Էդուարդ Օրդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդ Օրդյան
Ծնվել էնոյեմբերի 30, 1938(1938-11-30) (80 տարեկան)
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր (1981) և պրոֆեսոր (1984)
Մասնագիտությունտնտեսագետ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունԽՄԿԿ

Էդուարդ Օրդյան Համբարձումի (նոյեմբերի 30, 1938, գյուղ Այգեձոր (ՀԽՍՀ Շամշադինի շրջանում)], հայ խորհրդային տնտեսագետ։ Տնտեսագիտական գիտության դոկտոր (1981), պրոֆեսոր (1984ԽՄԿԿ անդամ 1967 թվականից։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգեձորի միջնակարգ դպրոցն ավարտել է 1956 թվականին: Նույն թվականին ընդունվել և 1961 թվականին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը: 1961-1963 թվականներին աշխատել է ՀԽՍՀ թեթև արդյունաբերության համակարգում: 1964-1967 թվականին սովորել է ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում և 1967 թվականին պաշտպանելով ատենախոսություն՝ ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Նույն ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող աշխատել է մինչև 1970 թվականը, ապա տեղափոխվել է ԽՍՀՄ պետպլանին առընթեր պլանավորման և նորմատիվների ԳՀԻ հայկական մասնաճյուղ, որտեղ 1970-1989 թվականներին վարել է սեկտորի և բաժնի վարիչի պաշտոններ:

1989-1995 թվականներին եղել է ՀԽՍՀ պետպլանի տնտեսագիտության և պլանավորման ԳՀԻ գիտության գծով փոխտնօրեն, կառավարման դպրոցի փոխտնօրեն՝ գիտաուսումնական աշխատանքների գծով, իսկ 2002-2006 թվականներին՝ ՀՀ կառավարման ակադեմիայի պրոռեկտոր:

Եղել է տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի գիտակրթական բլոկի ղեկավարն: 1994-2003 թվականներին եղել է ՀՀ Աժ փորձագետ:

Օրդյանի գիտահետազոտական գործունեության մեջ կարելի է առանձնացնել երկու շրջան: Առաջին շրջանի (1963-1988 թթ.) նրա հետազոտական գործունեության թեմատիկան աշխատանքի և արտադրանքի որակի կառավարման հարցերն էին: Իր հետազոտությունների արդյունքում նա 1980 թվականին պաշտպանեց դոկտորական ատենախոսություն և ստացավ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան, իսկ 1984 թվականին նրան շնորհվեց պրոֆեսորի կոչում: Այդ հիմնահարցերի գծով նա հրատարակել է շուրջ 120 գիտական աշխատություն, այդ թվում 9 գիրք: Դա արդեն ուղղություն էր: Ուշագրավ են հատկապես «Արտադրանքի որակը և նրա բարելավման հիմնական գործոնները» և «Արտադրանքի որակի կառավարման պրոբլեմները» մենագրությունները: Գրանցում նա անդրադառնում է արտադրանքի որակ կատեգորիայի տնտեսա-

Գիտական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Օրդյանի գիտահետազոտական գործունեության մեջ կարելի է առանձնացնել երկու շրջան: Առաջին շրջանի (1963-1988) նրա հետազոտական գործունեության թեմատիկան աշխատանքի և արտադրանքի որակի կառավարման հարցերն էին: Իր հետազոտությունների արդյունքում նա 1980 թվականին պաշտպանեց դոկտորական ատենախոսություն և ստացավ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան, իսկ 1984 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: Այդ հիմնահարցերի գծով նա հրատարակել է շուրջ 120 գիտական աշխատություն, այդ թվում 9 գիրք: Ուշագրավ են հատկապես «Արտադրանքի որակը և նրա բարելավման հիմնական գործոնները» և «Արտադրանքի որակի կառավարման պրոբլեմները» մենագրությունները: Դրանցում նա անդրադառնում է արտադրանքի որակ կատեգորիայի տնտեսագիտական բովանդակությանը, վերլուծության է ենթարկում որակի բարելավման արտադրատեխնիկական ու տնտեսական գործոնները, որակի կառավարման էությունը, ֆունկցիաներն ու մեթոդները: Իր բնույթով առանձնանում է նրա «Уnрaвлeнue качеством продукции: вопросы организации: региональный аспект» աշխատությունը, որտեղ հետազոտվում են նոր և համեմատաբար քիչ մշակված արդյունաբերական արտադրանքի որակի կառավարման և կազմակերպական հարցերը միութենական հանրապետությունում, արտադրանքի որակի կառավարման հանրապետական համակարգի ձևավորման հիմունքները և նրա իրականացման մեխանիզմները:

