Էլեանոր Նեապոլցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեանոր Նեապոլցի
իտալ.՝ Eleonora d'Aragona
Դիմանկար
Ծնվել էհունիսի 22, 1450
ԾննդավայրՆեապոլ, Նեապոլի թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 11, 1493 (43 տարեկան)
Մահվան վայրՖեռարա, Duchy of Ferrara
ԳերեզմանCorpus Domini Monastery
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինԷրկոլե դ՛Էստե, Ֆերարայի դուքս
Ծնողներհայր՝ Ֆերդինանդ I, մայր՝ Իզաբելա դե Կլերմոն
ԵրեխաներԱլֆոնսո I դ՛Էստե, Ֆերարայի դուքս, Իզաբելա դ՛Էստե[1], Բեատրիչե դ՛Էստե, Ֆերանտե դ՛Էստե, Սիզիգմոնդո դ՛Էստե, Իպոլիտո դ՛Էստե և Q105659370?
 Eleanor of Naples, Duchess of Ferrara Վիքիպահեստում

Էլեանոր Նեապոլցի (անգլ.՝ Eleanor of Naples, Լեոնորա կամ Էլեոնորա Արագոնցի, հունիսի 22, 1450, Նեապոլ, Նեապոլի թագավորություն - հոկտեմբերի 11, 1493, Ֆեռարա, Duchy of Ferrara)[2], Ֆերարայի դքսուհի, Էրկոլե I դ՛Էստեի կինը։ Եղել է Ֆերարայի առաջին դքսուհին, Վերածննդի ժամանակաշրջանի մի քանի հանրահայտ անձանց մայրը, ինչպես նաև հանրահայտ քաղաքական կերպար։ Ամուսնու բացակայության ընթացքում ծառայել է որպես Ֆերարայի ռեգենտ։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեոնորան ծնվել է Նեապոլի թագավոր Ֆերդինանդ I-ի ու Իզաբելա դե Կլերմոնի ընտանիքում և հանդիսացել նրանց երկրորդ երեխան ու առաջին դուստրը վեց եղբայրներից ու քույրերից։ Նրա մանկության կամ կյանքի վաղ շրջանի մասին շատ բան հայտնի չէ, երբ նա հասակ էր առնում որպես Նեապոլի առաջին արքայադուստր, սակայն համարվում է, որ նա Բարիի դուքս Սֆորցա Մարիա Սֆորցայի առաջին կինն է եղել։

Ֆերարայի դքսուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

1473 թվականի հուլիսին ամուսնացել է Էրկոլե դ՛Էստեի հետ, որը ենթադրաբար նրա երկրորդ ամուսինն էր։ Վերջինս հայտնի էր որպես «անբարեխիղճ ու խորամանկ ղեկավար»[3], որը 1471 թվականին խորթ եղբոր մահից հետո դարձել էր Ֆերարայի դուքսը և ղեկավարելու էր մինչև 1503 թվականին իր մահը[4]։

1473 թվականի հունիսին, երբ Էլեոնորան Ֆերարա մեկնելիս անցել է Հռոմով, նրան ճոխ հյուրընկալության են արժանացրել։ Այդ ժամանակ դեռևս կարդինալ Ռոդրիգո Բորջիայի երկու զարմիկները դիմավորել են նրան[5] ու ցանկացել լավ ու երկարատև տպավորություն գործել նեապոլցի արքայադստեր վրա։ Վերջինս իր հայրիկին գրել է, որ իրեն հատկացվել է շքեղ բնակարան, որի նույնիսկ գիշերանոթը պատրաստված էր ոսկեզօծ արծաթից[6]։ Նա նաև նշել է, որ իր պատվին հանդիսավոր ճաշկերույթ է տրվել, որը տևել է վեց ժամ ու երաժշտությամբ, պարով և պոեզիայով ուղեկցվող կերակուրների անվերջ հաջորդականություն է իրենից ներկայացրել։ «Եկեղեցու գանձերն այս կերպ են վատնվում», գրել է նա զարմանքով[6]։ Ենթադրվում է, որ սա Բորջիաների կողմից կազմակերպված քաղաքական խաղ է եղել, որը նպատակ է ունեցել ստանալ արքայի բարեհաճությունն ու ավելի շատ քաղաքական իշխանություն ձեռք բերել։

