Ջեք Թրաութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեք Թրաութ
անգլ.՝ John Francis Trout
Ծնվել էհունվարի 31, 1935(1935-01-31)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունիսի 4, 2017(2017-06-04) (82 տարեկան)
Մահվան վայրԳրինվիչ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունIona University?
Մասնագիտությունձեռնարկատեր և տնտեսագետ

Ջոն Ֆրենսիս Ջեք Թրաութ (անգլ.՝ John Francis «Jack» Trouts, հունվարի 31, 1935(1935-01-31), Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 4, 2017(2017-06-04), Գրինվիչ), ամերիկյան շուկայագետ, «Trout & Partners» խորհրդատվական ընկերության հիմնադիր և նախագահ (ԱՄՆ, Կոնեկտիկուտ)։ Հանդիսանում է մարքեթինգային հայեցակարգի «դիրքավորման» և «մարքեթինգային պատերազմ»-ի հեղինակներից մեկը։

Նրա կողմից հիմնադրված «Trout & Partners» ֆիրմայի գլխամասային գրասենյակը գտնվում է Գրինվիչում (Կոնեկտիկուտ, ԱՄՆ), և ներկայացուցչություններ ունի աշխարհի ավելի քան 30 երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում և Բելառուսում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեք Թրաութը ծնվել է 1935 թվականին։ Ստացել է տնտեսագիտական կրթություն։ Կարիերան սկսել է «General Electric»-ի գովազդային բաժնում, ապա դարձել «Uniroyal»-ի գովազդային բաժնի ղեկավար։ Այնուհետև դարձել է «Ries Capiello Cowell» մարքեթինգային գործակալության փոխնախագահ, որտեղ էլ հանդիպելով Էլ Ռայսին, 25 տարի աշխատել է նրա հետ։ Իրենց համատեղ «Marketing Wars» գրքում, օգտագործելով Կլաուզևիցյան պատերազմի տեսությունը, նրանք զուգահեռներ են տանում կորպորացիայի առաջնորդության համար պայքարի և պատերազմական գործողությունների միջև։ Հետագայում նրանց տեսակետներում տարաձայնություններ են ի հայտ գալիս. Ռայսը սկսում է աշխատել իր դստեր հետ, իսկ Թրաութը դեմ էր բիզնեսում ընտանիքի միջամտությանը[1]։

Թրաութը աշխատել է նաև տարածքային մարքեթինգի ոլորտում (Իսպանիա, Նոր Զելանդիա և Գրենադա

Ջեք Թրաութը եղել է հայտնի բիզնես խորհրդատու։ Նրա գրքերը թարգմանվել են տասնյակ լեզուներով։ Բացի գրքերից, Թրաութը բազմաթիվ հոդվածների հեղինակ է, խորհրդատու է եղել տասնյակ ընկերությունների, նրա տեսություններին բազմաթիվ մասնագետներ են հետևում։

«Դիրքավորման» հայեցակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականի փետրվարի 3-ին կորպորատիվ նամակագրության մեջ Ջեքն առաջարկել է գործակալությունների սեփականատերերին բիզնեսի բառապաշարում ներդնել դիրքավորման հայեցակարգը և այն դարձնել ողջ գործունեության հիմնաքարը։ Որոշ ժամանակ անց նա հրապարակել է հայտնի «դիրքավորումը խաղ է…» հոդվածը ամերիկյան հեղինակավոր «Industrial Marketing» ամսագրում, որը հրապարակայնորեն ապահովոել է նրա համար «դիրքավորման հայր» կարգավիճակը։

դիրքավորումը գործողություն է պոտենցիալ գնորդների գիտակցության մեջ։ Այսինքն՝ դուք ապրանքը դիրքավորում եք ձեր հաճախորդների մտքում։
դիրքավորման ռազմավարությունը կարող է օգտագործել յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է առաջատար լինել «Կյանք» կոչվող խաղում[2]։

Հաջորդ կես դարի ընթացքում Ջեքն օգնել է աշխարհի տասնյակ խոշորագույն ընկերություններին և նույնիսկ ամբողջ պետություններին և նրանց ղեկավարներին, զարգացնել և կառավարել իրենց դիրքերը՝ աստիճանաբար ամրացնելով գաղափարը և անցնելով շուկայավարությունից դեպի բիզնես ռազմավարություն։

Հեղինակել է տասերկու բիզնես գրականության բացարձակ բեսթսելլերներ, որոնք հրատարակվել և բազմիցս վերահրատարակվել են 34 երկրներում 26 լեզուներով։ Ջեքի գաղափարները տեղ են գտել նաև ժամանակի շատ հայտնի «բիզնես գուրուների»՝ Մայքլ Փորթերի, Փիթեր Դրուկերի, Ֆիլիպ Կոտլերի աշխատություններում, և ուսումնասիրվում են աշխարհի առաջատար համալսարանների ուսանողների կողմից։

