Էլիզաբեթ ՄաքՆիկոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիզաբեթ ՄաքՆիկոլ
անգլ.՝ Elizabeth MacNicol
Bessie MacNicol - Self-portrait 1894.jpg
Ծնվել էհուլիսի 15, 1869(1869-07-15)
ԾննդավայրԳլազգո, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էհունիսի 4, 1904(1904-06-04)[1][2][3] (34 տարեկանում)
Մահվան վայրԳլազգո, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԳլազգոյի արվեստի դպրոց
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
ԱմուսինAlexander Frew
Bessie MacNicol Վիքիպահեստում

Էլիզաբեթ (Բեսսի) ՄաքՆիկոլ (անգլ.՝ Elizabeth MacNicol, հուլիսի 15, 1869(1869-07-15), Գլազգո, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 4, 1904(1904-06-04)[1][2][3], Գլազգո, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), շոտլանդացի նկարչուհի, պոստիմպրեսիոնիստ, Գլազգոյի դպրոցի նկարիչների խմբի անդամ:

Կյանք և ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ ՄաքՆիկոլը ծնվել է 1869 թվականին Գլազգոյում, Շոտլանդիա: Նրա հայրը Փիթեր ՄաքՆիկոլը ուսուցիչ էր և դպրոցի տնօրեն[4]: 1987 թվականից մինչև 1892 թվականը սովորել է Գլազգոյի արվեստի դպրոցում, այնուհետև ուսուցիչների խորհրդով ուսումը շարունակել է Փարիզի Կոլարոսի ակադեմիայում[5][6]:

1893 թվականին Էլիզաբեթի նկարներից մեկը ցուցադրվել է Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում: Գլազգո վերադարձից հետո, տեղական Շոտլանդական թագավորական ակադեմիայում անցկացվել է նրա ստեղծագործությունների ցուցահանդեսը[5]: 1896 թվականին Գլազգոյում բացել է սեփական արվեստանոցը: 1901 թվականին Մյունխենում ցուցադրվել է իր խոշոր ֆորմատով նյու ժանրի «Փառամոլություն» (Vanity) կտավը:

1899 թվականին Էլիզաբեթ ՄաքՆիկոլն ամուսնացել է մասնագիտությամբ բժիշկ և նկարիչ Ալեքսանդր Ֆրյույի հետ:

Մահացել է 1904 թվականի հունիսի 4-ին, 34 տարեկան հասակում, իր առաջնեկի ծննդաբերության ժամանակ[7]:

ՄաքՆիկոլը նկարել է ինչպես յուղաներկերով, այնպես էլ ջրաներկով: 19-րդ և 20-րդ դարերի վերջում նա ճանաչվել է որպես իր ժամանակի ամենաթանկարժեք դիմանկարային նկարիչներից մեկը: Նրա կտավները ցուցադրվել են Լոնդոնում, Մյունխենում, Դրեզդենում, Սանկտ-Պետերբուրգում, Վիեննայում, Լիվերպուլում, Գենտում, ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում[5][8]: Նկարչուհու վաղաժամ մահը համարվում է մեծ կորուստ շոտլանդական արվեստի համար:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 RKDartists
  2. 2,0 2,1 2,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  3. 3,0 3,1 3,2 FemBio
  4. Oxford Dictionary of National Biography։ Oxford University Press։ 2004 
  5. 5,0 5,1 5,2 Gray Sara (2009)։ The Dictionary of British Women Artists։ Lutterworth Press։ էջեր 177–78 
  6. Reynolds Sian (200)։ «Running Away to Paris: Expatriate Women Artists of the 1900 Generation, from Scotland and Points South»։ Women's History Review 9 (2)։ էջեր 327–44 
  7. Sources vary on whether she died in June or July 1904.
  8. McCulloch Margery Palmer (2009)։ Scottish Modernism and Its Contexts 1918-1959: Literature and National Identity։ Edinburgh University Press 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ ՄաքՆիկոլի աշխատանքները Art UK կայում