Էլեոնորա (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեոնորա
անգլ.՝ Eleonora
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակԷդգար Ալլան Պո
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1841
Հրատարակվել է1842
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/poe/eleonor1/eleonor1.html
 Eleonora (short story)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էլեոնորա

«Էլեոնորա» (անգլ.՝ Eleonora ), ամերիկացի գրող Էդգար Ալլան Պոյի գրչին պատկանող պատմվածք, որն առաջին անգամ տպագրվել է 1842 թվականին։ Այն Էդգար Ալլան Պոյի այն քիչ պատմվածքներից է, որը համեմատաբար ունի «երջանիկ» ավարտ։ Էդգար Ալլան Պոյի ստեղծագործություններն ուսումնասիրողներից շատերն այդ պատմվածքը համարել են ինքնակենսագրական։ «Էլեոնորա» պատմվածքը շարունակել է Էդգար Ալլան Պոյի ստեղծագործությունների շարքը, որտեղ կենտրոնական գործողությունների առանցքում երիտասարդ կնոջ մահն է (Աննաբել Լի, Ագռավը, Մորելլա, Լիգեյա

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմողն իր հորաքրոջ և նրա դստեր հետ ապրում է հովվերգական, դրախտային վայրում։ Նրանք, չնայած իրարից անջատ, բայց երջանիկ են ապրում։ Նրանց շրջապատող աշխարհը հիասքանչ ու պայծառ է՝ երփներանգ մարգագետիններ, ֆլամինգո, գետեր... Տասնհինգ տարի անց պատմողի և Էլեոնարայի միջև սեր է բոցավառվում։ Շրջապատող աշխարհն ավելի պայծառ ու գեղեցիկ է դառնում։ Սակայն Էլեոնորան հիվանդանում է։ Կանխազգալով իր մոտալուտ մահը՝ նա անհանգստանում է, որ իր մահից հետո սիրելին կհեռանա հովտից և ուրիշին կգտնի։ Հերոսը երդվում է, որ երբեք չի ամուսնանա և իր երդմանը վկայակոչում է Ամենաբարձրյալին։

Էլեոնորայի մահից հետո, սակայն, հիասքանչ հովիտն սկսում է կորցնել իր հրապույրն ու ջերմությունը։ Հերոսը հեռանում է այդտեղից և տեղափոխվում ինչ–որ քաղաք, որտեղ հանդիպում է Էրմինգարդ անունով մի գեղեցիկ կնոջ, որի հետ, առանց խղճի խայթ զգալու, ամուսնանում է։ Շատ չանցած՝ նրան երազում այցի է գալիս Էլեոնորան և օրհնում նրա և այդ կնոջ միությունը։

Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքում, անշուշտ, Պոյի անձնական կյանքի հետ համընկնումներ կան։ Այսպես, պատմվածքը գրելու ժամանակ հեղինակի կնոջ՝ Վիրջինիա Քլեմի մոտ արդեն ի հայտ էին եկել մահացու հիվանդության նշաններ, որոնք, թեև հինգ տարի անց, բայց դարձել են նրա մահվան պատճառը։ Վիրջինիան Էդգար Ալլան Պոյի հորաքրոջ աղջիկն էր, այնպես, ինչպես պատմվածքի հերոսուհին՝ Էլեոնորան՝ հեղինակի համար[1]։

Ըստ Պոյի կյանքի ու ստեղծագործական ուղու որոշ ուսումնասիրողների՝ պատմվածքի՝ համեմատաբար երջանիկ ավարտը նաև խոսում է հեղինակի՝ մեղքը խեղդելու փորձի մասին, որը մշտապես ծագում է նրանց մոտ, ովքեր սիրելի անձնավորության մահից հետո փորձում են նոր սեր գտնել։ Պատմվածքի հիմնական ուղերձն է, որ տղամարդն իրավունք ունի առաջին սիրո մահից հետո կրկին ամուսնանալ և միևնույն ժամանակ իրեն մեղավոր չզգալ[2]։

«Երփներանգ մարգագետինները» նկարագրող տողերը, որտեղ ապրում են հերոսները, վերցված են Պերսի Բիշի Շելլիի «Ադոնաիս» պոեմից (1821 թվական, բանաստեղծություն 52)[3]։

Էդգար Պոյի ընկերը [[{{{1}}}]] () (1809—1858) պատմվածքն անվանել է «Արձակ բանաստեղծություն»։ Նա, պատմվածքի յուրօրինակությունն ու հմուտ կառուցվածքը, համեմատել է Օսիանի ստեղծագործությունների հետ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sova, Dawn B. Edgar Allan Poe: A to Z. — New York: Checkmark Books, 2001. — С. 78. — ISBN 081604161X
  2. Kennedy, J. Gerald Poe, „Ligeia“, and the Problem of Dying Women // New Essays on Poe's Major Tales / Kenneth Silverman. — Cambridge University Press, 1993. — С. 126.
  3. «Адонаис» Перси Шелли в библиотеке Lib.ru
  4. Thomas Holley Chivers Chivers' Life of Poe. — New York: E. P. Dutton & Co., Inc., 1952. — С. 79.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեոնորա (պատմվածք)» հոդվածին։