Էլժբետա Բենկովսկա
Էլժբետա Բենկովսկա | |
![]() | |
Կուսակցություն՝ | Քաղաքացիական հարթակ[1] |
---|---|
Կրթություն՝ | Կրակովի համալսարան[1], Վարշավայի տնտեսության դպրոց և IV High School of Stanislaw Staszic in Sosnowiec? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Ծննդյան օր | փետրվարի 4, 1964[1][2][3] (59 տարեկան) |
Ծննդավայր | Կատովիցե, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Էլժբետա Եվա Բենկովսկա (լեհ.՝ Elżbieta Ewa Bieńkowska, փետրվարի 4, 1964[1][2][3], Կատովիցե, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1][4]), լեհ քաղաքական գործիչ, քաղաքացիական ծառայության պաշտոնյա, 2007-2013 թվականներին տարածաշրջանային զարգացման նախարար, 2011-2014 թվականներին Լեհաստանի Սենատի VIII կադենցիայի սենատոր, 2013-2014 թվականներին փոխվարչապետ և ենթակառուցվածքների և զարգացման հարցերով նախարար։ 2014 թվականի վերջից՝ ներքին շուկայի և ծառայությունների հարցերով եվրոպական հանձնակատար։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1982 թվականին ավարտել է Սոսնովցի Ստանիսլավ Ստաշիչի անվան IV վարժարանը[5]։ 1988 թվականին ավարտել է ուսումը Յագելոնյան համալսարանի բանասիրական ֆակուլտետի Արևելյան բաժնում, որտեղ մասնագիտացել է Իրանագիտության ոլորտում, 1996 թվականին ավարտել է պետական կառավարման ազգային դպրոցը (IV աստիճանի դիպլոմ), իսկ 1998 թվականին՝ Վարշավայի տնտեսագիտության դպրոցում ասպիրանտուրան։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարիներ շարունակ զբաղվել է ԵՄ տարածաշրջանային քաղաքականության շրջանակներում կառուցվածքային ֆոնդերում և օգնության ֆոնդերում համաֆինանսավորման գործառնական ծրագրերի գործնական կառավարմամբ և իրականացմամբ։ Կողմ է պետական իշխանության ապակենտրոնացմանը, այդ թվում՝ Լեհաստանում ԵՄ տարածաշրջանային քաղաքականության կառավարմանը։ Աշխատել է որպես Կատովիցկի վոյեվոդության տարածաշրջանային պայմանագրի և տարածաշրջանային զարգացման ռազմավարության վոյեվոդայի (նահանգապետի) ներկայացուցիչ։ Բացի այդ, մասնակցել է PHARE INRED ծրագրի նախապատրաստմանը։ Վերապատրաստվել է արտաքին գործերի նախարարությունում և բրիտանական վարչակազմում։ Տարածաշրջանային զարգացման վարչության (այն ժամանակ պլանավորման և եվրոպական հիմնադրամների բաժնի) տնօրենի պաշտոնը ստանձնել է այն ժամանակ, երբ Սիլեզիայի Մարշալ էր Յան Օլբրիխտը (ավելի ուշ Եվրոպական խորհրդարանի քաղաքացիական պլատֆորմ կուսակցությունից պատգամավոր), պաշտոնավարել է 2002 թվականին տարածաշրջանում իշխանության գալուց հետո՝ Միխալ Չարսկին Ժողովրդավարական ձախ ուժերի միությունից, ինչպես նաև 2006 թվականին, երբ Մարշալ է դարձել Յանուշ Մոշինսկին Քաղաքացիական պլատֆորմ կուսակցությունից։ Համակարգել է Սիլեզյան վոյեվոդության համար տարածաշրջանային ինովացիոն ռազմավարության պատրաստման խմբի աշխատանքը, եղել է 2000-2020 թվականների Սիլեզյան վոյեվոդության զարգացման ռազմավարության թարմացման թիմի ղեկավարը, ինչպես նաև 2007-2013 թվականների Սիլեզյան վոյեվոդության զարգացման տարածաշրջանային օպերատիվ ծրագիր պատրաստած թիմի համակարգողն ու բանակցողը, հասնելով այդ ծրագրի ընդունմանը 2007 թվականի սեպտեմբերի 4-ին Լեհաստանում տարածաշրջանային առաջին հինգ ծրագրերի թվում։ Եղել է Սիլեզիայի տարածաշրջանային օպերատիվ ծրագրի մոնիթորինգային կոմիտեի անդամ։ Սիլեզայի տեխնոլոգիական համալսարանում դասավանդել է Եվրոպական միության կառուցվածքային ծրագրերի ոլորտում հետբուհական կրթության եվրոպական ծրագրերի երկրորդ մասի շրջանակներում[6]։ 2007 թվականի հոկտեմբերի 5-ին վոեվոդության խորհուրդը նրան նշանակել էր Սիլեզյան ձեռներեցության կենտրոնի տնօրենի պաշտոնում[7]։ 2002-2007 թվականներին աշխատել է տարածաշրջանային զարգացման Սիլեզյան գործակալության դիտորդական խորհրդի փոխնախագահ։
