Էլսա Ֆուգտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլսա Ֆուգտ
Դիմանկար
Ծնվել է1744[1][2]
Մահացել է1826[3][4]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունհրատարակիչ և printer-bookseller
ԱշխատավայրKungliga Tryckeriet[1]
ԱմուսինՀենրիկ Ֆուգտ[1][5]
Ծնողներհայր՝ Պետեր Մոմմա[1], մայր՝ Մարգարետա Մոմմա[1]

Էլսա Ֆուգտ (շվեդերեն՝ Elsa Fougt, 1744[1][2] - 1826[3][4]), շվեդ հրատարակիչ և գրքերի տպագրիչ։ 1772–1811 թվականներին կրել է Շվեդիայի Արքունական գրքերի տպագրիչի տիտղոսը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլսա Ֆուգտը ծնվել է 1744 թվականին։ Նրա ընտանիքը սերտորեն կապված է եղել գրքերի հրատարակչության և տպագրության հետ։ Էլզայի հայրը՝ Պետեր Մոմման, եղել է արքունական տպագրիչ։ Մայրը՝ Մարգարետա Մոմման, ծննդյամբ` ֆոն Բրագները, որի ընտանիքը սերում էր Նիդեռլանդներից, առաջին կին հրատարակիչն է եղել Շվեդիայում և առաջին լրագրողներից մեկը[6]։ Որպես կին՝ Էլսան չի կարողացել համալսարան ընդունվել, բայց, ըստ երևույթին, ստացել էր գերազանց տնային կրթություն։ Տասնութ տարեկան հասակում նա ամուսնացել է Հենրիկ Ֆուգտի հետ, որից ունեցել է վեց երեխա։ 1772 թվականին` երկու ծնողների մահից հետո, Էլսան ժառանգեց ընտանեկան բիզնեսը, իսկ արքունական գրքերի տպագրիչի տիտղոսը փոխանցվեց ամուսնուն։ 1782 թվականին Հենրիկ Ֆուգտը մահացավ և Էլսան դարձավ ընտանեկան տպարանի միակ սեփականատերը։ Արքունական տպագրիչի տիտղոսը նույնպես անցավ նրան և մնաց մինչև 1811 թվականը, երբ նա իր հերթին այն փոխանցեց որդուն՝ Հենրիկին[6]։

Երեք տասնամյակ Էլսա Ֆուգտը զբաղվում էր գրքերի հրատարակչությամբ և տպագրությամբ։ Որպես արքունական տպագրիչ՝ նա պատասխանատու էր թագավորական հրամանագրերի, պալատական ակտերի և արքունական այլ պաշտոնական փաստաթղթերի տպագրության համար։ Բացի այդ, նա կատարում էր մասնավոր պատվերներ և վաճառում էր գրքեր, այդ թվում այդ դարաշրջանի «բեսթսելլերներ»։ Էլսան նաև աշխատում էր որպես խմբագիր՝ կարդում էր տեքստերը և հեղինակներին խորհուրդներ էր տալիս։ Նա Ստոկհոլմում ուներ իր սեփական գրախանութը, իսկ 1784 թվականից նա սկսեց զբաղվել գրքերի միջազգային առևտրով Elsa Fougt et Comp ապրանքանիշի ներքո։ Էլսայի գրախանութից հնարավոր էր գնել ինչպես գիտական աշխատություններ գերմաներենով և լատիներենով, այնպես էլ ժամանցային գրքեր ֆրանսերենով, ներառյալ արգելվածները (որոնք տպագրվում էին Շվեյցարիայի ընդհատակյա Նյոշատել տպարանում)[6]։

18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին Էլսա Ֆուգտը Շվեդիայի մշակութային կյանքում նշանակալի անձնավորություն էր։ Նա մահացել է 1826 թվականին Մարիեֆրեդում[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Elsa Fougt 1744 — 1826 Kunglig boktryckare, bokförläggare
  2. 2,0 2,1 Alvin
  3. 3,0 3,1 3,2 LIBRIS
  4. 4,0 4,1 4,2 WeChangEd
  5. Henric Fougt (швед.) — 1917.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Svenskt kvinnobiografiskt lexikon

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anna-Maria Rimm, ”Elsa Fougt som Kungl. boktryckare”, Samlaren 2007
  • Anna-Maria Rimm, ”Den kungliga boktryckaren, del 2”, Biblis 2005:31
  • Anna-Maria Rimm, ”Den kungliga boktryckaren, del 1”, Biblis 2005:30
  • Berger, Margareta, Pennskaft: kvinnliga journalister i svensk dagspress 1690-1975 [Penholders: Female journalists in Swedish press 1690-1975], Norstedt, Stockholm, 1977