Էդիթ Արչիբալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդիթ Արչիբալդ
EdithArchibaldHalifaxNovaScotia.png
Ծնվել էապրիլի 5, 1854(1854-04-05)[1]
ԾննդավայրԻսի լե Մուլինո, Սենա, Ֆրանսիա
Վախճանվել էմայիսի 11, 1936(1936-05-11)[1] (82 տարեկան)
Վախճանի վայրՀալիֆաքս, Կանադա
ԳերեզմանCamp Hill Cemetery[2]
Մասնագիտությունվիպասան և սուֆրաժիստ
ՔաղաքացիությունFlag of Canada (1921–1957).svg Կանադա
Commons-logo.svg Edith Archibald Վիքիպահեստում

Էդիթ Ջեսի Արչիբալդ (անգլ.՝ Edith Jessie Archibald, ապրիլի 5, 1854(1854-04-05)[1], Իսի լե Մուլինո, Սենա, Ֆրանսիա - մայիսի 11, 1936(1936-05-11)[1], Հալիֆաքս, Կանադա), կանադացի սուֆրաժիստ ու գրող, որը ղեկավարել է Մարիթայմի «Կանանց քրիստոնեական չափավորության միությունը» (WCTU), Կանադայի կանանց ազգային խորհուրդը և Հալիֆաքսի կանանց տեղական խորհուրդը։ Իր սոցիալական ակտիվության բազմաթիվ ձևերի պատճառով թագավոր Գեորգ V-ը նրան անվանել է «Ողորմած տիկին»[3], իսկ 1997 թվականին Կանադայի կառավարությունը նրան հռչակել է Ազգային պատմական նշանակություն ունեցող անձ[3][4]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին Էլիզաբեթ (Ռիչարդսոն) Արչիբալդի և սըր Էդվարդ Մորտայմեր Արչիբալդի դուստր Էդիէ Ջեսի Արչիբալդը ծնվել է Կանադայի Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգի մայրաքաղաք Սենտ Ջոնսում՝ հանրային ծառայության պատմություն ունեցող ականավոր ընտանիքում[3][5]։ Նախնական կրթության մի մասն ստացել է Լոնդոնում և Նյու Յորքում, որտեղ իր հայրիկը բրիտանական հյուպատոս էր[5][6]։

Քսան տարեկանում ամուսնացել է իր զարմիկ, հանքարդյունաբերության ինժեներ Չառլզ Ա․ Արչիբալդի հետ, որին էր պատկանում Նոր Շոտլանդիա նահանգի Քաու Բեյ համայնքում գտնվող Գոուրի ածխարդյունաբերարանը[7]։ 1893 թվականին ամուսինը վաճառել է վերոհիշյալ գործարանն ու զբաղեցրել Հալիֆաքսում գտնվող Նոր Շոտլանդիայի բանկի նախագահի ու տնօրենի պաշտոնը[3][4][5][7]։ Ունեցել են չորս զավակ՝ Սյուզան Ջորջիանան (հայտնի որպես Ջորջի), Թոմասը, Չառլզը և Էդվարդը և բնակվել Պորտ Մորիենում գտնվող «Seaview» անունով առանձնատանը, որից հետո տեղափոխվել են Հալիֆաքս[5][7]։

Կանանց քրիստոնեական չափավորության միություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արչիբալդը ներգրավվել է Կանանց քրիստոնեական չափավորության միության մեջ 1880-ական թվականներին ու 1892 - 1896 թվականներին եղել Մարիթայմի սրահային հանդիպումների բաժնի տեսուչ, որը խրախուսում էր անդամների տանը կազմակերպվող սոցիալական իրադարձությունները որպես ժուժկալ գործունեության կազմակերպման և կանանց կրթելու մեթոդ[4]։ Խանդավառված սրահի հանդիպումների առավելություններով՝ նա հարցում է անցկացրել տեղական 54 արհմիություններում՝ հանդիպումների վերաբերյալ նրանց գնահատականը պարզելու նպատակով, շրջանառության նամակ է հրապարակել միության պաշտոնական ազգային թերթում, նաև հրատարակել այն որպես թռուցիկ։ Արչիբալդը հասկանում էր, որ տեղական գործողություններ էին անհրաժեշտ կազմակերպության ազգային նպատակներին հասնելու համար։ Նա նույնիսկ ղեկավարել է անդամների հարձակումները Քաու Բեյում գտնվող երեք ապօրինի սրահների վրա[3][8]։

Այլ սոցիալական ակտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդիթ Արչիբալդի հուշատախտակ, Ջորջ Ռայթ Հաուսի սեփականություն, Հալիֆաքս, Նոր Շոտլանդիա

Եղել է Կանադայի կանանց ազգային խորհրդի և Վիկտորիանական բուժքույրերի միության (VON) առաջնորդը, Հալիֆաքսի կանանց տեղական խորհրդի նախագահը 1896 - 1906 թվականներին և Հալիֆաքսի Վիկտորիանական բուժքույրերի միության նախագահը 1897 - 1901 թվականներին[4]։ Ակտիվություն է ցուցաբերել Հալիֆաքսում մանկական հիվանդանոց կառուցելու գործում, այնուհետև դարձել այդ հիվանդանոցի տնօրենը[9]։

