01636-6 (0071359168)
- Marketing Warfare, (1985, 2005),
- Bottom-up Marketing, (1988), ISBN 978-0-452-26418-2 (0452264189)
- Horse Sense, (1990), ISBN 9780070527355 (0070527350)
- The 22 Immutable Laws of Marketing, (1993), ISBN 978-0-88730-666-2 (0887306667)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Al Ries, Father of Positioning, Dies at Age 95
- ↑ Эл Райс — впервые в Москве (ВИДЕО) | Реклама Маркетинг PR — SOSTAV.RU
- ↑ «The Business Week Best-Seller List»։ 1999-01-11։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-28-ին։ Վերցված է 2012-07-12
- ↑ «The BusinessWeek Best Seller List»։ 2002-11-04։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-28-ին։ Վերցված է 2012-07-12