Նրա գիտական ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ մշակվել են 4 տասնյակից ավելի նորմատիվային-մեթոդական փաստաթղթեր և 18 գիտական զեկուցագրեր, որոնք օգտագործման համար ընդունվել են ԽՍՀՄ-ի պետպլանի, ԽՍՀՄ-ի պետստանդարտի և ՀԽՍՀ-ի պետպլանի կողմից: Մշակված նորմատիվային-մեթոդական փաստաթղթերն իրենց արտացոլումն են գտել «Республиканская система ynрaвлeнuя качеством продукции в Армянской ССР» երկհատորյակում, որն իր տեսակի մեջ եզակի էր ԽՍՀՄ-ում:

Օրդյանն իր գիտական գործունեության երկրորդ շրջանում (1989 թվականից) հիմնականում զբաղվել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման հիմնահարցերով: Այդ ուղղությամբ նա հրատարակել է շուրջ 100 գիտական աշխատանք, այդ թվում նրա ղեկավարությամբ և հեղինակությամբ՝ 20 գրքեր և ուսումնական ձեռնարկներ: Հատկապես նրա հրատարակած «Պետական կառավարման համակարգը Հայաստանում» և «Տեղական ինքնակառավարման հիմունքները» ուսումնական ձեռնարկն առաջին փորձերն էին այդ բնագավառում:

Օրդյանի անմիջական մասնակցությամբ ու գիտական ղեկավարությամբ պատրաստվել են նաև համայնքային ծառայության մի շարք նորմատիվային փաստաթղթեր և ուսումնամեթոդական նյութեր, որոնք տեղ են գտել «Համայնքային ծառայություն»՝ իրավական ակտերի ժողովածուի մեջ և «Համայնքային ծառայության հիմունքներ» ուսումնական ձեռնարկում:

Իր կատարած ուսումնասիրությունների արդյունքներով բազմիցս հանդես է եկել միջազգային գիտաժողովներում: Նա դասաանգել է ԵՊՀ-ում, ապա ՀՏՊՀ-ում, այնուհետև ՀՀ կառավարման դպրոցում և ակադեմիայում:

Եղել է օրենսդիր և գործադիր մարմիններում՝ գործող հանձնաժողովների անդամ, ՀՀ նախագահին առընթեր «Տեղական ինքնակառավարման հարցերի» հանձնաժողովի և ՀՀ կառավարության պետական կառավարման բարեփոխումների ենթահանձնաժողովի անդամ:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրդյանն արժանացել է ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի երկու արծաթե մեդալի (1981 և 1983), ՀԽՍՀ ԳՏԸ հանրապետական խորհրդի սահմանած «Թողարկվող արտադրանքի որակի և արդյունավետության բարձրացման լավագույն աշխատանքների համար» առաջին մրցանակի (1984): Օրդյանին 1976- թվականին շնորհվել է «Սովետական Հայաստան» թերթի «Ոսկե գրիչ» մրցանակը[1]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտադրանքի որակը և նրա բարելավման հիմնական գործոնները, Ե., 1968:
  • Արտադրանքի որակի կառավարման պրոբլեմները, Ե., 1977:
  • Республиканская система управления качеством продукции в Армянской ССР, Ер., 1985.
  • Պետական կառավարման համակարգը Հայաստանում, Ե., 1998:
  • Տեղական ինքնակառավարման հիմունքներ, Ե., 2000:
  • Նոր զարգացումներ, Ե., 2000:
  • Ուսումնամեթոդական նյութեր, Ե., 2000:
  • Թեսթեր ու խնդիրներ, Ե., 2000:
  • Կառավարչական հմտություններ, Ե., 2000:
  • Աղքատության նվազեցման հիմնախնդիրները ՀՀ համայնքներում, Ե., 2001:
  • Համայնքային ծառայություն, Ե., 2007:
  • Ապակենտրոնացում, հայեցակարգային հիմնադրույթներ, Ե., 2007:
  • Համայնքային ծառայության հիմունքներ, Ե., 2009:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռոբերտ Սարինյան, Վլադիմիր Հարությունյան, Մարինե Աղայան «Հայ տնտեսագետներ», Ե., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2010, էջ 336-338: