Էլիզաբեթ Սելբերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիզաբեթ Սելբերտ
գերմ.՝ Elisabeth Selbert
Ծնվել էսեպտեմբերի 22, 1896(1896-09-22)[1]
ԾննդավայրԿասել, Հեսսեն, Գերմանիա
Մահացել էհունիսի 9, 1986(1986-06-09)[1] (89 տարեկանում)
Մահվան վայրԿասել, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
ԿրթությունՄարբուրգի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
Զբաղեցրած պաշտոններmember of the Hessian Parliament?
Քաղաքական կուսակցությունԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հրամանատարական խաչ Վիլհելմ Լյոյշների մեդալ և honorary citzen of Kassel?
Elisabeth Selbert Վիքիպահեստում

Էլիզաբեթ Սելբերտ, (սեպտեմբերի 22, 1896(1896-09-22)[1], Կասել, Հեսսեն, Գերմանիա - հունիսի 9, 1986(1986-06-09)[1], Կասել, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն) գերմանացի քաղաքական գործիչ և փաստաբան էր: Նա չորս Հիմնական օրենքի մայրերից (գերմ.՝ «Mütter des Grundgesetzes») էր, և սոցիալական հավասարության որպես հիմնական իրավունք Գերմանիայի Սահմանադրության մեջ ընդգրկումը հիմնականում նրա նվաճումն էր պատմության մեջ:

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտոր Սելբերտը ծնվել է Կասելում՝ քրիստոնյա ընտանիքում չորս դուստրերից երկրորդը: Նա ստացավ ավանդական դաստիարակություն, ինչը նշանակում էր, որ նա ակնկալիք չէր կարող ունենալ, որ կպայքարի հավասարության համար: Նա սովորեց ասեղնագործել, կարել, գործել և կարդալու համար շատ քիչ ժամանակ ուներ:

Նրա ընտանիքը չէր կարող իրեն թույկ տալ ուղարկել աղջկան ավագ դպրոց, ուստի 1912 թվականից նա հաճախում էր Կանանց կրթական ասոցիացիայի Կասելի արդյունաբերական և առևտրային դպրոցը: Նրա նպատակն այս պահին ուսուցիչ դառնալն էր: Փողի բացակայությունը խանգարեց նրան դրան հասնել, և նա սկսեց աշխատել որպես արտասահմանյան թղթակից ներմուծման և արտահանման ձեռնարկության համար:

1914 թվականին այս աշխատանքը կորցնելուց հետո նա աշխատել է «Ռեյխ պոստի հեռագրական ծառայություն»-ում (գերմ.՝ Telegraphendienst der Reichspost) `ստանալով այս պաշտոնը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տղամարդ աշխատողների պակասի պանճառով: Այստեղ 1918 թվականին գերմանական հեղափոխության ժամանակ նա հանդիպեց իր ապագա ամուսնուն ՝ գիտնական Ադամ Սելբերտին, որն նախագահում էր «Արբայտեր-Ունդ Սոլդատենրատ» խորհուրդը   (Աշխատավորների և զինվորների խորհուրդը) Նիդերզվեհենում ՝ Կասելի մոտակայքում: Ադամը առաջ մղեց Էլիզաբեթին քաղաքական գործունեության մեջ և 1918 թվականի վերջին նա միացավ գերմանացի սոցիալ-դեմոկրատներին:

Վեյմարյան հանրապետություն  [խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ Շեյնդեմանը (Philipp Scheidemann), ով այդ ժամանակ Կասելի քաղաքապետն էր և հետագայում դարձավ «Ռայխսկանցլեր» («Ռեյխի կանցլեր»), խրախուսեց Սելբերտին ակտիվ գործունեություն ծավալել քաղաքականության մեջ: Վեյմարյան հանրապետություն հիմնադրումից հետո կանայք ստացան ընտրական իրավունք, և Սելբերտը գրեց բազմաթիվ հոդվածներ և խոսեց բազմաթիվ միջոցառումների ժամանակ այն մասին, որ կանայք պարտավոր են տեղյակ լինել քաղաքականությունից և զբաղվել դրանով:

1919 թվականին Սելբերտը հանդես եկավ ազգային ժողովում որպես Նիդերզվեհրենի քաղաքապետարանի անդամ թեկնածու և աշխատեց ֆինանսների կոմիտեում: Նրան արդեն հետաքրքրում էր հավասարության հետ կապված խնդիրները, և 1920 թվականի հոկտեմբերին նա դարձավ Կասելի առաջին կանանց ազգային համաժողովի պատվիրակ, որտեղ ասաց.

