Էլենոր Անդրեա Անդրեեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox med.png
Էլենոր Անդրեա Անդրեեն
շվեդերեն՝ Ellenor Andrea Andreen
001Sabbatsberg.jpg
Ծնվել էհուլիսի 11, 1888(1888-07-11)[1][2][3][…]
ԾննդավայրԷրբյու-Սկենե, Շվեդիա[1][2][4]
Մահացել էապրիլի 20, 1972(1972-04-20)[1][5][6] (83 տարեկան)
Մահվան վայրՍտորկիռկոֆյոռսամլինգեն, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
Մահվան պատճառչարորակ ուռուցք
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
ԿրթությունՈւփսալայի համալսարան և Կարոլինյան ինստիտուտ
Մասնագիտությունբժիշկ, կանանց իրավունքների պաշտպան և հակապատերազմային ակտիվիստ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Պաշտոննախագահ
ԱնդամակցությունԿանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիա
ԱմուսինԹեոդոր Սվեդբերգ և Նիլս Վոհլին
ԶավակներՀիլևի Սվեդբերգ և Էլիաս Սվեդբերգ
Ծնողներհայր՝ Յոհան Վալֆրիդ Անդրեեն[4][2][3]
Պարգևներ
Միջազգային ստալինյան մրցանակ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար»
Commons-logo.svg Andrea Andreen Վիքիպահեստում

Էլենոր Անդրեա Անդրեեն (շվեդերեն՝ Ellenor Andrea Andreen, հուլիսի 11, 1888(1888-07-11)[1][2][3][…], Էրբյու-Սկենե, Շվեդիա[1][2][4] - ապրիլի 20, 1972(1972-04-20)[1][5][6], Ստորկիռկոֆյոռսամլինգեն, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), բժշկագիտության դոկտոր (1933 թվական), Ստոկհոլմի կլինիկական հոսպիտալի գլխավոր բժիշկ, կանանց միջազգային դեմոկրատական շարժման շվեդ գործիչ, խաղաղության մարտիկ։ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման» ստալինյան միջազգային մրցանակի դափնեկիր (1953 թվական)։

1930 թվականից Անդրեա Անդրեենը գլխավորել է Շվեդիայի կանանց Ձախ միությունը (CSV): 1952 թվականին մասնակցություն է ունեցել ԿԺԴՀ-ի և ՉԺՀ-ի բակտերիոլոգիական պատերազմի փաստերի հետաքննությանը։ 1953 թվականից Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի փոխնախագահն է եղել։

Շվեդիայում արմատական պացիֆիստական շարժման ներկայացուցիչն է եղել, հասարակական-քաղաքական վիթխարի գործունեություն է ծավալել ատոմային պատերազմի դեմ, խաղաղության պահպանման ուղղությամբ։

Ամուսնացել է 2 անգամ։ Առաջին ամուսնությունից (1909-1915 թվականներ) Թեոդոր Սվեդբերգի (1884-1971) հետ, որը շվեդ ֆիզիկ-քիմիկ էր, Շվեդիայի ԳԱ-ի անդամ, քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (1926 թվական), ունեցել է 2 զավակ՝ Հիլևի Սվեդբերգը (1910-1990)՝ ճարտարապետ, և Էլիաս Սվեդբերգը (1913-1987)՝ դիզայներ։ 1937-1942 թվականներին նա ամուսնացած էր քաղաքական գործիչ Նիլս Վոհլինի հետ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Swedish death index
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Örby kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/GLA/13677/C/5 (1885-1894), bildid: 00097283_00059
  3. 3,0 3,1 3,2 3,3 Fritsla kyrkoarkiv, Församlingsböcker, SE/GLA/13129/A II a/4 (1908-1921), bildid: 00086369_00099 — P. 297.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Swedish Census 1890 (швед.)Riksarkivet.
  5. 5,0 5,1 5,2 filmportal.de — 2005.
  6. 6,0 6,1 6,2 Ellenor Andrea Andreen 1888-07-11 — 1972-04-20 Läkare, sexualupplysare, fredsaktivist
  7. Nilsson Ulrika (2014)։ Det heta könet: Gynekologin i Sverige kring förra sekelskiftet։ Wahlström & Widstrand։ էջեր 257–։ ISBN 978-91-46-22678-9 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]