Jump to content

Էլեն Պոմպեո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էլեն Քեթլին Պոմպեոից)
Էլեն Պոմպեո
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 10, 1969(1969-11-10)[1] (54 տարեկան)
Ծննդավայր՝Everett, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, պոդքաստեր և հեռուստատեսային պրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 0690186

Էլեն Քեթլին Պոմպեո (անգլ.՝ Ellen Kathleen Pompeo, նոյեմբերի 10, 1969(1969-11-10)[1], Everett, Մասաչուսեթս, ԱՄՆ), իռլանդական և իտալական ծագմամբ ամերիկացի դերասանուհի, որը հայտնի է Մերեդիթ Գրեյի «Գրեյի անատոմիա» հեռուստասերիալում իր դերակատարմամբ, որտեղ նա նկարահանվում է 2005 թվականից։ Պոմպեոն հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող անձանցից մեկն է[2]՝ շոուի մեկ դրվագի համար 350 հազար դոլար հոնորարով[3][4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեն Քեթլին Պոմպեոն ծնվել է Մասաչուսեթս նահանգի Էվերեթ քաղաքում[5]։ Ունի իռլանդական և իտալական ծագում և դաստիարակվել է Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կանոններով[6]։ Նրա մայրը մահացել է մեծ չափաբաժնով ցավազրկողներ օգտագործելու պատճառով, երբ Էլենը չորս տարեկան էր, իսկ հայրը որոշ ժամանակ անց կրկին ամուսնացել է։

1990-ական թվականների սկզբին բարմեն է աշխատել Նյու Յորքի հաստատություններից մեկում, որտեղ էլ իր համար գործակալ է գտել։ Շուտով նա հայտնվել է մի քանի հեռուստատեսային գովազդային հոլովակում, իսկ 1996 թվականին առաջին անգամ հանդես Է եկել որպես պրոֆեսիոնալ դերասանուհի՝ ներկայանալով «Օրենք և կարգուկանոն» հեռուստասերիալի դրվագում։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոմպեոն 2001 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես՝ հաջողության հասնելու ձգտումներով։ Մեկ տարի անց «Լուսնային աշխարհի մղոն» ֆիլմում ստացել է իր առաջին խոշոր դերը, որտեղ նկարահանվել է Ջեյք Ջիլենհոլի հետ։ Դրանից հետո նա նկարահանվել է «Խենթը», «Բռնիր ինձ, եթե կարող ես» և «Հին կոփումը» ֆիլմերում։

2004 թվականին «ABC» հեռուստաալիքի «Կրքի անատոմիա» հեռուստասերիալի շրջանակներում Պոմպեոն ստացել է իր առաջին գլխավոր դերը, որը պատմում է «Սիեթլ Գրեյս» հիվանդանոցի կացարանների, բժիշկների և այլ անձնակազմի կյանքի մասին։ Պրեմիերան տեղի է ունեցել 2005 թվականի գարնանը, և շոուն արագորեն դարձել է հեռուստատեսության պատմության ամենամեծ հիթերից մեկը։ Դերի համար նա ստացել է մի քանի հեղինակավոր մրցանակ, այդ թվում՝ «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ», ինչպես նաև 2007 թվականին առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ «հեռուստասերիալում՝ դրամայում, լավագույն կանացի դերի համար» կատեգորիայում[7]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամուսինը՝ Քրիս Այվերին (2007 թվականի նոյեմբերի 9-ից), երաժշտական պրոդյուսեր էր։ Մինչ հարսանիքը հանդիպել են 4 տարի[8]։
  • Դուստրը՝ Ստելլա Լունա Այվերի (ծնված 2009 թվականի սեպտեմբերին)[9]
  • Դուստրը՝ Սիեննա Մեյ Այվերի (ծնված 2014 թվականի օգոստոսին փոխնակ մոր միջոցով)[10][11]
  • Որդին՝ Էլայ Քրիստոֆեր Այվերի (ծնված 2016 թվականի դեկտեմբերին փոխնակ մոր միջոցով)[12]