Չնայած ամուսնու վատ բնավորությանը՝ ասում էին, որ Էլեոնորան ակտիվ և նվիրված կին է եղել[7]։ Նա ղեկավարել է դքսությունն ամուսնու բացակայության ընթացքում, երբ վերջինս 1482–1484 թվականների ընթացքում պատերազմում էր Վենետիկյան հանրապետության դեմ։ Նեապոլի արագոնական արքունիքում մեծանալու շնորհիվ իր հետ բերել էր բավականաչափ քաղաքական գիտելիք ու խորհուրդներ, և ցուցաբերել է առողջ բանականություն[8]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեանորը վախճանվել է 1493 թվականին՝ 43 տարեկան հասակում։ Հանգամանքներն անհայտ են, սակայն հնարավոր է, որ ձեռք բերած լիներ մի շարք հիվանդություններ։ Նրա ավագ որդին՝ Ալֆոնսոն, մորը դիտել է որպես այն կանանցից մեկը, ում համար նա ամենից շատ հոգ է տարել, և տասնյոթ տարեկանում շատ ծանր է տարել նրա կորուստը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մայրն ու քույր Բեատրիչեն, որին նա նույնպես չափազանց շատ էր սիրում, մահացել են այդքան երիտասարդ տարիքում, Ալֆոնսոն ամուսնությունը համարել է պարզապես ցավոտ պարտականություն, այդ պատճառով իր ապագա հարսնացուին՝ Լուկրեցիային, վերաբերվել անտարբերությամբ[9]։

Մեծարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնու փոխարեն կառավարելիս որպես քաղաքական գործիչ հանդես գալով՝ շատերի վրա մեծ ազդեցություն է ունեցել։ Նրանով են ոգեշնչվել այնպիսի աշխատություններ, ինչպիսին էր Անտոնիո Կորնացանոյի «Del modo di regere et di regnare» ստեղծագործությունը, որն ամբողջովին նվիրված էր Էլեոնարային[10]։ Եվ սա միակ գիրքը չէր․ Բարտոլոմեո Գոջիոյի «Da Ladibus Mulierum» («Ի փառաբանություն կանանց») աշխատությունը նույնպես նվիրված էր նրան[11][12]։ Այս ամենը վկայում է այն մասին, որ նա հովանավոր է եղել, այսինքն՝ շատ փող ու բարձր կարգավիճակ ունեցող մեկը, որը նկարչին կամ գրողին որևէ գործ է պատվիրել։ Շատ անգամ այդ աշխատանքներն ավելի մեծ քաղաքական առավելություն ստանալու փորձեր են եղել։

Պերճախոս գրող է եղել ու նամակներ գրելիս ցուցաբերել քաղաքական մեծ հմտություն։ Այս նամակների շնորհիվ ենք մենք իմանում, որ Ֆերարայի արքունիքում ավելի դրական վերաբերմունք են ունեցել կանանց հանդեպ, և որ բարեկիրթ կանայք մեծ ազդեցություն են ունեցել այնտեղ[13]։ Այդ ժամանակշրջանի կանանց համար քաղաքական խիզախության համար մեծարվելը չափազանց հազվադեպ երևույթ էր։ Նրա մեղմ բնավորությունը և ինտելեկտուալ խոսակցությունների կարիք ունենալը նպաստել են ավելի նուրբ քաղաքական ղեկավարմանը, որը տարբերվել է, օրինակ՝ Կատերինա Սֆորցայի՝ համեմատաբար ավելի դաժան ու կոպիտ կառավարումից, որն ամուսնու փոխարեն կառավարում էր Ֆորլին։ Այս երկու կանանց միջև ազգակցական կապ է եղել, քանի որ Էլեանորի դուստր Բեատրիսը ամուսնացել է Սֆորցա ընտանիքում։ Էլեանորն իր դուստրերի, մասնավորապես Իզաբելայի հետ համարվել են կանանց շրջանում նոր կարգավիճակ ունեցող ներկայացուցիչներ[14]։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրկոլե I դ՛Էստեն ու դքսուհի Էլեանորն ունեցել են վեց երեխա․

