Սև կատուն (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սև կատուն
The Black Cat
Aubrey Beardsley - Edgar Poe 2.jpg
ՀեղինակԷդգար Ալլան Պո
Տեսակպատմվածք
Ժանրկարճ սարսափ պատմություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1843
ԵրկիրFlag of the United States (1795-1818).svg ԱՄՆ
Հրատարակման վայրԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1843
The Black Cat (Poe) Վիքիպահեստում

Սև կատուն (անգլ.՝ The Black Cat). Էդգար Ալլան Պոյի ամենահայտնի պատմվածքներից մեկն է։ Առաջին անգամ հրատարակվել է 1843 թվականի օգոստոսի 19-ին The Saturday Evening Post օրաթերթում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները պատմվում են մի հարբեցողի անունից, ով այդ նյութերի ազդեցության տակ չի վերահսկում իր վարքը և ծայրահեղ վրեժով է լցվում։ Նրա առաջին զոհը դառնում է ընտանի կենդանի սև կատուն, ում նա սպանում է՝ աչքը հանելով, չնայած իրականում կատվին նա սիրում էր։ Որոշ ժամանակ հետո նա կատվին այգում թաղում է մի ծառի տակ։ Այդ նույն գիշերը անհասկանալի դիպվածով այրվում է նրա տունը։ Հանկարծ նա պատի վրա տեսնում է սպանված կատվի ահռելի պատկերը։

Երբ պատմողը սկսում է մոռանալ իր հանցագործությունը, հանկարծ հանդիպում է կատվին շատ նման մեկ ուրիշ կատու։ Միակ տարբերությունն առաջին կատվից այն էր, որ նրա վրա սպիտակ գիծ էր գնում։ Նրան տուն տանելով՝ պատմողը սկզբում բարեկամաբար էր վերաբերվում նրան, բայց դա երկար չի տևում։ Սակայն առաջին իսկ առավոտյան, երբ նկատում է, որ կատուն էլ չունի աչք, սկսում է ատել նրան՝ առանց ֆիզիկապես վնասելու։ Ժամանակի ընթացքում պատմողը նկատում է, որ նրա վրայի սպիտակ գիծը գտնվում էր նույն տեղում, որտեղից սպանել էր կատվին։ Մի անգամ, երբ նա տուն է գալիս, կատուն մոտենում է ոտքերին։ Պատմողը վերցնում է կացինը, սակայն կինը կանգնեցնում է նրան։ Զայրույթի պահին նա կացնով խփում է կնոջ գլխին և սպանում նրան։ Մարմինը թաքցնում է պատի մեջ։

Մի քանի օր անց, երբ ոստիկանները խուզարկում են նրա տունը, կարծես թե հանցանքը մատնող ոչինչ չեն գտնում։ Ինքնավստահորեն նա գնում և ոստիկանների մոտ կանգնում է հենց այն պատի մոտ, որտեղ թաքցրել էր կնոջ դիակը։ Դրան ի պատասխան լսվում է բարձր մլավոց։ Ոստիկանները քանդում են պատը և գտնում կնոջ դիակը, իսկ նրա գլխին՝ մլավող կատվին։

Անալիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքն ընդհանուր գծեր ունի Էդգար Պոյի մեկ այլ ստեղծագործության՝ «Մատնիչ սիրտը» պատմվածքի հետ։ Այստեղ ևս պատմությունը պատմվում է առաջին դեմքով, հիմնված է պատմողի մտքերի վրա։ Սակայն ի տարբերություն մյուս պատմվածքի հերոսի՝ եթե մյուս հերոսն իր պատմությունն անհավանական ու անհավատալի էր համարում, այս դեպքում նա ընդունում է, որ գուցե ինչ-որ մեկը հավատա այդ պատմությանը, չնայած ինքն էլ չի հավատում իր հիշողություններին[1]։

Իր ամենահայտնի պատմվածքներից մեկում Էդգար Պոն ցույց է տալիս ալկոհոլի սարսափելի ազդեցությունը մարդու վրա։ Նրա կարծիքով՝ այս բոլոր սարսափները ալկոհոլի հիվանդության և հրեշի պատճառով են։ Սև կատուն չարության խորհրդանիշ է, պատահական չէ, որ հեղինակը պատմվածքի սկզբում հիշում է պատմողի կնոջ խոսքերը․ «Բոլոր սև կատուները թաքնված չարիքներ են»։ Առաջին կատվի անունը Պլուտոն է, որը հռոմեական դիցաբանության մեջ ստորերկրյա աստծո անունն է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cleman, John. «Irresistible Impulses: Edgar Allan Poe and the Insanity Defense» collected in Bloom’s BioCritiques: Edgar Allan Poe, Harold Bloom, ed. Philadelphia: Chelsea House Publishers, 2002. p. 73. ISBN 0-7910-6173-6
  2. Cecil, L. Moffitt. "Poe’s Wine List, " из Poe Studies, Vol. V, no. 2. December 1972. p. 42.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Սև կատուն (պատմվածք)