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
1999 «8 1/2 x 11» 8 ½ x 11 Կինը կադրերի բաժնից Կարճամետրաժ ֆիլմ
«Շուտով» Coming Soon Հիասթափված աղջիկ
2000 «Դիպվածով կինը» Eventual Wife Բեթ Կարճամետրաժ ֆիլմ
«Անտառում» In the Weeds Մարթա
Mambo Café Սթեյսի
2002 «Լուսնի լույսի մղոնը» Moonlight Mile Բերթի Նոքս
«Բռնիր ինձ, եթե կարող ես» Catch Me If You Can Մարսի
2003 «Հին դպրոց» Old School Նիկոլ
«Խենթը» Daredevil Կարեն Փեյջ
«Բանականության եզրին» Undermind Ֆլինն
2004 «Ոչ ոք կատարյալ չէ» Nobody’s Perfect Վերոնիկա Կարճրամետրաժ ֆիլմ
«Նկարների առևանգողները» Art Heist Սանդրա Ուոքեր
«Մաքուր բանականության հավերժ փայլատակում» Eternal Sunshine of the Spotless Mind Նոյեմի Տեսարանները կրճատվել են մոնտաժի ժամանակ
2005 «Գիշերային կյանք» Life of the Party Ֆիբի Էլգին

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
1996 «Օրենք և կարգ» Law & Order Ժաննա Ուոբեր Դրվագ 1
1999 «Կոնֆետներով անծանոթները» Strangers With Candy Լիզա Աբրամս Դրվագ 1
2000 «Օրենք և կարգ» Law & Order Լաուրա Կենդրիք Դրվագ 1
«Իրական» Get Real Նինա Ալդեր Դրվագ 1
2001 «Աշխատանք» The Job Սյու Դրվագ 1
«Ուժեղ դեղամիջոց» Strong Medicine Quincy Dunne Դրվագ 1
2004 «Ընկերներ» Friends Տիկին Գոլդբերգ Դրվագ 1
2005 «Կրքի անատոմիան» Grey’s Anatomy Մերիդիթ Գրեյ Հեռուստասերիալում կանանց լավագույն դերի համար «Սպուտնիկ» մրցանակ` դրամա (2007)
ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար (2007)
«Սպուտնիկ» մրցանակ դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար (2007)
«Ժողովրդի ընտրություն» մրցանակ դրամատիկական սերիալում կնոջ լավագույն դերի համար (2013)
Անվանակարգ, «Ոսկե գլոբուս» մրցանակ` հեռուստատեսային սերիալում կանանց լավագույն դերի համար՝ դրամա (2007)
Անվանակարգ, ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար (2006, 2008)
Անվանակարգ, Teen Choice Award Տարվա լավագույն բեկման համար (2005)
Անվանակարգ, Teen Choice Award Հեռուստատեսային լավագույն դերասանուհի (2006)
Անվանակարգ, «Ժողովրդի ընտրություն» մրցանակ դրամատիկական սերիալում կնոջ լավագույն դերի համար (2011-2012)
2018 «Հրշեջ մաս 19» Station 19 Մերիդիթ Գրեյ Դրվագ 1

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 GeneaStar
  2. Michael Schneider (8 августа 2012). «Who Earns What: TV's Highest Paid Stars». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
  3. «2012 Highest Paid TV Actresses». Forbes. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
  4. «Ellen Pompeo Net Worth». Celebrities Net Worth. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
  5. Ellen Pompeo Quietly Weds in New York — Weddings, Ellen Pompeo : People.com
  6. «The Inner Actor: Ellen Pompeo: strength and tenacity from a challenging early life». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  7. Internet Movie Database. «Awards for Ellen Pompeo». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 4-ին.
  8. Silverman, Stephen (2007 թ․ նոյեմբերի 14). «Ellen Pompeo Quietly Weds in New York». People. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին. {{cite web}}: Unknown parameter |archiveur= ignored (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
  9. «Ellen Pompeo Welcomes a Baby Girl!». US Weekly. 2009 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  10. Webber, Stephanie (2014 թ․ հոկտեմբերի 2). «Ellen Pompeo Secretly Welcomed a Second Daughter». Us Weekly. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
  11. Parker, Heidi (2014 թ․ հոկտեմբերի 3). «surrogate': Ellen Pompeo discusses new daughter Sienna May while standing out in red dress on Kimmel». Daily Mail. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
  12. Johnson1, Zach (2016 թ․ դեկտեմբերի 30). «Ellen Pompeo and Chris Ivery Welcome Baby No. 3: Meet Eli Christopher». E!. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեն Պոմպեո» հոդվածին։