Մարգարետա Մոմմա
Մարգարետա Մոմմա շվեդերեն՝ Margareta Momma | |
---|---|
Ծնվել է | մոտ. 1702[1] |
Ծննդավայր | Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 23, 1772[1] |
Մահվան վայր | Q10654946?, Շվեդիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գրող և խմբագիր |
Ամուսին | Պետեր Մոմմա[2][1] |
Երեխաներ | Էլսա Ֆուգտ[3] |
Մարգարետա Մոմմա (ծննդյամբ` ֆոն Բրանգեր, շվեդերեն՝ Margareta Momma, մոտ. 1702[1], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1] - նոյեմբերի 23, 1772[1], Q10654946?, Շվեդիա[1]), շվեդ հրատարակիչ և հրապարակախոս: Առաջին կին լրագրողը Շվեդիայում և առաջիններից մեկը Եվրոպայում:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարգարետա Մոմմայի ծագման մասին հավաստի տեղեկություններ չկան, բայց հավանական է, որ նա ծնվել է Նիդեռլանդներում: Հավանաբար նա ինչ-որ կապեր է ունեցել Ֆրանսիայի հետ, քանի որ ֆրանսերեն գերազանց է գրել: Ենթադրվում է, որ Մարգարետան իր ամուսնուն՝ Պետեր Մոմմային հանդիպել է 1730-ական թվականներին Նիդեռլանդներում, երբ նա տպագրություն էր սովորում Ամստերդամում[4]:
1735 թվականին` ամուսնությունից հետո, Մոմմա ամուսինները բնակություն են հաստատել Ստոկհոլմում, որտեղ Պետերը զբաղվել է գրքերի տպագրությամբ և երկար ժամանակ կրել արքայական գրքերի տպագրիչի կոչումը: Նրանք ունեցել են երեք երեխա, որոնք հետագայում շարունակել են ծնողների գործը (դրանում հատկապես հաջողակ էր նրանց դուստր՝ Էլզա Ֆուգտը)[4]:
Բացի գրքերից և կառավարական փաստաթղթերից, Պետեր Մոմման տպագրել է թերթեր և պարբերականներ: 1738 թվականին լույս է տեսել «Samtal emellan Argi skugga och en obekant Fruentimbers skugga nyligen ankommen til de dödas rjke» (« Զրույց Արգուսի ստվերի և անհայտ կնոջ ստվերի միջև ») վերնագրով էսսեն: Տեքստերի հեղինակը Մարգարետա Մոմման է: «Խոսակցությունը» նոր ժանր էր, որը վերջին շրջանում էր տարածվել Շվեդիայում որպես էսսե: Նման էսսեները գրվում էին թեթև, գեղարվեստական ձևով և վերաբերվում էին փիլիսոփայական, հասարակական և քաղաքական թեմաներին: «Խոսակցությունը», մասնավորապես, գրվում էր մահացածների հետ երկխոսության ձևով: Հիմնական հերոսը` անհայտ կնոջ ոգին, ապրում է մահացածների թագավորությունում և շփվում է այլ մահացած մարդկանց հետ: Տեքստերի բնույթը վկայում է Մարգարետայի լավ պատրաստվածության և նրա տեղեկացվածության մասին այս ոլորտում առկա քաղաքական իրավիճակի և հակասությունների մասին: Բացի այդ, «Խոսակցությունում» ակնհայտ է Եվրոպական լուսավորականության ազդեցությունը[5]: Հեղինակի հռչակած գաղափարների թվում էին կանանց մտավոր ունակությունների ճանաչումը և նրանց կրթության իրավունքը, ստրկությունը վերացնելու անհրաժեշտությունը (ինչը դարաշրջանի փաստաթղթերի մեջ եզակի է դարձնում «խոսակցությունը») և կրոնական հանդուրժողականությունը: Բացի այդ, հրատարակությունը ուներ ընդգծված հակապատերազմական ուղղվածություն (դա ենթադրում էր Շվեդիայի հնարավոր միացումը Ռուսաստանի հետ պատերազմին), ինչը ենթադրում էր գրաքննության միջամտություն և հանգնեցնում որոշ հատվածների շտկումների: Հավանաբար, հենց այդ պատճառով էլ, հրատարակությունը 1739 թվականին դադարեցրեց գործունեությունը[4]:
Մարգարետա Մոմմայի հրապարակախոսական գործունեությունը, այնուամենայնիվ, շարունակվել է մինչև 1740-ականները: 1742 թվականից, նա ամուսնու հետ միասին հրատարակել է Stockholm Gazette թերթը ֆրանսերեն լեզվով, որը ներկայումս համարվում է առաջին լրատվական հրատարակությունը Շվեդիայում: Թերթի ձևաչափը շատ առումներով նման էր Նիդեռլանդների ֆրանսալեզու հրատարակություններին: Առաջին համարում հայտնում էր, որ թերթը կոչված է ընթերցողներին տեղեկացնելու ինչպես ներքին, այնպես էլ արտերկրի լուրերի մասին, առավել անկողմնակալ կերպով: Ուշադրության կենտրոնում էին քաղաքական և ռազմական նորությունները[4]:
Մարգարետա Մոմման մահացել է 1742 թվականին[4]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Anna Margareta Momma (Margareta von Bragner) 1702 — 1772-11-23 Skribent, redaktör
- ↑ Wikström L. Peter Momma — P. 667.
- ↑ Bragner, Anna Margareta von (?-1772)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Svenskt kvinnobiografiskt lexikon
- ↑ The Feminism Book: Big Ideas Simply Explained. — Penguin, 2019.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ann Öhrberg։ «Anna Margareta Momma (Margareta von Bragner)»։ Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն)