Էդուարդ Եդիկիսելով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Եդիկիսելով
Ծնվել էնոյեմբերի 18, 1932 (91 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի
Ազգությունհայ
Մասնագիտացումսցենարիստ և ռեժիսոր
Պարգևներ«Պատվո Շքանշան»

Էդուարդ Եդիկիսելով (նոյեմբերի 18, 1932(1932-11-18), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հեռուստատեսային ֆիլմերի և հաղորդումների սցենարիստ, ռեժիսոր, երաժշտական կինոնկարների, վավերագրական և կարճամետրաժ խաղարկային ժապավենների հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1932 թ. նոյեմբերի 18-ին՝ Թբիլիսիում։ Ավարտել է Թբիլիսիի թիվ 14 դպրոցը։ Դպրոցում սովորելու տարիներին զուգահեռաբար այցելում է երաժշտական դպրոցի ջութակի բաժինը, որոշ ժամանակ նվագում է Թբիլիսիի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Այնուհետև տեղափոխվելով Մոսկվա՝ ընդունվում է Ֆինանսների ինստիտուտի հաշվիչ մեքենաների բաժինը, միևնույն ժամանակ աշխատում Գունավոր մետալուրգիայի ինստիտուտում։ Ավարտում է նաև Լենինգրադի թատերոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի ինստիտուտը։

Գործուղվում է Նորիլսկ և աշխատանքի անցնում Նորիլսկի լեռնամետալուրգիական կոմբինատում՝ որպես տնօրենի տեղակալ։ Մի խումբ ընկերների հետ ստեղծում է սիրողական հեռուստակենտրոն։ Առաջին հաղորդումը եթեր հեռարձակվեց 1960 թ. հունվարի 31-ին։ 1965 թ. Էդուարդ Եդիկիսելովը տեղափոխվում է Վոլգոգրադ և աշխատում տեղի հեռուստատեսությունում որպես երաժշտական ծրագրերի ռեժիսոր։ 1975-ականներին Հայաստանի պետական ռադիոընկերություն տնօրեն Ստեփան Պողոսյանի հրավերով գալիս է Երևան և աշխատում որպես երաժշտական հաղորդումների ռեժիսոր և խմբագիր, որտեղ աշխատել է մինչև 1991 թ.։ Եղել է Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի առաջին փոխտնօրենը։ Կենտրոն հեռուստաընկերությունում վարել է «Հայերը՝ մշակութային ազդարար» հաղորդումը, որը որոշ ժամանակ անց ընդհատվեց միջոցների բացակայության պատճառով։ Ներկայումս նախագահում է «Հայաստան-Վրաստան» մշակութային կապերի միությունը։

«Թբիլիսցիներ» միջազգային ակունբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղեկավարում է նաև «Թբիլիսեցիներ» միջազգային ակումբը, որին կից գործում է «Աղջիկներ» անսամբլը և «Նաիրի» թատերական խմբակը։ Ակումբն ունի իր ամսաթերթը («Թբիլիսեցիներ») և ֆոնդը («Գթություն»)։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան երկու տասնյակ երաժշտական, վավերագրական և կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմերի հեղինակ է։

Վավերագրական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ճերմակ լռություն»
  • «Հյուսիսային բևեռ-12»
  • «Ֆիլմ ֆիլմի մասին» ֆիլմաշար
  • «Շաբաթ – 5 տարի անց»
  • «Ստրադիվարիուսի ջութակը»
  • «Սիրո երգեր»
  • «Ապակյա դուռը»
  • «Բալլադ»
  • «Միայն սիրո մասին»
  • «Հայաստանի առողջարանները»
  • «Թբիլիսիի հայկական թատրոնը, երեկ, այսօր և միշտ»
  • «Գթության խրոնիկա»

Երաժշտական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ-օպերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]