  • Իզաբելա (1474–1539), ամուսնացել է Մանտովայի մարքիզ Ֆրանչեսկո II Գոնզագայի հետ և դարձել Վերածննդի ժամանակաշրջանի ամենահայտնի կանանցից մեկը։ Նրա հագնվելու ոճի շնորհիվ դարձել է նորաձևության առաջատար ու շուտով կրկնօրինակվել հանրահայտ ֆրանսուհիների կողմից։ Երբ իր եղբայր Ալֆոնսոն ամուսնացել է Լուկրեցիայի հետ, Իզաբելան վերջինիս ախոյան է համարել ու արագ ձախողել բարեկամության վերջինիս փորձերը։ Սակայն 1502 թվականին Լուկրեցիան դարձել է Իզաբելայի ամուսնու սիրուհին[15]։ Նշվել ու խիստ ենթադրվել է, որ Իզաբելան է Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Մոնա Լիզա» կտավի բնորդուհին[16]։
  • Բեատրիչե (1475–1497), ամուսնացել է Միլանի դուքս Լուդովիկո Սֆորցայի հետ։ Իր ավագ քրոջ հետ հանդիսացել է Վերածննդի ժամանակաշրջանի ամենաազդեցիկ կանանցից մեկը։ Նրանք հայտնի էին հատկապես իրենց նորաձև հագուստով։ Ասում են, որ Լուդովիկոյի հետ հարսանիքի ժամանակ է, որ Լեոնարդո դա Վինչին նվագախումբ է ղեկավարել։
  • Ալֆոնսո (1476–1534), ամուսնացել է Լուկրեցիա Բորջիայի հետ և հանդիսացել նրա վերջին ամուսինը․ ունեցել են տասը երեխա։ Լուկրեցիան աջակցել է ամուսնուն ու նրա փոխարեն որպես Ֆերարայի դքսուհի կառավարել Ֆերարան, երբ ամուսինը պատերազմում էր Ջուլիուս II-ի դեմ[17]։ Տասներերդ հղիության ընթացքում Իզաբելան հիվանդացել է և վաղաժամ ծնված դստեր ծնունդից կարճ ժամանակ անց վախճանվել։ Ալֆոնսոն այնքան ծանր է տարել կնոջ մահը, որ հուղարկավորության ընթացքում ուշաթափվել է։ Նա գրել է, որ իր համար դժվար է չողբալը, երբ մտածում է այսպիսի թանկագին կնոջից բաժանված լինելու մասին[18]։ Ասում էին, որ այս ամուսնությունը դժկամորեն կազմակերպել է Ալֆոնսոյի հայրը հույս ունենալով, որ կբարելավեր հարաբերությունները պապական պետությունների հետ։
  • Ֆերանտե դ՛Էստե (1477–1540)։
  • Իպոլիտո (1479–1520), կարդինալ, բանակի հրամանատար և արվեստի հովանավոր։ Կրթություն ստանալով եկեղեցական կյանքին ծառայելու նպատակով՝ նա վեց տարեկանում աբբայություն է գլխավորել։ Եղբոր՝ Լուկրեցիայի հետ ամուսնությունից մեծ օգուտներ է քաղել։
  • Սիզիգմոնդո (1480–1524), ապրել է երկու ավագ եղբայրների ստվերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pas L. v. Genealogics — 2003.
  2. Commire, Anne (1999). Women in World History: A Biographical Encyclopedia. Waterford: Yorkin.
  3. «"DIOMEDE CARAFA (1406?-1487), De Boni Principis Officiis [De Regentis Et Boni Principis Officiis], Translation from the Italian by BATTISTA GUARINI».
  4. Bizzarri, Claudia. Il principe umanista.
  5. Hibbert, Christopher (2009). The Borgias and Their Enemies: 1431 - 1519. Orlando: Houghton Mifflin Harcourt. էջեր 28. ISBN 9780547247816.
  6. 6,0 6,1 Herbert. The Borgias and Their Enemies. էջ 27.
  7. «"DIOMEDE CARAFA (1406?-1487), De Boni Principis Officiis [De Regentis Et Boni Principis Officiis], Translation from the Italian by BATTISTA GUARINI». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  8. «"DIOMEDE CARAFA (1406?-1487), De Boni Principis Officiis [De Regentis Et Boni Principis Officiis], Translation from the Italian by BATTISTA GUARINI».
  9. Herbert. The Borgias and Their Enemies. էջ 214.
  10. «"DIOMEDE CARAFA (1406?-1487), De Boni Principis Officiis [De Regentis Et Boni Principis Officiis], Translation from the Italian by BATTISTA GUARINI».
  11. The Bed and the Throne. էջ 8.
  12. Konrad Eisenbichler (2017 թ․ հուլիսի 5). The Cultural World of Eleonora di Toledo: Duchess of Florence and Siena. Taylor & Francis. էջեր 126–. ISBN 978-1-351-54517-4.
  13. «"DIOMEDE CARAFA (1406?-1487), De Boni Principis Officiis [De Regentis Et Boni Principis Officiis], Translation from the Italian by BATTISTA GUARINI».
  14. Franklin, Margaret Ann (2006). Boccaccio's Heroines: Power and Virtue in Renaissance Society. էջ 21.
  15. Marek, George (1976). The Bed and the Throne: The Life of Isabella d'Este. New York: Harper & Row. էջեր 166–169.
  16. Lewis, Francis-Ames (2012). Isabella and Leonardo. New Haven: Yale University Press. էջեր 223–240.
  17. Herbert. The Borgias and Their Enemies. էջ 300.
  18. Herbert. The Borgias and Their Enemies. էջ 210.

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hibbert, Christopher. The Borgias and Their Enemies: 1431-1519. Orlando: Harcourt, 2008.
  • "DIOMEDE CARAFA (1406?-1487), De Boni Principis Officiis [De Regentis Et Boni Principis Officiis], Translation from the Italian by BATTISTA GUARINI." Carafa Renaissance Manuscripts Guarini. http://www.textmanuscripts.com/medieval/carafa-boni-guarini-60675.
  • Marek, George R. The Bed and the Throne: The Life of Isabella D'Este. New York: Harper & Row, 1976
  • Lewis, Francis-Ames: Isabella and Leonardo. Yale University Press (New Haven) 2012
  • Franklin, Margaret Ann. Boccaccio's Heroines: Power and Virtue in Renaissance Society. Burlington: Ashgate, 2006.
  • Bizzarri, Claudia. "Il principe umanista". Medioevo
  • Commire, Anne, and Deborah Klezmer. Women in World History: A Biographical Encyclopedia. Waterford, Conn.: Yorkin Publ., 1999.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեանոր Նեապոլցի» հոդվածին։