2007 թվականի նոյեմբերի 16-ին երդվել է Դոնալդ Տուսկի առաջին կառավարությունում տարածաշրջանային զարգացման նախարարի պաշտոնում։ Նրա թեկնածությունն առաջարկել է Տոմաշ Տոմչիկևիչը Յան Ալբրեխտի հետ խորհրդակցելուց հետո, որը հրաժարվել է զբաղեցնել այդ պաշտոնը։
2011 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Սենատ է ընտրվել որպես անկուսակցական թեկնածու՝ միանալով քաղաքացիական պլատֆորմ կուսակցությանը։ Քվեարկվել է № 75 ընտրատարածքից՝ ընտրություններում ստանալով 48281 ձայն[8]։ 2014 թվականի հոկտեմբերի 31-ին վայր է դրել սենատորի մանդատը՝ 2014 թվականի նոյեմբերի 1-ից Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարի պաշտոնը ստանձնելու պատճառով։
Դոնալդ Տուսկի երկրորդ կառավարությունում պահպանել է տարածաշրջանային զարգացման նախարարի պաշտոնը։ 2013 թվականի նոյեմբերի 27-ին Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, վարչապետի խնդրանքով (2013 թվականի նոյեմբերի 20-ին[9]), ետ է կանչել էլժբետ Բենկովսկուն տարածաշրջանային զարգացման նախարարի պաշտոնից և նշանակել փոխվարչապետ և ենթակառուցվածքների և զարգացման նախարար։ 2014 թվականի սեպտեմբերի 22-ից նա դադարել է կատարել այդ պարտականությունները։ 2014 թվականի սեպտեմբերի 10-ին Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է Էլժբետա Բենկովսկուն ներքին շուկայի և ծառայությունների, արդյունաբերության, ձեռնարկատիրության և փոքր ու միջին բիզնեսի հարցերով Եվրոպական հանձնաժողովի հանձնակատար նշանակելու մասին[10]։ Նա այդ պաշտոնը ստանձնել է 2014 թվականի նոյեմբերի 1-ին[11]։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 http://www.senat.gov.pl/sklad/senatorowie/senator,84,8,elzbieta-bienkowska.html
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Биография на сайте Сената (VIII каденция)»։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-21-ին։ Վերցված է 2020-10-27
- ↑ Aleksandra Klich, Józef Krzyk, Pyskata, «Wysokie obcasy» nr 50/2007 z 15 grudnia 2007, s. 16
- ↑ «II Edycja Europejskich Studiów Podyplomowych Zakończona»։ „Biuletyn Politechniki Śląskiej„ nr 2 z listopada 2005։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-07-ին։ Վերցված է 2013-10-08
- ↑ «Powołano dyrektora Śląskiego Centrum Przedsiębiorczości»։ gospodarkaśląska.pl։ 15 października 2007։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-07-ին։ Վերցված է 2013-10-08
- ↑ Serwis PKW — Wybory 2011. [пров. 2013-10-08].
- ↑ «Kandydaci na ministrów»։ premier.gov.pl։ 20 listopada 2013։ Վերցված է 2013-11-20
- ↑ «The Juncker Commission»։ europa.eu։ 10 września 2014։ Վերցված է 2014-09-10
- ↑ «Kolegium (2014–2019). Komisarze. Przywództwo polityczne Komisji Europejskiej»։ ec.europa.eu։ 1 listopada 2014։ Վերցված է 2014-11-01
|