Jump to content

Ամբոխի մարդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամբոխի մարդը
անգլ.՝ The Man of the Crowd
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրdark romanticism?
ՀեղինակԷդգար Ալլան Պո
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակվել է1840
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/poe/dermann1/dermann1.html
 The Man of the Crowd

Ամբոխի մարդը, Էգդար Ալան Պոյի պատմվածքը, անհայտ հեղինակի մասին, ով հետևում էր մարդու, մարդաշատ Լոնդոնում, հրատարակվել է 1840 թվականին։

Պատմությունը սկսում է բնաբանից Ce grand malheur, de ne pouvoir être seul ՝ մեջբերումը վերցրած է Ժան դը Լաբրյուերից։ Այն թարգմանվում է այսպես՝ Սարսափելի դժբախտություն է չունենալ հնարավորություն մնալ միայնակ։ Այս մեջբերումը օգտագործվել էր նաև Պոյի «Մետցենշտեյնը» պատմվածքում[1]։

Որոշ հիվանդությունից հետո պատմիչը նստած է Լոնդոնի սրճարաններից մեկում։ Հիացած պատուհանից այն կողմ գտնվող ամբոխով, նա դիտում է, թե ինչպես են տարբեր մարդիկ վարվում։ Նա ժամանակ է հատկացնում, որպեսզի դասակարգի տարբեր մարդկանց, որոնց նա տեսնում է։ Պատմիչը կենտրոնանում է «65 կամ 70 տարեկան ծերունու վրա», որի դեմքը ունի կոնկրետ յուրահատկություն (արնախումության և զվարճանքի խարնուրդ), իսկ մարմինը «շատ նիհար է, և զարամյալ տեսք ունի», նա կեղտոտ և պատռված հագուստ էր կրում, և ի զարմանս դիտորդի բարակ, թանկարժեք սպիտակեղեն։ Ծերունու վերարկուի տակից տեսանելի են ադամանդներ և դաշույն։ Բավականաչափ հետաքրքրված լինելով այս տարօրինակ մարդու ինքնությամբ, պատմիչը սլանում է սրճարանից, որպեսզի հեռվից հետևի նրան։ Նա նկատում է, որ ծերունին կենդանանում է, երբ հայտնվում է բազմամարդ ամբոխի մեջ, և հակառակը՝ հուսաատվում է, երբ մարդկանց խումբը ցրվում է, նրան թողնելով միայնակ։ Մարդը անցնում է շուկայով և խանութներով, ոչինչ չգնելով, դեպի քաղաքի ամենասարսափելի հատվածը՝ մուրացկանների բնակատեղին։ Այս հետապնդումը շարունակվում է երեկոյի ընթացքում և հաջորդ օրը։ Վերջապես, ունայնացած պատմիչը կանգնած է մադու առջև, ով դեռևս չի նկատում նրան։ Պատմիչը ենթադրում է, որ ծերունին «ամոխի մարդ» է, «ծանր հանցագործությունների նախատիպն ու մարմնավորումը», որը չի կարող միայնակ մնալ ինքն իր հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Sova, Dawn B. Edgar Allan Poe: A to Z. New York City: Checkmark Books, 2001: 147. ISBN 0-8160-4161-X
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբոխի մարդը» հոդվածին։