Իզաբելա դե Կլերմոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իզաբելա դե Կլերմոն
Isabella Guilhem de Clermont.jpg
Ծնվել է՝հունվար 1424
ԾննդավայրԿոպերտինո, Լեչե, Ապուլիա, Իտալիա
Մահացել է՝մարտի 30, 1465 (41 տարեկան)
Վախճանի վայրՆեապոլ, Նեապոլի թագավորություն
Սան Պիետրո Մարտիրե
ՀայրՏրիստան դե Կլերմոն
ՄայրՔեթրին Տարանտոացի
ԵրեխաներԱլֆոնսո II, Էլեանոր Նեապոլցի, Ֆերարայի դքսուհի, Ֆրեդերիկ IV Նեապոլցի, Բեատրիս Արագոնցի, Francis of Naples, Duke of Sant Angelo? և Giovanni d'Aragona?

Իզաբելա դե Կլերմոն (անգլ.՝ Isabella of Clermont, հունվար 1424, Կոպերտինո, Լեչե, Ապուլիա, Իտալիա - մարտի 30, 1465, Նեապոլ, Նեապոլի թագավորություն), նաև հայտնի որպես Իզաբելա Տարանտոացի, Նեապոլի թագուհի, որը եղել է թագավոր Ֆերդինանդ I-ի առաջին կինը, ինչպես նաև 1463–1465 թվականներին Տարանտոյի իշխանության տիրակալն ու իշխող արքայադուստրը[1]։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզաբելան ծնվել է 1424 թվականի հունվարին հարավային Ապուլիա մարզի Կոպերտինո քաղաքում և հանդիսացել Կոպերտինոյի կոմս Տրիստան դե Կլերմոնի ու կոմսուհի Քեթրին Դել Բալցո Օրսինիի ավագ դուստրը։ Եղել է նաև Տարանտոյի անժառանգ արքայազն Ջիովանի Անտոնիո դել Բալցոյի քրոջ դուստրն ու ժառանգորդուհին։ Նրա մայրական կողմի տատիկը՝ Մարի դ՛Էնգիենը, 1406 թվականից մինչև 1414 թվականը եղել է Նեապոլի թագուհին։

1444/1445 թվականի մայիսի 30-ին ամուսնացել է Կալաբրիայի դուքս Ֆերդինանդ Արագոնցու հետ (1423–1494), որը Ալֆոնսո V Արագոնցու որդին էր ու վերջերս էր նվաճել նեապոլյան թագավորությունը ֆրանսիացի Անգևիններից ու այդպիսով հանդիսանում էր Իզաբելայի ու նրա ընտանիքի նոր ավատատերը։ Ալֆոնսոն կազմակերպել է այս ամուսնությունը, որպեսզի լավ ապագա ապահովի իր սիրելի անառակ որդուն՝ ամուսնությամբ տալով նրան իր սեփական իշխանությունը։ Բացի դրանից Ալֆոնսոն ցանկանում էր, որ իր նոր թագավորությունում իր հավատարիմ ժողովուրդը (օրինակ՝ իր սեփական որդին) ֆեոդալական տոհմակից ունենար, ինչը տեղի կունենար ապագայում, հենց որ Ֆերդինանդն ու Իզաբելլան հաջորդեին իրեն Տարանտոյում։ Ամուսնությունը նաև ամրապնդել է թագավորի գերիշխանությունը Տարանտոյի ներկայիս տերերի նկատմամբ։

1458 թվականի հունիսի 27-ին Իզաբելայի ամուսինը, իր հոր կտակի ամաձայն, դարձել է Նեապոլի թագավոր, իսկ Իզաբելան՝ թագուհի։ Նրանք այլևս չէին ցանկանում Տարանտոն պահել որպես իրենց գլխավոր բնակավայր, բայց այն դեռ հզոր տիրույթ էր ու 1463 թվականին Իզաբելլան հաջորդել է իր մորեղբայր Ջիովանի Անտոնիոյին՝ որպես Տարանտոյի արքայադուստր։

Թագուհի Իզաբելան վախճանվել է 1465 թվականի մարտի 30-ին և հուղարկավորվել Սան Պիետրո Մարտիրե կաթոլիկ եկեղեցում։ Նրա ժառանգն իր ավագ որդին էր՝ ապագա թագավոր Ալֆոնսո II-ը։

Զավակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզաբելան ու Ֆերդինանդն ունեցել են վեց երեխա՝

  • Նեապոլի թագավոր Ալֆոնսո II (4 նոյեմբերի 1448 – 18 դեկտեմբերի 1495)
  • Էլեանոր Նեապոլցի (22 հունիսի 1450 – 11 հոկտեմբերի 1493), Բարիի և Ֆերարայի դքսուհի
  • Ֆրեդերիկ IV Նեապոլցի (19 ապրիլի 1452 – 9 նոյեմբեր 1504)
  • Ջոն Նեապոլցի (25 հունիսի 1456 – 17 հոկտեմբերի 1485), Տարանտոյի արքեպիսկոպոս, հետո կարդինալ
  • Բեատրիս Արագոնցի (14 սեպտեմբերի/16 նոյեմբերի 1457 – 23 սեպտեմբերի 1508), Հունգարիայի թագուհի
  • Ֆրենսիս Նեապոլցի, Սան Անջելոյի դուքս (16 դեկտեմբերի 1461 – 26 հոկտեմբերի 1486)


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marcello Moscone, Isabella Chiaramonte, Regina di Napoli, Dizionario biografico degli italiani, vol. 62, 2004.