1914 թվականին եղել է Նոր Շոտլանդիայի կարմիր խաչի փոխնախագահը, ղեկավարել բաժանմունքը, որը վերահսկում էր արտերկրում կանադացի ռազմագերիներին[4]։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իրականացրած աշխատանքի համար արժանացել է Երուսաղեմի շքանշանի[3]։

Տասնամյակներով պայքարել է կանանց ընտրելու իրավունքի համար և 1917 թվականին ղեկավարել կանանց պատվիրակությունը՝ համոզելու Նոր Շոտլանդիայի վարչապետ Ջորջ Հենրի Մյուրեյին չխոչընդոտել ընտրական իրավունքի մասին օրինագծի ընդունմանը․ օրենսդիր մարմինը վերջապես շնորհել է այս իրավունքը 1918 թվականին[4]։

Արչիբալդը նաև Հալիֆաքսի տիկնանց երաժշտական ակումբի հիմնադիրն ու առաջին նախագահն էր, Նոր Շոտլանդիայի արվեստի և դիզայնի քոլեջի տնօրենը[9]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա կյանքում զբաղվել է պատմվածքներ, պիեսներ և հոդվածներ գրելով, ինչպես նաև հեղինակել է մի քանի գրքերի[4]։ Նրա գրքերից մեկը՝ «Bed-Time Stories for My Grand-Children» (1910), մասնավոր հրատարակված հուշագրությունն էր, որի պատճառ էր հանդիսացել դստեր՝ Ջորջիի մահը 1909 թվականին։ Նա գրի է առել հուշերը, որպեսզի Ջորջիի երեխաներն իմանան, թե ինչպիսին է եղել իրենց մոր մանկությունը Քաու Բեյում[7]։

1924 թվականին հրատարակել է «Life and Letters of Sir Edward Mortimer Archibald, K.C.M.G., C.B» վերնագրով իր հայրիկի կենսագրությունը[3]։ Գրել է «The Token: A Tale of Cape Breton Island» պիեսը 1920-ական թվականների կեսերին, որը 1930 թվականին հրատարակվել է որպես վեպ[3]։ Պատմությունը տեղի է ունենում Ամերիկյան քաղաքացիական պատերազմից հետո և վերաբերում ոմն Անգուս ՄքՌորիի սխրագործություններին։ Գրքի գրախոսության մեջ London Morning Post թերթը հայտարարել է, որ այն խոստումնալից երիտասարդ գրողի աշխատանք է՝ չիմանալով, որ հեղինական այդ ժամանակ յոթանասունն անց տարիքի կին էր[10]։

Այլ գրքերի թվում են՝ «Stray Songs for Glad Days and Sad Days» (1894) և G«ufshathi and Herriaman: A Missionary Story» ստեղծագործությունները[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.thecanadianencyclopedia.com/en/article/edith-jessie-archibald/
  2. https://www.findagrave.com/memorial/172176957
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 "Archibald, Edith Jessie". Simon Fraser University Digitized Collections.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Ernest R. Forbes։ «Edith Jessie Archibald»։ The Canadian Encyclopedia։ Վերցված է September 25, 2013 
  5. 5,0 5,1 5,2 5,3 Willard, Frances E., and Mary A. Livermore, eds. A Woman of the Century: Fourteen Hundred-Seventy Biographical Sketches Accompanied by Portraits of Leading American Women in All Walks Of Life. Moulton, 1893, pp. 31-32.
  6. Types of Canadian Women: and of women who are or have been connected with Canada, Vol. 1։ Toronto: William Briggs։ 1903։ էջ 12։ Վերցված է 30 January 2021 
  7. 7,0 7,1 7,2 7,3 MacDonald Ken (12 January 2014)։ «Part one of a look at Edith Archibald»։ Cape Breton Post։ Արխիվացված է օրիգինալից 10 December 2017-ին 
  8. Forster Merna։ «The Cow Bay Saloon Raider: Edith Jessie Archibald (1834 - 1936)»։ 100 Canadian Heroines: Famous and Forgotten Faces (անգլերեն)։ Dundurn։ էջ 35։ ISBN 978-1-55002-952-9։ Վերցված է 30 January 2021 
  9. 9,0 9,1 Parker, C. W., ed. "Archibald, Edith Jessie". Who's Who and Why, vol. 5, 1914, p. 29.
  10. Clara Thomas, Canadian Novelists 1920-1945, Longmans, Green and Comoany, Toronto, 1946 p. 3.

Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ruth Bordin, Woman and Temperance: The Quest for Power and Liberty, 1873-1900 (Philadelphia: Temple University Press, 1981)
  • Ernest R. Forbes, "Battles in Another War: Edith Archibald and the Halifax Feminist Movement" in Challenging the Regional Stereotype: Essays on the 20th Century Maritimes (Fredericton: Acadiensis Press, 1989)
  • Ernest R. Forbes. Prohibition and the Social Gospel in Nova Scotia. 1971.
  • Janet Guildford. "Edith Jessie Archibald: Ardent Feminist and Conservative Reformer" Journal of the Royal Nova Scotia Historical Society, 2008.
  • Joanne E. Veer, "Feminist Forebears: The Woman's Christian Temperance Union in Canada's Maritime Provinces, 1875-1900" (PhD thesis, University of New Brunswick, 1994), 5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]