Էդուարդ Վիյրալտ
| Ծնվել է | մարտի 20, 1898[1][2][3][…] |
|---|---|
| Ծննդավայր | Kalitino, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | հունվարի 8, 1954[4][1][2][…] (55 տարեկան) |
| Մահվան վայր | Փարիզ[4] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Էստոնիայի գեղարվեստի ակադեմիա և Կոլարոսսիի ակադեմիա |
| Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, քանդակագործ, նկարիչ-փորագրող, ռազմական գործիչ և արվեստագետ |
| Ուսուցիչ | Anton Starkopf? և Selmar Werner? |
Էդուարդ Վիյրալտ (էստ․՝ Eduard Wiiralt (Viiralt), մարտի 20, 1898[1][2][3][…], Kalitino, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 8, 1954[4][1][2][…], Փարիզ[4]), էստոնացի նկարիչ, գրաֆիկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդուարդ Վիյրալտը ծնվել է 1898 թվականին Ռուսական կայսրության Սանկտ Պետերբուրգի նահանգում։ 1915-1919 թվականներին, Ռեվելի (այժմ Տալլին) գեղարվեստա-արդյունաբերական դպրոցում սովորելու տարիներին սկսել է զբաղվել գրաֆիկայով։ 1919-1923 թվականներին առաջին էստոնական ազգային գեղարվեստական «Պալաս» դպրոցում քանդակագործություն է սովորել։ 1922-1923 թվականներին կատարելագործվել է Դրեզդենի Գեղարվեստի ակադեմիայում։ 1925 թվականին ստացել է մեկ տարվա կրթաթոշակ Փարիզում իր հմտությունները կատարելագործելու համար։ 1939 թվականին վերադարձել է Էստոնիա։ 1944 թվականին մեկնել է Ավստրիա և բնակվել Վիեննայում։ 1946 թվականին տեղափոխվել է Փարիզ և այնտեղ ապրել մինչև կյանքի վերջը։
Մահացել է 1954 թվականին։ Թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Տալլինի Էդուարդ Վիյրալտի պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին էստոնական ծագումով վենեսուելացի գործարար Հարի Մանիլը Շվեդիայում ապրող էստոնացի մեկենաս Հենրի Ռադեվալի հետ մեկտեղ Տալլին քաղաքին նվիրեցին Վիյրալտի 62 գրաֆիկական գործ։
1996 թվականի նոյեմբերի 29-ին Էստոնական ազգային գրադարանի շենքում բացվեց Էդուարդ Վիյրալտի պատկերասրահը, որտեղ ներկայացված են նկարչի աշխատանքները։
Հայտնի գործերից
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աղոթող աղջիկը» (1921, գրաֆիտ)
- «Դժոխք» (1930—1932)
- «Կաբարե» (1931)
- «Քարոզիչը» (1932, լիտոգրաֆիա)
- «Մերկերը բնապատկերի ֆոնին» (1934, փափուկ լաք)
- «Բնապատկեր Փարիզի արվարձանից» (1937, օֆորտ)
- «Պառկած վագր» (1937, փափուկ լաք)
- «Տատով պառկած մերկը» (1938—1939)
- «Ծեր բերբերը» (1938—1939)
- «Կանգնած բերբերուհին» (1938—1939)
- «Արկեյա» (1938, չոր ասեղ)
- «Բերբերուհի աղջիկը ուղտով» (1940, փափուկ լաք)
- Կ. Ռաուդի դիմապատկերը (1939, չոր ասեղ)
- «Մոնիկա» (1942, մեցո տինտո)
- «Էստոնացի աղջիկ», (1942)
- «Վիլյանդիայի բնապատկեր» (1943, չոր ասեղ)
- «Վիրվե» (1943, չոր ասեղ)
- «Բանաստեղծը խոսում է քարերով» (1948, օֆորտ)
- «Առյուծների ընտանիք» (1949, сչոր ասեղ)
- «Օկապի» (1949, ակվանտինա)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Eduard Wiiralt (նիդերլ.)
- 1 2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 3 4 Вийральт Эдуард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Վիյրալտ» հոդվածին։ |
| ||||||||||||||||