1991 թվականին նա հիմնել է իր սեփական ընկերությունը՝ «Trout & Partners»[1], որը ղեկավարել է մինչև իր մահը՝ 2017 թվականը[3]։

2013 թվականին Ջեք Թրաութն դասախոսությամբ հանդես է եկել Մոսկվայում։ Նա Ռուսաստանում մարքեթինգի զարգացումը գնահատել է 1,5՝ հինգ բալանոց սանդղակով։ Թրաութը Ռուսաստանի գործարար համայնքին հորդորել է կենտրոնանալ Չինաստանի վրա, որտեղ այժմ ակտիվորեն զարգանում է ապրանքանիշային տնտեսությունը։ Իսկ Ռուսաստանը, ինչպես կարծում էր Թրաութը, շատ ավելի մոտ է Ասիային, քան Եվրոպային[4]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Positioning։ The Battle for Your Mind, 1980 թվական, համահեղինակ է Էլ Ռայսի հետ։ Գիրքը նշանակալի դեր ունի մարքեթինգի համաշխարհային էվոլյուցիայում։ դիրքավորման հայեցակարգը ամենատարածված մարքեթինգային տեսություններից մեկն է[5]։
  • Marketing Warfare, 1985 թվական, համահեղինակ է Էլ Ռայսի հետ։ Գրքում մարքեթոլոգները բիզնեսը համեմատել են պատերազմի հետ՝ համեմատելով մարքեթինգային ռազմավարությունն ու ռազմական գործողությունների հետ։
  • Bottom-Up Marketing, 1988 թվական, համահեղինակ է Էլ Ռայսի հետ։ Մարքեթինգային եռագրության վերջինը՝ ռազմավարությունների մշակման նկարագրությամբ։
  • Horse Sense։ The Key to Success Is Finding a Horse to Ride, 1990 թվական, համահեղինակ է Էլ Ռայսի հետ։
  • The 22 Immutable Laws of Marketing, 1993 թվական, համահեղինակ է Էլ Ռայսի հետ։ Գիրքը պարունակում է Ռայսի և Թրաութի կողմից ձևավորված օրենքներն ու սկզբունքները։
  • The New Positioning, 1995 թվական, համահեղինակ է Սթիվ Ռիվկինի հետ (անգլ.՝ Steve Rivkin
  • The Power of Simplicity — A Management Guide To Cutting Through the Nonsense And Doing Things Right, 1996 թվական, համահեղինակ է Սթիվ Ռիվկինի հետ։
  • Differentiate or Die, 2000 թվական, համահեղինակ է Սթիվ Ռիվկինի հետ։ Հեղինակները արդիականացրել են դիրքավորման տեսությունը։
  • Позиционирование. Битва за узнаваемость, 2001 թվական, համահեղինակ է Էլ Ռայսի հետ։ ISBN 5-318-00282-X (0071359168)(ռուս.)
  • Big Brands Big Trouble, 2001 թվական։ Ամերիկյան խոշորագույն կորպորացիաների ձախողումների վերլուծություն է։
  • A Genie’s Wisdom- A Fable of How a CEO Learned to Be A Marketing Genius, 2002 թվական։ Գիրք շուկայավարման և ընկերությունների կառավարման մասին է։
  • Jack Trout on Strategy, 2004 թվական։ Ջեք Թրաութի փորձի ընդհանրացումն է։
  • Траут о стратегии. Рынок ошибок не прощает, 2007 թվական, ISBN 978-5-469-01637-3 (0071437940)։ (ռուս.)
  • Большие бренды — большие проблемы. Учитесь на чужих ошибках! 2009 թվական, ISBN 978-5-388-00642-4 (0471414328)(ռուս.)
  • В поисках очевидного. Как избавиться от хаоса в маркетинге и бизнес-стратегии, 2009 թվական, ISBN 978-5-388-00537-3 (9780470288597)(ռուս.)
  • Репозиционирование. Бизнес в эпоху конкуренции, перемен и кризиса, 2010 թվական, ISBN 978-5-49807-640-9 (0071635599)(ռուս.)

Հոդվածներ

«Why Do Bad Things Happen to Smart Leaders?» (2011 թվական), հոդված «Leader to Leader» ամսագրում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Маркетолог Джек Траут» (ռուսերեն). www.ceo.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  2. Джек Траут, Эл Райс "Позиционирование: битва за ваше сознание".
  3. «Джек Траут • Trout & Partners / Russia». Trout & Partners / Russia (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. «Джек Траут: «22 закона маркетинга абсолютно незыблемы»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 21-ին.
  5. Вячеслав Иванович Дорошев «ВВЕДЕНИЕ В ТЕОРИЮ МАРКЕТИНГА» — Позиционирование товаров // Библиотекарь

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]