Jump to content

Էլլիսոն Անդերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլլիսոն Անդերս
Ծնվել էնոյեմբերի 16, 1954(1954-11-16)[1] (71 տարեկան)
ԾննդավայրԱշլենդ, Բոյդ շրջան, Կենտուկի, ԱՄՆ
ԿրթությունUCLA թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումսցենարիստ, կինոռեժիսոր, հեռուստառեժիսոր և ռեժիսոր
Պարգևներ
IMDbID ID 0025978

Էլլիսոն Անդերս (անգլ.՝ Allison Anders, նոյեմբերի 16, 1954(1954-11-16)[1], Աշլենդ, Բոյդ շրջան, Կենտուկի, ԱՄՆ)՝ կինոյի և հեռուստատեսության ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխա տարիքում Անդերսը վերապրել է բազմաթիվ խնդիրներ ու դժվարություններ, որը հետագայում զգալիորեն ազդել է իր աշխատանքի վրա։ Հայրը լքել է ընտանիքը՝ մորն և չորս քույրերին թողնելով մենակ։ Տասներկու տարեկանում Էլլիսոնը դաժանորեն բռնաբարվել է։ Հետագայում 2001 թվականին նկարահանել է «Արևի այն կողմում» ֆիլմը, որի նկարահանումների մի մասը տեղի էր ունենում տանը, որտեղ դա տեղի է ունեցել։ Ֆիլմն առաջադրվել է «Էմմի» մրցանակի։

15 տարեկան հասակում Անդերսն ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելես։ Անդերսն ունեցել է հոգեկան խնդիրներ, և նրան տեղափոխել են հիվանդանոց, վերադառնալով նրան տեղափոխել են մանկատուն, որտեղից նա փախչել է և ինքնարգելակով ճանապարհորդել ամբողջ երկրում։ 17 տարեկանում Անդերսը Լոս Անջելեսում ավարտել է միջնակարգ դպրոցը և տեղափոխվել է Կենտուկի մի մարդու հետ, ով իր առաջին երեխայի հայրն էր։

18 տարեկանում Էլլիսոնը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, իսկ այնտեղից վերադարձել է միայնակ մոր կարգավիճակում։ Հաստատվել է Կալիֆոռնիայում, սկսել է աշխատել մատուցողուհի, ընդունվել է Կալիֆոռնիայի համալսարանի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դպրոց Լոս Անջելեսում, որտեղ «Կորուսյալ խճուղի» սցենարի համար արժանացել է 20 հազար ԱՄՆ դոլարի։ Լինելով ուսանող՝ նա հիացած աշխատել է Վիմ Վենդերսի հետ և բազմաթիվ նամակների ու խնդրանքներից հետո նրան տեղափոխել վերցրել են որպես «Փարիզ, Տեխաս» ֆիլմի ռեժիսորի օգնական։ Նրա առաջին ֆիլմերից մեկը՝ «Բենզին, սնունդ, բնակարան», արժանացել է մի շարք անվանակարգերի և ակնհայտ ցույց է տվել Էլլիսոնի կինոնկարի և իրականության ներկայացման սեփական տեսակետի առկայությունը։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիՀայերեն անվանումՊաշտոնական անվանումԴեր
2015Շրջադարձ։ Վաշինգտոնի ԼրտեսներTurn: Washington's Spiesռեժիսոր
2014—2016Առաջին աստիճանի սպանությունMurder in the Firstռեժիսոր (վեց սերիա)
2014ԲաժանումThe Divideռեժիսոր (մեկ սերիա)
2014Քրեական կապերGang Relatedռեժիսոր (մեկ սերիա)
2014Նարնջագույն՝ սեզոնի հիթOrange Is the New Blackռեժիսոր (մեկ սերիա)
2013Կրակե մատանիRing of Fireռեժիսոր
2013ՄենտալիստըThe Red Barnռեժիսոր (մեկ սերիա)
2012StrutterStrutterռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2011ՍուտThe Lieդերասան
2011A Crush on YouA Crush on Youռեժիսոր
2011—2012Հարավային ԱֆրիկաSouthlandռեժիսոր (երկու սերիա)
2010American GrindhouseAmerican Grindhouseդերասան
2006—2007Ինչ վերաբերում է ԲրայանինWhat About Brianռեժիսոր (մեկ սերիա)
2004Սառը գործCold Caseռեժիսոր (մեկ սերիա)
2002ԱրձագանքIn the Echoռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2001Արևի մյուս կողմումThings Behind the Sunռեժիսոր, սցենարիստ
2000—2001Գրոսը-ՓոյնթGrosse Pointeռեժիսոր (երկու սերիա)
1999Շաքարի քաղաքSugar Townռեժիսոր, սցենարիստ
1996Ուրախությունը իմ սիրտումGrace of My Heartռեժիսոր, սցենարիստ
1995Չորս սենյակFour Roomsռեժիսոր, սցենարիստ
1993Իմ խելահեղ կյանքըMi Vida Locaռեժիսոր, սցենարիստ
1992Բենզին, սնունդ, բնակարանGas, Food Lodgingռեժիսոր, սցենարիստ
1987Սահմանամերձ ռադիոBorder Radioռեժիսոր, սցենարիստ
1987Փարիզ, ՏեխասParis, TexasՕգնական
  • Բեռլինի միջազգային կինոփառատոն (Internationale Filmfestspiele Berlin) 1992 թվական

Անվանակարգ՝ Ոսկե Արջ («Բենզին, սնունդ, բնակարան»)

  • «Սանդենս»՝ անկախ կինոյի միջազգային կինոփառատոն 1992 թվական

Անվանակարգ՝ Գրան-պրի, «Դրամատիկ ֆիլմ» չափանիշով «(Բենզին, սնունդ, բնակարան»)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլլիսոն Անդերս Internet Movie Database-ում

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլլիսոն Անդերս» հոդվածին։