Aquote1.png {{{1}}} Aquote2.png

Դրաանից մեկ տարի առաջ Վեյմարյան սահմանադրությունը սահմանել էր տղամարդկանց և կանանց համար հավասար քաղաքացիական իրավունքներ: Բայց կանանց մեծամասնության համար իրականությունը չէր փոխվել, և նույնիսկ պետությունը շատ չէր փոխվել:

1920 թվականին նա ամուսնացավ Ադամ Սելբերտի հետ, և մեկ տարի անց ծնվեց նրա առաջին երեխան, որին հաջորդեց երկրորդը: Նա շարունակում էր աշխատել հեռագրատանը և երեխաներին հոգ տանել և նույնիսկ ժամանակ էր գտնում քաղաքականության համար: Այնուամենայնիվ, նա գիտակցում էր, որ իր տեսական գիտելիքներն անբավարար են, և հույս ուներ, որ իրավաբանական կրթությունը կօգնի իր քաղաքական աշխատանքում:

Նա դարձավ տնային բակալավրիատի ուսանող և 1925 թվականին ստացավ այն ՝ հանձնելով քննություննները: Նա սովորեց իրավագիտություն և քաղաքագիտություն, նախ Մարբուրգի համալսարանում որպես միակ կին ուսանող, ապա նա տեղափոխվեց Գյոթինգենի համալսարան: Այստեղ նա հինգ կին ուսանողներից մեկն էր՝ երեք հարյուրից: Սելբերտը լավ ուսանող էր, բայց նրա դասախոսները երբեմն շփոթվում էին: Կանանց խնդրում էին լքել լսարանը, երբ պրոֆեսորը խոսում էին սեռական հանցագործությունների մասին:

Ընդհամենը վեց կիսամյակ անց՝ 1930 թվականին, Սելբերտը գերազանց ավարտեց համալսարանը և ստացավ իր դոկտորի կոչումը: Նրա թեզը վերաբերում էր Zerrüttung als Ehescheidungsgrund -ին «Տեղահանումը ՝ որպես ամուսնալուծության համար հիմք»): Նա քննադատում էր «մեղքի սկզբունքը», որ կանայք հաճախ ամուսնալուծության իրավունք չունեին: Նրա առաջարկած լուծումները իր ժամանակի համար առաջադեմ էին, և չէին կիրառվում Գերմանիայում մինչև 1977 թվականը:

1933 թվականի Ռայխստագի ընտրություններում Սելբերտը ազգային ցուցակում էր, բայց նա չընտրվեց, քանի որ հենց այդ ժամանակ նացիստները զավթեցին իշխանությունը:

նացիստական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նացիստների հեղաշրջումից հետո Ադամ Սելբերտը կորցրեց աշխատանքը և հայտնվեց «պաշտպանիչ խնամակալության» ցուցակում: Ամուսնու խորհուրդին հետևելով ՝ Էլիզաբեթը դիմեց իրավաբանական գործունեություն ծավալելու համար: Անհրաժեշտ էր շտապել, քանի որ նացիստները փորձում էին ամբողջովին վտարել կանանց բոլոր իրավաբանական մասնագիտություններից: Կասելի շրջանային դատարանի նախկին նախագահ նացիստական համակիր Օտտո Պալանդտը ղեկավարում էր դատական քննությունների ազգային գրասենյակը, և պատասխանատու էր իրավաբանական կրթության և իրավաբանական մասնագիտության ընդունման համար: 1934-ի հուլիսի 22-ին նոր կանոնակարգեր մտցվեցին, որոնք ուժի մեջ են մտել 1934 թ. դեկտեմբերի 20-ից: Այս օրենքը թույլ չէր տալիս կանանց ընդունվել աշխատանքի դատական համակարգ:

