Էդուարդ Աղայան (քանդակագործ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Աղայան (այլ կիրառումներ)
Էդուարդ Աղայան
Էդուարդ Մակարի Աղայան.png
Ծնվել էհոկտեմբերի 19, 1936(1936-10-19)
ԾննդավայրՎոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է1993
Վախճանի վայրըՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ
ԱնդամությունՌուսաստանի նկարիչների միություն

Էդուարդ Մակարի Աղայան (1936, հոկտեմբերի 19, Ստալինգրադ - 1993, Սանկտ Պետերբուրգ), հայ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Աղայանը ծնվել է Ստալինգրադում 1936 թվականին։ 1946 թվականին ընտանիքը տեղափոխվել է Հայաստան։ 11 տարեկանից զբաղվել է քանդակագործությամբ։ 1953-1957 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1957-1964 թվականներին Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում (1964 թվականին ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Անուշկինի արվեստանոցում), 1967 թվականին՝ ԽՍՀՄ նկարիչների ակադեմիայի ստեղծագործական արվեստանոցում (ասպիրանտուրա) ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Տոմսկու ղեկավարությամբ։ 1967 թվականից եղել է Ռուսաստանի նկարիչների միության անդամ։

Աշխատանքները գտնվում են Ռուսաստանի թանգարաններում (մասնավորապես, Սանկտ Պետերբուրգի քաղաքային քանդակագործության և Ռուսական թանգարաններում) ինչպես նաև արտերկրում[1][2]։
Մահացել է 1993 թվականին։ Թաղված է Սմոլենսկի հայկական գերեզմանոցում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականից մասնակցել է հանրապետական, միութենական, միջազգային ցուցահանդեսներին (Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Կուբա, Հունգարիա, Բուլղարիա). 1978 թվականին Լենինգրադում բացվել է Աղայանի առաջին ցուցահանդեսը (Ամառային այգի, Ռուսաստանի տաղավար)։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործել է մոնումենտալ, դեկորատիվ քանդակագործության, ինչպես նաև դիմաքանդակի բնագավառում։ Տեղադրված աշխատանքներ ունի Օմսկում, Սևերոդվինսկում (Ռուսաստան), Երևանում (Հայաստան), Ռիբնիցայում (Մոլդովա), Սալավատում (Բաշկորոստան)։
Գործերից են՝

  • «Քոչարի»
  • «Մեսրոպ Մաշտոց»
  • «Սայաթ-Նովա»
  • «Մարտիրոս Սարյան»
  • «Համագործակցություն»
  • «Մարդկային կյանք»
  • «Վիսոցկու հիշատակին»
  • «Սխրանք» գյուղ Մարտիշկինո, 1984 թ.
  • «Հարձակում», Գոստիլիցյան մայրուղում, 1969 թ.
  • «Մանկության հեքիաթներ» Կոլոլևա փողոցում
  • «Երազ» 1969 թ.
  • Սերգեյ Պրոկոֆևի հուշատախտակը Իզմայլովյան 1 պողոտայում
  • «Ռուսական նավատորմի ստեղծողներին» արձանախումբը «Մերձբալթիկա» հյուրանոցի առջև դարձել է ծովային նավատորի խորհրդանիշը Սանկտ Պետերբուրգում
  • «Հայաստան» 1976 թ.
  • «Օրփեոս»
  • «Պրոմեթևս»
  • «Օլգա Բերգոլց»

Դիմաքանդակներ՝

  • «Տիեզերագնաց Ա. Գ. Նիկոլաևի դիմաքանդակը»
  • «Ալեքսանդր Պուշկին»
  • «Պյոտր Չայկովսկու դիմաքանդակը»
  • «Հնագետ Կոմովոյի դիմաքանդակը»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]