Էլիզաբեթին պետք է մերժեին այս օրենքների համաձայն, բայց չնայած Պալանդտի, փաստաբանների միության քվեարկությանը և նացիստական փաստաբանների հակադրությանը, նրան ընդունեցին աշխատանքի «Օբերլանդենսգերիխտ» («Բարձրագույն ազգային դատարան») 1934-ի դեկտեմբերի 15-ին` օրենքը ուժի մեջ մտնելուց հինգ օր առաջ: Սենատի երկու նախկին նախագահները կողմ էին Սելբերտին և Սուրբ Ծննդյան տոնի ընթացքում նրանք հաստատեցին նրան: Սելբերտը սկսեց զբաղվել իրավաբանությամբ 1934 թվականին: Քանի որ նրա ամուսինը գործազուրկ էր մինչև 1945 թվականը, նա էր ստիպված կերակրել ընտանիքին:

Հետպատերազմյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նացիստական պարտությունից հետո, 1946 թվականին Սելբերտը ընտրվեց Պետական խորհրդատվական ժողով, որտեղ ներկայացնում էր Գրոս Հեսսենի (Groß-Hessen) սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: 1948 թվականին նրան հանձնարարվեց օգնել մշակել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրությունը: 3-րդ հոդվածի բնօրինակ ձևակերպումը Վեյմարյան սահմանադրությունից էր. «Կանայք և տղամարդիկ ունեն հավասար քաղաքացիական իրավունքներ ու պարտականություններ:» Սելբերտը ավելացրեց հետևյալը. «Որպես օրենսդիր մարմնի հրամայական մանդատ ... » Այս սահմանադրական սկզբունքի արդյունքում ընտանեկան օրենսդրության հին դրույթներից շատերը, որոնք թվագրվում են 1896 թվականով, պետք է վերանայվեին `դրանք համապատասխանության բերելու համար:

Կանանց իրավունքների կազմակերպությունների և այլ անդամների օգնությամբ Սելբերտը կարողացավ վերջապես իրականացնել հավասար իրավունքներ: Այնուհետև նա մասնակցեց Գերմանիայի խորհրդարանի ընտրություններում որպես թեկանծու, բայց նրան չհաջողվեց ստանալ մանդատ: 1958 թվականին նրա որպես ՍԴ առաջին դատավորի առաջադրումը նույնպես ձախողվեց ՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության աջակցության բացակայության պատճառով:

Սելբերտը հեռացավ քաղաքականությունից և գրեթե մատնվեց մոռացության: Նա իր պրակտիկայում շարունակում էր աշխատել որպես իրավաբան, որը մասնագիտանում էր ընտանեկան իրավունքի ոլորտում մինչև ութսունհինգ տարեկան: Նա մահացավ իր հայրենի Կասել քաղաքում: 1983 թվականին Հեսի նահանգի կառավարությունը հաստատեց Էլիզաբեթ Սելբերտի երկամյա մրցանակը ՝ «ի նշան գերազանց կատարած գործի` կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների խթանման»:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին նա պարգևատրվել է Մեծ Արժանիքի դաշնային խաչի: 1969 թվականին ստացել է հերալդիկ մրցանակ, իսկ 1978 թվականին արժանացել Հեսե նահանգի Վիլհելմ-Լեուշներ մեդալի: 1984 թվականին Կասել քաղաքում կազմակերպվեցին միջոցառումներ իր  պատվին, և Գերամնիայի շատ քաղաքներում կան փողոցներ, որ կրում են նրա անունը:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barbara Böttger: The right to equality and difference. Münster 1990:  3-924550-44-1
  • Drummer Heike (ed.): Elisabeth Selbert. The great advocate of equal rights. Frankfurt am Main 1999: 3-8218-1607-4
  • Heinrich Wilms: Documents on the emergence of the Basic Law in 1948 and 1949. Stuttgart 2001: 3-17-016024-9
  • Giesela Notz: Women in the team. Social Democrats in the Parliamentary Council and the German Bundestag 1948/49 to 1957. Bonn 2003: 3-8012-4131-9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]